«Հայաստանի Հանրապետություն», 10 մարտի, 1993թ. ԼՂՀ-ի ինքնապաշտպանության ուժերի շտաբից Արմենպրեսի ստացած տեղեկությունների համաձայն, մարտի 9-ին առավոտից վերսկսվել են մարտերը Մարտակերտի ուղղությամբ: Կռիվները մղվում են քաղաքից 4-5 կիլոմետր հեռավորության վրա: Ադրբեջանցիները, ըստ երևույթին, կանխազգալով Մարտակերտի կորուստը, շարունակում են ավերել այն ամենը, ինչ մնացել է քաղաքից: Սրանք ինքնապաշտպանության ուժերի շտաբի հետախուզական տվյալներն են: Նախորդ օրը ղարաբաղյան ջոկատների […]