April 18, 2024

ՀՀ Կառավարությունում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ

Հունվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության նախագահության նիստը, որը վարում էր ՀՀ փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը: Քննարկվեցին ՀՀ կառավարության նոր կառուցվածքի հետ կապված միջոցառումները, վառելիքաէներգետիկ ճգնաժամի հետևանքով հարկադիր պարապուրդում հայտնված աշխատավորների վճարման կարգը:

Լսվեց շինարարության նախարար Գագիկ Մարտիրոսյանի հարղոդումը Իտալիա կատարված գործուղման արդյունքների մասին: Նա հայտնեց, որ պայմանավորվածություն կա իտալական «Պազոտտի» ֆիրմայի հետ կղմինդրի արտադրության հոսքագիծ ձեռք բերելու վերաբերյալ: Այդ հոսքագծի տարեկան արտադրանքը կբավարարի հանրապետության պահանջարկի շուրջ մեկ երրորդը: Նախագահությունը վարչապետի խորհրդականներ հաստատեց Յուրի Սուվարյանին և Արմեն Մարտիրոսյանին:

(ՀՀ կառավարության լրատվական կենտրոն)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives