November 27, 2024

Tag Archives: 1993

Ապակայունությամբ ահաբեկում են ժողովրդին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379) Ի՞նչ են անում Հայաստանի իշխանություններն ու նախագահը հանրապետությունը խեղդող ճգնաժամի ընդերքում վաղուց արդեն հասունացող սոցիալական պայթյունը կանխելու համար։ Անում են այն, ինչ անհիշելի ժամանակներից անում են բոլոր սնանկ ու սրամիտ տիրակալները՝ շեղում են ժողովրդին դեպի պատերազմ։ Այն պայթյունը, որ իրենց միջնաբերդը պիտի խորտակեր, ուղղում են դեպի պարիսպներից դուրս կանգնած […]

Հանցագործությունների քանակն աճում է, իսկ բացահայտումներինը՝ նվազում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379) «Արդեն 3-րդ տարին է, որ հանցագործությունների թիվը Հայաստանամ արագ տեմպերով աճում է»,– ՀՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը: Ըստ նրա հայտնած տեղեկությունների, եթե 1989 թվականին գրանցվել է 8415 հանցագործություն, 1990 թվականին՝ 12110, ապա 1991-ին կազմել է 13109 հանցագործություն, իսկ 1992 թվականին, դեռ […]

ՀՀ նախագահը դեմ է խորհրդարանական կառավարման ձեւին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379) Մարտի 2-ին ելույթ ունենալով Հայաստանի Սահմանադրական հանձնաժողովի նիստում, ՀՀ նախագահ, Սահմանադրական հանձնաժողովի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը աննպատակահարմար է համարել Հայաստանում գոյություն ունեցող անկայունության պայմաններում հանրապետության համար խորհրդարանական կառավարման համակարգի որդեգրումը։ Միեւնույն ժամանակ նա նշել է, որ որպես ամենասկզբունքային հարց Սահմանադրական հանձնաժողովը պետք է ուշադրությունը կենտրոնացնի Հայաստանի կառավարման համակարգի ընտրության վրա […]

Անվրդով Գերագույն Խորհուրդը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379) Երեկվա ԳԽ նիստի միապաղաղ ընթացքը խախտվեց մեծ ընդմիջումից հետո, երբ պատգամավոր Սեյրան Բաղդասարյանը առաջարկեց որպես հրատապ հարց օրակարգ մտցնել տեղական իշխանությունների դեմ գործվող բռնությունների հարցը։ Եթե հիշում եք, անցյալ տարի օրը ցերեկով գնդակահարվեց Աշտարակի շրջխորհրդի նախագահը, այս տարի զինված հարձակում էր կատարվել Արմավիրի շրջխորհրդի նախագահի վրա, եւ ահա, վերջին […]

«Թուրքիան բարեկամական հատուկ զգացումներ է տածում Հայաստանի հանդեպ»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379) «Թուրքիան միշտ էլ պաշտպանում է նրանց, ովքեր ճնշման եւ հալածանքների են ենթարկվում»,– մարտի 1-ին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործոց նախարար Հ. Չեթինը։ Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Ա. Կոզիրեւի հետ բանակցությունները Հ. Չեթինն անվանել է «արգասաբեր, լարված եւ օգտակար»։ Հայտնելով, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային […]

Աբխազներն ազատագրել են Լաբրա գյուղը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379) Ըստ Աբխազիայի պաշտպանության նախարարության հաղորդման, մարտի 2-ին Էշեր-Սուխում ուղղությամբ գումիստյան ռազմաճակատում շարունակվել է փոխհրաձգությունը։ Վրացական զորքերը հրթիռակոծել եւ հրետակոծել են Նիժնի Էշերում տեղակայված ռուսաստանյան ռազմական լաբորատորիան, ինչպես նաեւ Էշեր, Գուանդրա խաղաղ բնակավայրերը։ Պատասխան կրակով Աբխազիայի զինված ուժերը ոչնչացրել են հակառակորդի մի քանի կրակակետեր։ Օչամչիր-Տկվարչել ուղղությամբ պարտիզանական գործողությունների շրջանում շարունակվում […]

Մարտի 4–ին Փարիզում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379) Ուրեմն՝ Ժիրայր Լիպարիտյանը Վաղը հանրապետության նախագահը մեկնում է Փարիզ, որտեղ կստորագրի հայ-ֆրանսիական պայմանագիրը։ Ուղեւորության ընթացքում նրան կուղեկցի նոր արտգործնախարար Վահան Փափազյանը։ Հերթական ասուլիսի ժամանակ այս լուրը հայտնեց ԱԳՆ լրատվական կենտրոնի պետ Նելի Մաթեւոսյանը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ Ստամբուլում կնքվում է Սեւծովյան համագործակցության երկրների մշակութային կոնվենցիան։ Այնտեղ են մշակույթի եւ […]

Բաքուն դատապարտում է ահաբեկչությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379) Փետրվարի 28-ին Կուդերմես կայարանում (Չեչնիա) Կիսլովոդսկ–Բաքու գնացքի պայթեցման առնչությամբ, որի հետեւանքով կան մեծաթիվ գոհեր, Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է, որ «վերջին երկու տարում դա հինգերորդ ահաբեկչական գործողությունն է»։ Այդ հայտարարությամբ ադրբեջանական կողմը դատապարտել է «որոշակի ուժերի կողմից կատարվող ահաբեկչական գործողությունները, որոնք նրանց […]

Ազատագրված տարածքները վերահսկվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379) Ըստ «Հայլուրի» թղթակցի տեղեկատվության, ԼՂՀ ռազմաճակատներում գրանցվել են բացառապես դիրքային մարտեր։ Հայկական կողմը շարունակում է վերահսկել Մարտակերտի ճակատում ցայսօր ազատագրված տարածքները։ Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից պնդում են, որ Սարսանգի ջրամբարը վերահսկվում է իրենց կողմից։ Ըստ նույն աղբյուրի, անցած գիշեր թեժ մարտեր են ընթացել ջրամբարի մատույցներում, որի արդյունքում խփվել է […]

ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության և ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի կողմից

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Արցախ», 22 հունվարի, 1993թ., թիվ 8 (16288) ԼՂՀ Գերագույն խորհրդը և ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեն խոր վշտով հայտնում են, որ 1993 թվականի հունվարի 20-ին ծառայողական պարտականությունները կատարելիս Մարտակերտի շրջանի Վանք գյուղի ավիառմբակոծության հետևանքով ողբերգաբար զոհվեց Մարտակերտի շրջանում ԼՂՀ ՊՊԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ԼՂՀ ժողովրդական պատգամավոր Բորիս Գուրգենի Բաբայանը և անկեղծ ցավակցություն են հայտնում հանգուցյալի հարազատներին ու […]
Page 63 of 71« First...405060«6162636465 » 70...Last »

Categories

Archives