November 27, 2024

Tag Archives: 1992

ՀՀ Կառավարությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ Հունվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության նախագահության նիստը, որը վարում էր ՀՀ փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը: Քննարկվեցին ՀՀ կառավարության նոր կառուցվածքի հետ կապված միջոցառումները, վառելիքաէներգետիկ ճգնաժամի հետևանքով հարկադիր պարապուրդում հայտնված աշխատավորների վճարման կարգը: Լսվեց շինարարության նախարար Գագիկ Մարտիրոսյանի հարղոդումը Իտալիա կատարված գործուղման արդյունքների մասին: Նա հայտնեց, […]

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ Ս. Վ. Թաշճյանին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարար նշանակելու մասին: Սեպուհ Վարդանի Թաշճյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարար: Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան Երևան, 10 հունվարի, 1992թ. Սեպուհ Վարդանի Թաշճյանը ծնվել է 1935 թվականին, Երուսաղեմում: 1956 թվականից ապրում է ԱՄՆ-ում: Ավարտել է Հյուսիսային […]

Իմ վարչապետության տարին ամենածանրն էր

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
-Արդեն 4 ամիս է անցել ձեր հրաժարականից: Այդ ընթացքում ավելի ծանրացավ հանրապետության տնտեսական վիճակը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Դուք, կանխազգալով ձմռան դժվարությունները, հրաժարվեցիք պատասխանատվությունից: Այս դեպքում ի՞նչը հաղթեց, ձեր սկզբունքնե՞րը, թե՞  իրականության դառը հեռանկարը: -Իմ հրաժարականում բացակայում էր պատասխանատվությունից խուսափելու հարցը: Ես այժմ էլ կարող եմ կանխատեսել, որ այս տարի ավելի է վատանալու: Տնտեսության […]

Նշանակվեց ԼՂՀ-ի վարչապետը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 10 հունվարի, 1992թ., ուրբաթ, թիվ 5 (350) Հունվարի 8-ին, ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը ԼՂՀ-ի նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում հաստատել է Օլեգ Եսայանին: Մասնագիտությամբ տնտեսագետ Օ. Եսայանը նախկինում մարզգործկոմի նախագահի տեղակալն էր:

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումը բարոնուհի Ք. Քոքսի հետ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 10 հունվարի, 1992թ., ուրբաթ, թիվ 5 (350) Հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսին, որը նոր էր վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերջինս տեղեկացրեց նախորդ այցելությունից հետո անցած ժամանակահատվածում ղարաբաղյան հիմնահարցը միջազգային ասպարեզում բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլուր […]

Ընդունելություն Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 10 հունվարի, 1992թ., ուրբաթ, թիվ 5 (350) Հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունեց միջազգային դրամական ֆոնդի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել կազմակերպության պատասխանատու ներկայացուցիչ Դոունել Դոնովանի գլխավորությամբ: Նշելով, որ քաղաքական իրադրության փոփոխման շնորհիվ միջազգային դրամական ֆոնդին Հայաստանի անդամագրությունը, որ դեռևս մեկ տարի առաջ գրեթե անիրականանալի էր թվում, հնարավորություններ է ընձեռում սերտորեն […]

Հնդկաստանը ճանաչում է Հայաստանի անկախությունը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 9 հունվարի, 1992թ., թիվ 4 (349) Հնդկաստանի վարչապետ Նարասիմա Ռաոն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որում բարձր գնահատելով Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծումը և նկատվող դրական գործընթացներում նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի ավանդը, նա պաշտոնապես հայտնում է Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը և անկախությունը ճանաչելու և նրա հետ անմիջական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու` Հնդկաստանի կառավարության […]

Հայաստան-Ուկրաինա. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 9 հունվարի, 1992թ., թիվ 4 (349) ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի կենտրոնից Արմենպրեսը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունները փոխանակել են դիվանագիտական նոտաներ` երկու երկրների միջև դեսպանատների մակարդակով լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:

ԱՄՆ-Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 9 հունվարի, 1992թ., թիվ 4 (349) Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում հանդիպում է ունեցել պետական քարտուղար Ջեյմս Բեյքերի հետ: Հանդիպման ժամանակ երկու երկրների արտաքին գործերի նախարարները դիվանագիտական նոտաներ են փոխանակել` Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Նոտաների փոխանակումից հետո տեղի […]

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների համակարգին անցնելու մասին «Հայաստանի Հանրապետություն», 8 հունվարի, 1992թ., չորեքշաբթի, թիվ 3 (348) Հաշվի առնելով, որ Ռուսաստանյան ֆեդերացիան և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ մյուս երկրները 1992 թվականի հունվարի 2-ից սկսած անցնում են ազատ գների ու սակագների համակարգի, նկատի ունենալով, որ նման պայմաններում Հայաստանի Հանրապետությունում անխուսափելի է դառնում համանման քայլը` անկախ […]
Page 76 of 78« First...506070«7475767778 »

Categories

Archives