November 27, 2024

Tag Archives: 1992

«Ռուսաստանը Աբխազիայի թիկունքում որեւէ բանակցություն չի վարում»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) «Խոշորամասշտաբ պայմանագրեր կնքելու նպատակով Ռուսաստանը բանակցություններ է վարում ԱՊՀ-ի մի շարք պետությունների (ինչպես նաեւ ԱՊՀ-ին չանդամակցած նախկին ԽՍՀՄ հանրապետությունների) հետ, որպեսզի իրավական խարիսխ ստեղծի այդ պետությունների հետ համագործակցության համար», – միջազգային քաղաքականության ընթացիկ հարցերին նվիրված մամլո ասուլիսում Ա.Մ.–ի խնդրանքով, մեկնաբանելով Մոսկվայում ընթացող ռուս-վրացական բանակցությունները, ասել է ԴՌ ԱԳ նախարարության […]

ՄԱԿ-ի տնտեսական օգնության պատվիրակությունը Հայաստանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) Դեկտեմբերի լույս 9-ի գիշերը, ինչպես Ա.Մ. -ին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, Երեւան է ժամանել ՄԱԿ-ի սննդի համաշխարհային ծրագրի, պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության պատվիրակությունը՝ Թրեյվար Փեյջի գլխավորությամբ: Պատվիրակությունը հանղիպել է հանրապետության մի շարք նախարարությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար հայ ժողովրդի առաջնային կարիքները հետագայում օգնություն ցույց տալու նպատակով: Պատվիրակությունը Հայաստանում […]

ՀՀ նախագահի հրամանագիրը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) Երեկ ՀՀ նախագահ Լ. Տեր–Պետրոսյանը ստորագրել է հրամանագիր «Հանրապետությունում ստեղծված սոցիալ–տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության եւ տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին», ուր արձանագրելով ստեղծված ծանր կացությունը՝ նախագահը հրամայում է նախարարություններին, պետական վարչություններին եւ գերատեսչություններին, իշխանության գործադիր մարմիններին, էներգահամակարգի, սննդարդյունաբերության եւ բնակչության կենսագործունեությունն ապահովող մյուս ձեռնարկություններին անցնել շուրջօրյա աշխատանքային […]

Օգնություն՝ պայմանով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) «Ամերիկյան կառավարությունը Լեռնային Ղարարաղը ընդունում է որպես Ադրբեջանի մաս, եւ մեր կազմակերպությունը կվերահսկի, որպեսզի ԱՄՆ-ից եկող հումանիտար բեռները չբաշխվեն Հայաստանի տարածքից դուրս»,– հայտարարեց ամերիկյան «Միջազգային զարգացում» (USAID) ոչ պետական հաստատության Հայաստանի գրասենյակի տնօրեն Սյուզեն Օլդսը։ Ամերիկյան իշխանությունների կողմից Հայաստանին ցույց տրվելիք համակողմանի օգնությունը պետք է իրականացվի այս կազմակերպության միջոցով։ […]

Քաղաքական ճնշում Վրաստանի վրա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) Երեկ ԱՄՆ–ի դեսպանատանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ Միացյալ Նահանգների ժամանակավոր հավատարմատար Թոմ Փրայսը ընթերցեց մի հայտարարություն, որից հետեւում է, որ նախագահ Տեր–Պետրոսյանի կողմից հայտարարված հատուկ տնտեսական վիճակը ամերիկյան կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ նրանք կձգտեն որքան հնարավոր է արագ օգնություն հասցնեն Հայաստան։ Իրրեւ առաջին քայլ, հացատար եւ սննդամթերքի ընդունումը […]

ՀՀՇ-ի հեղինակությունը բարձրացնելու փորձերն իզուր են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) «Հայտարարությունը ես գնահատում եմ որպես պատասխանատվությունից խուսափելու փորձ»,– Ա. Մի.-ին հայտնել է ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դ. Վարդանյանը, մեկնաբանելով դեկտեմբերի 7-ին ՀՀՇ վարչության եւ խորհրդարանական խմբակցության կողմից արված հայտարարությանը։ «Այստեղ ես միայն մի դրական բան եմ տեսնում՝ ՀՀՇ-ն, որը ընդդիմությանը միշտ մեղադրում էր իրականությունը սեւ գույներով ներկայացնելու […]

Սկզբունքներն անցողիկ են, անեկդոտները՝ մնայուն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) ՀՀՇ վարչության եւ խորհրդարանական խմբակցության դեկտեմբերի 7-ին արված հայտարարությունը մեկնաբանելու ցանկություն է հայտնել ՀՀՇ վարչության եւ պատգամավորական խմբակցության անդամ Արամ Մայիլյանը։ «ՀՀՇ ներկա կացությունը ինձ հիշեցնում է անեկդոտի այն հերոսին, որը հայտնվել է խոր փոսում եւ մի քանի անհաջող փորձերից հետո ինքն իրեն ասում է՝ մի անգամ էլ փորձեմ, […]

ՀՀՇ-ն արեց այն, ինչի ընդունակ էր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) ՀՀ ԳԽ ՀՅԴ պատգամավորական խմբակցության դեկավար Գ. Հովհաննիսյանը ՀՀՇ-ի հայտարարությունը համարել է հուսահատ քայլ եւ քաղաքական ջղաձգումների արտահայտություն։ «ՀՀՇ-ն, որը վաղուց դադարել է քաղաքական ուժ լինել եւ սերտաճելով մաֆիայի հետ վերածվել է խմբավորումների, այսօր զարմանալիորեն փորձում է հանդես գալ որպես ընդդիմություն։ Ստեղծված կացության համար մեղադրելով ԳԽ-ին, կառավարությանը, ՀՀՇ-ն ինչ-որ […]

«Ես չեմ հրաժարվում տան համար պայքար մղելուց»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) Այս օրերին ԱՄՆ–ում է գտնվում ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը։ Ինչպես Ա.Մ.–ին հայտնեցին Փասադենայից, անցած կիրակի նա մասնակցել է ՀՅԴ 102-րդ տարեդարձի տոնակատարությանը: Դաքհիճին, ուր հավաքված էր 2.500 մարդ, Գ. Պետրոսյանը դիմել է հետեւյալ խոսքերով. «Պետք է ներողություն խնդրեմ ձեզանից, որ այսօր այստեղ կանգնած եմ ես եւ ոչ […]

Լաչինում թշնամու գրոհը ետ է մղվել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328) Դեկտեմբերի 8-ի երեկոյան լարվածությանը պահպանվել է Լաչինի միջանցքի հարավում։ Լաչինի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնում են, որ հակառակորդը մի քանի անհաջող փորձ է ձեռնարկել Սաֆյան-Գյուլեբիրտ հատվածի հայկական ինքնապաշտպանական ուժերի դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմի վճռական գործողությունների շնորհիվ հակառակորդի գրոհները ետ են շպրտվել։ Հայկական կողմից կորուստներ չկան: Ադրբեջանցիները կրել են զինուժի զգալի […]
Page 8 of 78« First...«678910 » 203040...Last »

Categories

Archives