November 27, 2024

Tag Archives: 1992

Առևանգվել են երեք հայորդիներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Օգոստոսի 8-ին, ժամը 12-ի սահմաններում, Բարձրավան գյուղի 3 բնակիչներ դուրս են եկել տնից եւ չեն վերադարձել։ Ըստ ՆԳ բաժնի տվյալների, 3 բարձրավանցիներին «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին առեւանգել են ադրբեջանցիները։ Պարզվել է, որ հայորդիներին առեւանգել են գյուղից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա, անտառահատության պահին: Հետքերը տարել են Կուբաթլիի շրջանի […]

Բուշի վարչակարգը խուսանավում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) ԱՄՆ-ի 77 կոնգրեսականների ստորագրությամբ ներկայացուցիչների պալատի անդամ՝ Չեսթըր Աթքինզի՝ նախագահ Բուշին հղած նամակի պատասխանը ստորագրել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Բրենթ Սքրաուքրոֆթը։ Ստացված պատասխանում շեշտվում է ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների ճանապարհով լուծելու կարեւորությունը, սակայն խորհրդականը չի փորձում դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Ղարաբաղի շրջափակումները։ Պատասխան նամակում խոսք չի […]

Թշնամին հետ է գրավել Չափար, Զարդախաչ, Հաթերք և Գետավան գյուղերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, օգոստոսի 12-ին Ադրբեջանի ազգային բանակը, մեծաքանակ տեխնիկայով եւ հետեւակով, Քելբաջարի շրջանի տարածքից ուժեղ գրոհ է ձեռնարկել Մարտակերտի շրջանի Գետավան, Չափար, Զարդախաչ, Հաթերք գուղերի ուղղությամբ։ Հայկական ջոկատները կատաղի դիմադրություն են ցույց տվել հակառակորդին։ Երկու կողմերից կան զոհեր եւ վիրավորներ։ Ժամը 24-ի դրությամբ թշնամուն հաջողվել է […]

Քրեական տեղեկատու

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Ըստ ներքին գործերի նախարարության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրի, օգոստոսի 10-11-ը հանրապետությունում արձանագրվել է 46 հանցագործություն, այդ թվում՝ 2 սպանություն, մարմնական վնասվածքի՝ 1, կողոպուտի՝ 2, դրամաշորթության՝ 1, թմրադեղերի, ավտոմեքենայի հափշտակման՝ 8 դեպք։ Կատարվել է պետական հասարակական ունեցվածքի՝ 10, անձնական ունեցվածքի՝ 5, բնակարանային 12 գողություն։ Բացահայտվել է 25 հանցագործություն, այդ թվում՝ 1 […]

Փախստականները վերադառնում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Օգոստոսի 9-ի դրությամբ 27 հազար փախստական է վերադարձել Ցխինվալի շրջանը, հաղորդում է «Սարկե» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳ նախարարության մամլո ծառայությունը։ Ըստ նույն աղբյուրների, Ցխինվալի շրջան է այցելել Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել խաղաղարար ուժերի ներկայացուցիչների եւ բնակչության հետ։ Թբիլիսիում պատվիրակությանը ընդունել է Վրաստանի Պետխորհրդի նախագահ Էդվարդ […]

Տուժել են… կողոպուտի կազմակերպիչները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Հայտնի է դարձել կիրակի օրը արեւմտյան Վրաստանի Զուգդիդ քաղաքի մոտակայքում բեռնատար գնացքի կողոպուտի հետ կապված մանրամասնությունները։ Ինչպես լրագրողներին հաղորդել է արեւմտյան Վրաստանում Պետխորհրդի արտակարգ եւ լիազոր ներկայացուցիչ Ջոնի Կարչավան, տեղական բնակիչների 300 հոգիանոց ամբոխին այդ քայլին են մղել չորս երիտասարդներ։ Նրանցից մեկը մահացել է տեղում՝ էլեկտրական հոսանքի հարվածից։ Երկրորդը […]

Զինյալները կզինաթափվեն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Մինչեւ օգոստոսի 20-ը կավարտվի ինչպես վրացական, այնպես էլ օս զինյալների զինաթափումը, հաղորդում է «Սարկե» գործակալությունը՝ հենվելով Ցխինվալի շրջանում տեղաբաշխված խաղաղարար ուժերի մամլո ծառայության հայտարարության վրա: Ժամկետը լրանալուց հետո բոլոր նրանք, ովքեր չեն կարող հանձնել զենքը, կենթարկվեն օրենքով նախատեսված խիստ պատասխանատվության:

Վրաստանը ռազմածովային զինուժեր է ստեղծում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Երեքշաբթի օրը Սեւաստոպոլում կայացել է սեւծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Իգոր Կասատոնովի եւ Վրաստանի ռազմա– ծովային ուժերի (ՌԾՈՒ) հրամանատար, առաջին կարգի կապիտան Ալեքսանդր Ջավախիշվիլու հանդիպումը։ Վերջինս հայտարարել է, որ Վրաստանը սեւծովյան նավատորմի մասերի հիման վրա, որոնք տեղաբաշխված են վրացական տարածքում, ստեղծելու է ՌԾՈՒ։ «Վրաստանի ՌԾՈՒ-ի շտաբում արդեն աշխատում է 50 […]

Լեզգիները կփոխե՞ն Ադրբեջանի սահմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Վերջերս մամուլում հաճախակի են լեզգիների եւ նրանց ազգային շարժման «Սավալ»- ի (միացում) մասին նյութեր հանդիպում։ Այժմ կարելի է ասել, որ այդ հարցը միջազգայնացվում է։ Այս առումով հետաքրքրական է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վերլուծական բաժնի աշխատակցի մեկնաբանությունը հաղորդված պարսկերեն հաղորդումների ծրագրով։ Ստորեւ այն ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թարգմանաբար։ Ադրբեջանի հյուսիսում բնակվող […]

Արցախցու Աստվածը զենքն է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Ասված է՝ շան հետ բարեկամացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր։ Ամենատարբեր առիթներով սերնդե-սերունդ ինչքա՜ն ենք կրկնել այս խոսքերը։ Ասել ենք, երբ շունն արդեն մեզ կծել էր, ասել ենք որպես սովորական առօրեական ճշմարտություն եւ անցել մեր գործերին՝ հող մշակել, ծառ տնկել, պատ շարել, գիրք գրել՝ այդպես էլ մոռանալով, որ շանը […]

Categories

Archives