November 27, 2024

Tag Archives: 1993

Հավանաբար կառաջարկվի ղարաբաղյան տագնապի լուծման ռուս-թուրքական տարբերակ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Թուրքիայի արտաքին գործոց նախարար Հիքմեթ Չեթինը մարտի 6-ին կայցելի Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Աբուլֆաս Էլչիբեյի հետ ղարաբաղյան տագնապի խաղաղ կարգավորման համար խորհրդակցելու։ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Արիֆ Ալիեւը «Թուրան» գործակալությանը հայտնել է, որ հենց նույն օրը՝ հանդիպումից անմիջապես հետո, Չեթինը կվերադառնա Անկարա։ Մեկ օր առաջ Չեթինը ղարաբաղյան հակամարտաթյան հարցով խորհրդակցել […]

Ադրբեջանի նախարարի կարծիքով Հռոմի հանդիպումը արդյունավետ է եղել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Ադրբեջանի արտաքին գործոց նախարար Թոֆիկ Գասիմովը Հռոմում ԵԱՀԽ-ի շրջանակներում կայացած Ղարաբաղյան տագնապին նվիրված բանակցությունների հերթական փուլի կարեւոր նվաճումն է համարել կողմերի համաձայնությունը՝ մարտական գործողությունների գոտում միջազգային դիտորդների տեղաբաշխումը։ Բաքվի «Բինա» օդանավակայանում կարճատեւ մամուլի ասուլիսի ընթացքում Գասիմովը ասել է, որ միջազգային դիտորդների տեղաբաշխումը հնարավորություն կտա տալ հակամարտող կողմերի ստատուսի իրավական […]

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Ինչպես արդեն հայտնել էինք, Հյուսիսային Օսիայի Ռոքի լեռնանցքում ձնահյուսի տակ էին մնացել բազմաթիվ ավտոմեքենաներ, որի հետեւանքով կային մարդկային զոհեր, այդ թվում նաեւ 12 հայեր։ Ինչպես մեզ հայտնեց ՀՀ կառավարության լրատվական ծառայության ղեկավար Վլադիմիր Սանոյանը, փրկարարական աշխատանքները կազմակերպելու, ձյան տակ մնացած մարդկանց եւ տեխնիկան փրկելու գործում ցույց տված աջակցության համար […]

Մտավորականները համակարծիք են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանի հայցադիմումում հանրապետության նախագահի դեմ բերված փաստերն ու մեղադրանքները պարզելու համար, փետրվարի 5-ին Մտավորականների միություն կազմակերպել էր հավաք, որին մասնակցում էին գիտության ու կրթության տարբեր բնագավառների շուրջ 500 մտավորականներ։ Հավաքի առաջին մասում մտավորականության ներկայացուցիչներն իրենց կարծիքներն էին արտահայտում հայցադիմում վերաբերյալ, իսկ երկրորդ մասում փորձագետների խումբը պատասխանում էր […]

«Հայաստան» հիմնադրամը գործում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Երեկ կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանի մամուլի ասուլիսը։ Ներկայացվեցին Հիմնադրամի աշխատանքների ընթացքն ու առաջին արդյունքները, մասնավորապես նշվեց, որ Հիմնադրամի տեղական հանձնախմբեր են ստեղծվել Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայի երեք՝ Փարիզ, Մարսել եւ Լիոն քաղաքներում, նախատեսվում է այդպիսիք ստեղծել ԱՄՆ–ում, Ավստրալիայում եւ Մերձավոր Արեւելքում։ Հիմնադրամի տնօրինուհին […]

Ստվերային կառուցվածքները պահպանվել են. շեշտում է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Երեկ կայացած բրիֆինգում ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արամ Աբրահամյանը, կարեւորելով անցած շաբաթվա վերջին նախագահի երկու հանդիպումները իրավապահ մարմինների ներկայացուցիչների եւ արդյունաբերողների հետ, նշեց, որ դրանցում շոշափված խնդիրները փոխկապակցված են, քանզի հանրապետությունում կան ուժեր, որոնց ձեռնտու է ստեղծված իրավիճակը եւ որոնք հանդես են գալիս հանցագործ աշխարհի գործակցի եւ հովանավորի դերում. […]

Ռմբակոծվել է Նովի Աֆոնը. 4 հայ զոհվել է.

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Մարտի 4-ին Աբխազիայի Հանրապետության ԳԽ մամլո ծառայությունը հայտնել է, որ առավոտյան վրացական օդուժի ՍՈԻ–25 երկու ինքնաթիռ հրթիռառմբային հզոր հարված են հասցրել Նովի Աֆոն քաղաքի բնակելի թաղամասերին, Վերին Էշեր եւ Պսիրցխա գյուղերին, որի հետեւանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում 4 հայ. 3 կին եւ 12-ամյա մի աղջիկ։ Այսպիսով, Աբխազիայի […]

Իրավիճակը հայ-վրացական սահմանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Երրորդ օրն է, որ հայ-վրացական սահմանագլխին բանակցություններ են տեղի ունենում երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների միջեւ։ Ինչպես հայտնի է, Վրաստանի՝ Հայաստանին սահմանակից մասում կտրուկ սրվել է իրավիճակը։ Հաճախակիացել են հայկական ավտոտրանսպորտի միջոցների վրա կատարվող հարձակումները։ Այսպես, մի քանի օր առաջ հարձակում էր կատարվել Հայաստանից Թբիլիսի ուղեւորվող ավտոբուսի վրա։ […]

Հույսի հայտարարություն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Երեկ ՀՀ Նախագահի մամուլի ծառայությանը Հռոմում Արցախի հարցով վերջերս կայացած բանակցությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ մասնավորապես ասվում է. Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողովի «Մինսկի խմբի» անդամներն այս շաբաթ նախնական համաձայնության են հանգել մի կարեւոր փաստաթղթի կապակցությամբ, որը հնարավոր կդարձնի դիտորդների տեղակայումը Լեռնային Ղարաբաղամ՝ վերջնական հրադադար հայտարարելու համար։ […]

Արծվաբերդը թշնամու թիրախ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) Երեկ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի հենակետերից ուժգին հրետակոծության են ենթարկվել Տավուշի շրջանի Արծվաբերդ գյուղի հանդամասերը։ Հայկական կողմից վիրավորվել է 4 մարդ։ Երկրապահ ուժերի պատասխան գործողություններից հետո թշնամու կրակակետերը լռել են։
Page 59 of 71« First...304050«5758596061 » 70...Last »

Categories

Archives