March 29, 2024

Tag Archives: 1994

Շումեյկոն լավատես է

  • by Archives.am
  • 3 Years ago
  • Comments Off
Ազգ, 4 մայիսի, 1994թ., թիվ 82 Բիշքեկ, 3 մայիս: Ղրղըզստանի Գերագույն խորհրդի մամուլի ծառայությունից «Փաստ»-ի թղթակցին տեղեկացրին, որ ռուս-ղրղըզական բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոն հայտարարել է, որ մեծ հույսեր է կապում Բիշքեկում մեկնարկող հայ-ադրբեջանական բանակցությունների հետ, որ դրանք արդյունավետ ու խաղաղաբեր ելք են ունենալու: Շումեյկոն իր լավատեսությունը հիմնավորել […]

Բիշքեկում կսկսվեն բազմակողմ բանակցություններ

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Ազգ, 3 մայիսի, 1994թ., թիվ 81 Այսօր Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ կմեկնի Բիշքեկ, մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդի փետրվարի 8-ի որոշման համաձայն կազմակերպվող Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Ղրղըզստանի ԳԽ նախագահների հանդիպմանը: Հայաստանի պատվիրակության կազմում կլինեն ԳԽ պատգամավոր Սեյրան Բաղդասարյանը, Խաչիկ Բեզիրջյանը, Պետրոս Քացախյանը, ԳԽ նախագահի խորհրդական Աշոտ Անտինյանը, ԳԽ մամուլի […]

Խորհրդարանը ցնցված է կարգավորման ռուսական ծրագրից

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Ազգ, 3 մայիսի, 1994թ., թիվ 81 Բաքու, 29 ապրիլ: ԽԱԲԱՐ-ՍԵՐՎԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Կոմսոմոլսկայա պրավդան» հաղորդում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի միջնորդության կարիքը չունի, վկայակոչելով կարգավորման ռուսական ծրագիրը, որը ներկայացրել էին Ադրբեջանի խորհրդարանի քննարկմանը: Պատգամավորները ցնցվել էին Ադրբեջանի արտգործնախարար Հասան Հասանովի այն հաղորդումից, թե ինչ է նախատեսված ծրագրով: Այդ փաստաթղթի առնվազն 18 դրույթներ […]

ԱՊՀ-ն և ԵԱՀԽ-ն ակտիվացնում են միջնորդական ջանքերը

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Ազգ, 3 մայիսի, 1994թ., թիվ 81 Մայիսի 3-6-ը Բիշքեկում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կկայանա Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողն է Ղրղըզստանի ԳԽ նախագահ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հաշտարար խմբի ղեկավար Մեդեթկան Շերիմկուլովը: Հանդիպմանը մասնակցելու համար մայիսի 2-ին Բիշքեկ է ուղևորվել ղարաբաղյան պատվիրակությունը՝ ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի գլխավորությամբ: […]

Ռուսաստանը կունենա՞ ռազմական հենակետ Ադրբեջանում

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Ազգ, 30 ապրիլի, 1994թ., թիվ 80 Բաքու, 29 ապրիլի: ԹՈՒՐԱՆ-ՍՆԱՐՔ: Ինչպես արդեն հաղորդվել է, Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Ռասուլ Գուլիևի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի ապրիլի 26-ի հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես երկու երկրների ռազմական համագործակցության հարցեր: Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի Գաբալայի շրջանում գտնվող հեռավոր դիտարկման ռադիոլոկացիոն կայանի շահագործման կարգի շուրջը: Այդ օբյեկտի […]

Ալիևը կասկածում է ԵԱՀԽ գործունեությանը

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Ազգ, 30 ապրիլի, 1994թ., թիվ 80 Մենք ողջունում ենք ԵԱՀԽ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը և հավանություն տալիս այն ամենին, ինչ դուք արել եք: Կուզենայինք, որ ձեր գործունեությունը վերջապես արդյունք տա»,— ապրիլի 27-ին հայտարարեց Հեյդար Ալիևը Մաթիաս Մոսբերգի գլխավորած ԵԱՀԽ Մինսկի խմբի պատվիրակությանն ընդունելիս: Ալիևի խոսքերով, Բաքուն անկեղծորեն ձգտում է դադարեցնել ռազմական գործողությունները և եռանդագին որոնում […]

Նավթամուղի երկու տարբերակ

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Ազգ, 30 ապրիլի, 1994թ., թիվ 80 Ադրբեջանում արտասահմանյան ֆիրմաների հետ նավթի արդյունահանման աշխատանքներին սպասարկող նավթատարի անցկացման 6 ուղիներից, ըստ ադրբեջանական աղբյուրների, իբրև թե քննության առարկա են մնացել միայն Բաքու-Թավրիզ-Տրապիզոն՝ ելքով դեպի Սև ծով, և Բաքու-Թավրիզ-Իսկանդերուն՝ ելքով դեպի Միջերկրական ծով տարբերակները: Ադրբեջանական մասնագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ, նախապատվությունը կտրվի երկրորդ տարբերակին հետևյալ երկու պատճառով: Առաջին՝ խողովակաշարի կառուցման […]

Շումեյկո. նախ հրադադար, հետո զորքերի հետքաշում

  • by Archives.am
  • 3 Years ago
  • Comments Off
Ազգ, 29 ապրիլի, 1994թ., թիվ 79 Մոսկվա, 27 ապրիլ, ՌԻԱ-ՍՆԱՐՔ: «Վերջին ժամանակներս պատերազմը նահանջում է Լեռնային Ղարաբաղի հողից, բայց, ցավոք, դա չափազանց դանդաղ է տեղի ունենում»,— հայտարարեց Ադրբեջանի ԳԽ նախագահ Ռասուլ Գուլիևը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վլադիմիր Շումեյկոյի հետ հանդիպման ժամանակ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակումն այլևս ոչ ոքի հարկավոր չէ»,— նշեց Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը: […]

Մոսբերգը ժամանեց Երևան, Արարքցյանը կմեկնի Բիշքեկ

  • by Archives.am
  • 3 Years ago
  • Comments Off
Ազգ, 29 ապրիլի, 1994թ., թիվ 79 Երեկ Երևան ժամանեց ԵԱՀԽ Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի նախագահի տեղակալ Մաթիաս Մոսբերգը: Հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով շրջան ժամանող ԵԱՀԽ պատվիրակությունը կհանդիպի հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ՝ ամբողջացնելու Մինսկի խմբի և Ռուսաստանի միջնորդական նախաձեռնությունը: Ըստ նախնական պայմանավորվածության՝ երեկ Մաթիաս Մոսբերգի պատվիրակությանը պետք է ընդուներ ՀՀ […]

Թուրքիան ռուսական սպառազինություններ է գնում

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0
Ազգ, 29 ապրիլի, 1994թ., թիվ 79 Անկարա, 26 ապրիլ, UPI, AGBU-AIS: Մոսկվայի ունեցած 60 միլիոն դոլար պարտքի դիմաց Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից գնել ավելի քան 75 միլիոն դոլարի սպառազինություն, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության սարքեր, մարտական մեքենաներ: Հայտնի է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ գերազանցապես կախված է եղել արևմտյան պաշտպանական մատակարարումներից: Ռուսական զենքի գնման համաձայնությունը վերջերս […]
Page 2 of 6«12345 » ...Last »

Categories

Archives