«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204) Հյուսիսային Օսիայի խորհրդարանի հաղորդագրության համաձայն, չորեքշաբթի երեկոյան Ռոկի լեռնանցքի շրջանում վթարի է ենթարկվել ռազմափոխադրական մի ուղղաթիռ, որը մարդասիրական օգնություն և դեղամիջոցներ էր տեղափոխում Վլադիկավկազից Ցխինվալ: Անձնակազմը և ուղևորները, այդ թվում` երեք բժիշկ, զոհվել են: Վթարի հանգամանքները պարզվում են: Վլադիկավկազից հաղորդվել է, որ հինգշաբթի առավոտյան այնտեղ կայացել է Հյուսիսային […]