November 28, 2024

Tag Archives: 1993

Իրադրությունը սահմանամերձ գոտում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 10 մարտի, 1993թ. Երեկ, մարտի 9-ի առավոտյան, անհանգիստ էր Նոյեմբերյանի սահմանագծում: Հակառակորդը շրջանի Ոսկերպար, Բաղանիս գյուղերի և նրանց պաշտպանական դիրքերի ուղղությամբ սկսել էր գործածել հաուբիցներ: Հայկական ուժերը պատասխան կրակով ձգտում էին լռեցնել թշնամու կրակոցները: Մեր կողմից կա երկու զոհ և մեկ վիրավոր (երեքն էլ Բաղանիս գյուղից): Ինչպես Արմենպրեսին հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական […]

Մարտեր Մարտակերտի համար

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 10 մարտի, 1993թ. ԼՂՀ-ի ինքնապաշտպանության ուժերի շտաբից Արմենպրեսի ստացած տեղեկությունների համաձայն, մարտի 9-ին առավոտից վերսկսվել են մարտերը Մարտակերտի ուղղությամբ: Կռիվները մղվում են քաղաքից 4-5 կիլոմետր հեռավորության վրա: Ադրբեջանցիները, ըստ երևույթին, կանխազգալով Մարտակերտի կորուստը, շարունակում են ավերել այն ամենը, ինչ մնացել է քաղաքից: Սրանք ինքնապաշտպանության ուժերի շտաբի հետախուզական տվյալներն են: Նախորդ օրը ղարաբաղյան ջոկատների կողմից […]

Կարճատև փոխհրաձգություն Տաուշի սահմանագծում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 9 մարտի, 1993թ. Տաուշի շրջանի Մովսես գյուղի սահմանագծում մարտի 7-ին ուշ երեկոյան տեղի է ունեցել կարճատև փոխհրաձգություն: Ադրբեջանական զինյալներն օգտագործել են խոշոր տրամաչափի հրազեն: Մեր մարտիկներից մեկը վիրավորվել է: Գրեթե միաժամանակ, ինչպես Արմենպրեսի թղթակցին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, ադրբեջանական կողմը գործի է դրել իր հրետանին Գորիսի շրջանի Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր […]

Ազատագրվել են Կուսապատ, Մեծշեն, Ջանյաթաղ և Մոխրաթաղ գյուղերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 9 մարտի, 1993թ. Մարտակերտի ճակատում մարտի 6-ի և 7-ի կռիվները նոր հաջողություն բերեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերին: Ազատագրվել են Կուսապատ, Մեծշեն, Մոխրաթաղ և Ջանյաթաղ գյուղերը: Հայ ազատամարտիկները գրավել են նաև Հոռաթաղ և Դամիրլու գյուղերի իշխող բարձունքները: Մարտերը շարունակվում են: Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի շտաբի հաղորդման համաձայն, ադրբեջանական կազմավորումները կրել են կենդանի ուժի զգալի կորուստներ, մարտի […]

Ջուր, բարձրացիր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Այս բազմահարկի պատշգամբներից ամեն օր են կախվում դատարկ դույլեր, ապա, ուղեցույցի հրահանգով, լիքը վեր քաշվում: Ջուր ձեռք բերելու այս միակ եղանակը մարզում է բնակիչներին, որոնք «կրակն են ընկել» չմարզված ուղեղների ձեռքը: Բայց ինչ արած, ջուր է պետք:

Վերջին խոսքը պետք է ասվի Մինսկի խորհրդաժողովում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Թուրքիայի ԱԳ նախարար Հիքմեթ Չեթինը, ԵԱԽՀ-ի շրջանակներում ընթացող բանակցություններից եւ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Անդրեյ Կոզիրեւի հետ հանդիպելուց հետո, ժամանել է Բաքու։ Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյն ընդունել է նրան եւ վստահություն հայտնել, որ այս այցի գործնական արդյունքները մի նոր փուլ կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների զարգացման գործընթացում։ Հ. Չեթինը […]

Ռևազ Էգաձե. «Միասնական տանիքի ներքո մենք կլուծենք մեր հիմնահարցերը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) «Սնարքի» հարցերին պատասխանում է Վրաստանի ղեկավարի մամլո քարուղարը – Ինչպե՞ս է Վրաստանի ղեկավարությունը պատկերացնում պատերազմի մեջ գտնվող երկու հանրապետությունների՝ Հայաստանի եւ Վրաստանի հետ միաժամանակյա համագործակցությունը։ – Մենք հաճախ ենք խոսում մեր պետությունների աշխարհաքաղաքական իրավիճակի մասին։ Ես ոչ միայն Վրաստանը, այլեւ Հայաստանն ու Ադրբեջանը նկատի ունեմ։ Այս առումով Էդուարդ Ամրոսեւիչը […]

Վրաստանի դեսպանը մտահոգված է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Վերջերս ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցիչ եւ ԱՄՆ-ի դեսպան նշանակված Պ. Չխեիձեն հայտնել է, որ իրեն խիստ մտահոգել է նախկին միութենական հանրապետությունների նկատմամբ հատուկ լիազորությունների վերաբերյալ Բ. Ելցինի հայտարարությունը։ «Բանն այն է, որ նախագահը այդպիսի հայտարարություն չէր անի, եթե դիվանագիտական խողովակներով նախապես ստուգված չլիներ Արեւմուտքի հնարավոր արձագանքը։ Նախագահի այդօրինակ հայտարարությունը խոսում […]

Շեւարդնաձեն մտահոգ է Սուխումով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Էդուարդ Շեւարդնաձեն դեռեւս գտնվում է Սուխումում։ Ինչպես հայտնի է, նա Աբխազիայի մայրաքաղաք է ժամանել անցյալ շաբաթ՝ կապված այդ տարածաշրջանում իրադրության սրման հետ։ Ինչպես հաղորդում է «Սնարքի» թղթակիցը, Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպում է ունենում զանազան քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննության են առնվում Սուխումի բնականոն կենսագործունեությունն ապահովելու, ինչպես նաեւ […]

Զորախմբի մամլո կենտրոնի հաղորդումը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383) Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի մամլո կենտրոնից հայտնել են, որ ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլի նախօրեի կրկին հարձակում է կատարվել ռուսաստանյան ռազմակայանի վրա։ Մարտի 4-ին, ժամը 21:45-ին, Թբիլիսիի Մոսկովյան պողոտայում տեղակայված թիվ 205 ռազմակայանի բաժանմունքի տարածք են ժամանել գվարդիականի համազգեստով մի խումբ զինյալներ։ Բաժանմունքի անզեն պահակախումբը կալանվել է հերթապահ սենյակում։ Հարձակվողները կտրտել են […]
Page 57 of 71« First...304050«5556575859 » 6070...Last »

Categories

Archives