«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518) Հանրապետական կուսակցության առաջարկով ԳԽ 7-րդ նստաշրջանի օրակարգ մտավ «1915 թ. ց եդասպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։ «Վերոհիշյալ օրենքում, որը ընդունվել է դեռեւս խորհրդային ժամանակներում, առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինքը, առանց Մոսկվայի միջնորդության, դիմի այդ միջազգային կազմակերպությանը՝ հայկական ցեղասպանության հարցը բարձրացնելու խնդրանքով։ […]