November 27, 2024

Tag Archives: 1993

Թշնամու գրոհը հետ է մղվել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 18 մարտի 48 (389) Դիրքային մարտեր սահմաններում Մարտի 16-ի լույս 17–գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները հրթիռակոծել ու հրետակոծել են Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը։ Ինքնապաշտպանական մարտերում զոհվել է մեկ ազատամարտիկ։ Հակառակորդն ունեցել է անհամեմատ մեծ կորուստներ։ Գնդակոծվել է նաեւ Էդիլլու գյուղը. տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան։ Երեկ, հայկական զորամիավորումների հակահարվածների տակ, հակառակորդը շարունակում էր համառ […]

Միքայել Գրիգորյանը պարզաբանում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388) Մարտի 9-ին «Երկիր»–ում տպագրված «Ես հիացած եմ դատախազ Գեւորգյանի ճկունությամբ» հոդվածում ԳԽ պատ­գամավոր Աղասի Արշակյանը ի թիվս այլ փաստերի հիշատա­կում էր նաեւ իր, Թելման Գդլյանի եւ ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Միքայել Գրիգորյանի միջեւ կայացած մաս­նավոր խոսակցությունը, որը հետագայում հայտնի դառնալով գլխավոր դատախազիս՝ հասել էր մինչեւ խորհրդարան։ Հրապարակումից մի […]

ԱԳ նախարարությունը հերքում է…

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388) ԵԱՀԽ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցի քա­ղաքական կարգավորման Մինսկի խորհրդաժողովի Հռոմի աշխա­տանքային խմբի վերջին հանդիպմանը հաջորդած օրերին մի շարք ադրբեջանական, թուրքական, ռու­սական եւ այլ տեղեկատվական միջոցներով ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այդ հանդիպման արդյունքները խեղաթյուրող հայտա­րարությունների կապակցությամբ մարտի 16-ին տեղի ունեցած բրի­ֆինգում հատուկ հայտարարութ­յամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարության մամլո քարտուղար […]

Բաքուն չի թաքցնում մտահոգությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388) Ադրբեջանի ԱԳ նախարա­րությունը տարածել է մի հայտա­րարություն, որտեղ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանում մեծ անհանգստությամբ ընդուն­վեց Ռուսաստանին ՄԱԿ-ից նախ­կին ԽՍՀՄ տարածքում տեղի ու­նեցող հակամարտությունների կարգավորման մանդատ ստա­նալու փորձը»։ Հայտարարության հեղինակների կարծիքով, ՄԱԿ-ի նման քայլը կարող է հասցնել նախկին ԽՍՀՄ տարածքում Ռու­սաստանի ռազմական գերակա­յությանը, ինչը հակասում է Ռու­սաստանի եւ մյուս ինքնիշխան […]

Հայկական գումարտակը վրդովեցնում է Վրաստանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388) Ինչպես վրացական հեռուս­տատեսությամբ մարտի 15-ին հայտարարել է Սուխումում գտն­վող Աբխազիայի Նախարարների խորհրդի նախագահ Թամազ Նադարվիշվիլին, հայկական գու­մարտակի ստեղծման վերաբերյալ հաղորդագրությունը համընդհա­նուր վրդովմունք է առաջ բերել Սուխումում։ Ըստ իրեն հասած տեղեկությունների, վրաց ազգաբնակչությունը, որն ապրում է Վլադիսլավ Արձինբայի զորքերի կողմից վերահսկվող Աբխազիայի շրջաններում, ողբերգական վի­ճակում է. աբխազները արգելում են նրանց […]

Դիրքորոշումը կոշտանում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388) Անկարայի հեռուստատեսությունը հաղորդել է, որ Լ. Տեր-Պետրոսյանը Փարիզում լրագրողներին հայտնել է հետեւյալը. «Ես ող­ջունում եմ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջնորդական ջանքերը ղարա­բաղյան հակամարտության լուծման գործում։ Կարծում եմ, որ Ադրբեջանը եւ Հայաստանը Ղարաբաղի հետ կապված բոլոր հարցերը կարող են լուծել ԵԱՀԽ-ի շրջանակներում։ Իսկ եթե այդ մարմինն ի վիճակի չլինի վերջնական լուծում […]

Նախարարը սեփական ժողովրդի սպանդի կազմակերպիչ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388) Վերջերս մեզ հայտնի դար­ձավ, որ ՀՀ պաշտպանության նա­խարարությունում է հայտնվել Խոջալուի նախկին քաղաքապետ Էլդար Մամեդովի օրագիրը։ Այն պարունակում է գրառումներ, որ ներառում են մինչեւ Խոջալուի հանձնումից մի քանի օր առաջ ըն­կած ժամանակահատվածը։ Որո­շակի մանրամասներ կան Ադրբեջանի պաշտպանության ներկայիս նախարար Դադաշ Ռզաեւի մասին: Ըստ այս օրագրի, նա մեկ տարի առաջ […]

Միակ խոչընդոտը Հայաստանն է…

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387) Ս.Դեմիրելը, ընդունելով Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Ա.Աբասովին, գոհունակութ­յուն է հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների ներ­կայիս վիճակի կապակցությամբ եւ հավաստիացրել, որ հետագայում եւս Թուրքիան ամեն բան կանի Ադրբեջանի տնտեսական զարգաց­մանը նպաստելու ուղղությամբ։ Այսպես, նախորդ տարի Ադրբեջանին տրամադրված 60 հազար տոննա ցորենի փոխարեն այս տա­րի կառաքվի 500 հազար տոննա։ Միակ դժվարությունը, ըստ […]

Մենգրելիա կմտցվեն զորքեր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387) Վրաստանի պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանին հայ­տարարել է, որ կառավարական զոր­քեր կմտցվեն Մենգրելիա (Արեւմտյան Վրաստան): Ինչպես հայտնել է նախարարը, կառավարությունը որոշել է այդ քայլին դիմել՝ «խափանելու անօրինական զինված կազմավո­րումների ավազակային գործողութ­յունները»։ Ինչպես հայտարարել է նախա­րարը, ավելի ու ավելի են տարած­վում լուրերն այն մասին, թե իբր Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախարդիան […]

500 մետրանոց անվտանգության գոտի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387) Բավականին ժամանակ է, ինչ Աբխազիայի տարածքում գտնվող ռուսաստանյան ռազմակայանները սաստիկ ռմբակոծությունների են են­թարկվում։ Վրաստանի եւ Աբխագիայի հրամանատարությունը բազ­միցս նման գործողությունները դա­դարեցնելու կոչ է արվել։ Սակայն գն­դակոծումները, հատկապես վրացա­կան կողմից, առայսօր շարունակ­վում են։ Աբխազիայում Ռուսաստա­նի զինուժերի օպերատիվ խմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սարոկինի հայտարարության մեջ ընդգծվում է, որ այն պայմաններում, երբ կողմերից […]
Page 50 of 71« First...203040«4849505152 » 6070...Last »

Categories

Archives