April 19, 2024

Առևանգվել են երեք հայորդիներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243)

Օգոստոսի 8-ին, ժամը 12-ի սահմաններում, Բարձրավան գյուղի 3 բնակիչներ դուրս են եկել տնից եւ չեն վերադարձել։ Ըստ ՆԳ բաժնի տվյալների, 3 բարձրավանցիներին «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին առեւանգել են ադրբեջանցիները։ Պարզվել է, որ հայորդիներին առեւանգել են գյուղից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա, անտառահատության պահին: Հետքերը տարել են Կուբաթլիի շրջանի վարչական տարածք: Այլ տեղեկությունների համաձայն, նրանք որպես պատանդ պահվում են Լաչինի շրջանի Մինքենդ գյուղի տարածքում։ Մինքենդի շրջակայքում արձանագրվել են ադրբեջանցի զինյալների հանկարծակի հարձակման հետեւանքով զոհված Գորիսի շրջանի բազմաթիվ խաղաղ բնակիչների մահվան դեպքեր։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives