Ազգ, 25 մարտի, 1993թ., թիվ 54(305), հինգշաբթի Մարտակերտ-Աղդամ ճանապարհը վերահսկվում է հայերի կողմից Մարտի 23-ի լույս 24-ի գիշերը և երեկ կատաղի մարտերը շարունակվում էին Մարտակերտի շրջանի Աղաբեկալենջ գյուղի մերձակայքում, ինչպես նաև Ներքին Հոռաթաղ գյուղի հյուսիսային մատույցներում: Այս մասին, վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեն, Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ռազմաճակատի այս հատվածում […]