November 28, 2024

Tag Archives: 1992

Մարտական գործողություններ Աբխազիայում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) Ինչպես լրագրողներին հաղորդել է Աբխազիայի մամլո ծառայությունը, չորեքշաբթի առավոտյան շարունակվում էին մարտերը վրացական զորքերի և աբխազական ուժերի միջև առողջարանային Գագրա քաղաքում: Դեռևս ոչ մի կողմի չի հաջողվում քաղաքը վերցնել հսկողության տակ: Կռիվը բորբոքվել է փոխհրաձգությունից հետո, որին հետևել է աբխազական աշխարհազորայինների և կովկասյան լեռնցի զինյալների հարձակումը: Աբխազները տվել են […]

Հայկական սինդրոմ. Լուսանկարներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)   «Գրադ» կայանքներից, հեռահար այլ զինատեսակներից պարբերաբար ռմբակոծվում է Գորիս քաղաքը, սահմանամերձ գյուղերն ու բնակավայրերը: Ցավոք, լինում են նաև զոհեր ու վիրավորներ, ավերվում են մարդկանց՝ տասնամյակների քրտինքով կառուցված տները: Օրեցօր լկտիացող թշնամու հրետակոծությունից տուժում են նաև Գորիսում ապաստանած արցախահայերը: Լուսանկարների այս դաժան հավաքածուն պատկանում է այդ բարբարոսությունների հետևանքները:

Քննադատվել է Էլչիբեյի կառավարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) Ըստ Բաքվի աղբյուրների, Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակներում քննարկվում է Մութալիբովի տապալված իշխանության վերականգնելու հնարավորությունը: Ընդդիմությունը ամեն կերպ փորձում է վարկաբեկել ու հեղինակազրկել Էլչիբեյի իշխանությունը: Այսպես, օրինակ, Շամախու շրջանում ընդդիմադիր խմբավորումները՝ Էլչիբեյի կառավարությանը վարկաբեկելու նպատակով, նրան մեղադրում են հացի, ջրի բացակայության և կենցաղային մյուս հիմնահարցերը չլուծելու համար: Մատակարարման ճգնաժամային երևույթների պատճառները […]

Մ. Ռաֆայելին ընդունեց հայ կանանց ներկայացուցիչներին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) Երեկ Մարիո Ռաֆայելին Հայաստանի կանանց հանրապետական խորհրդի պնդմամբ ընդունել է հայ կանանց պատվիրակություն: Կանանց խորհրդի նախագահ Նորա Հակոբյանը Ռաֆայելիին է հանձնել հայ կանանց դիմումը, որում իտալացի դիվանագիտական ուշադրությունը հրավիրելով հայ ժողովրդի բնաջնջման իրական սպառնալիքների վրա, զարմանք է հայտնում, որ նման օրհասական պայմաններում անգամ հակամարտության խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած քաղաքական […]

Այսօր Ալմա Աթայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) Օգոստոսի 27-ին, Ալմա Աթայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործոց նախարարների հանդիպումը, որի անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի վերջերս ունեցած հեռախոսազրույցների ընթացքում: Երեք երկրների արտաքին գործոց նախարարների հանդիպման մասնակցելու նպատակով երեկ ՀՀ ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ Հայաստանի […]

Նրա հոգին թևածում է Արցախի վրա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) Օգոստոսի 25-ին լուսաբացը բոթ բերեց: Դրմբոնի մոտ զոհվել է 1-ին վաշտի հրամանատար Աշոտ Ղուլյանը: Կույր գնդակից: Բեկոր Աշոտը, որը ողջ Արցախում առասպել էր դարձել արդեն իսկ կենդանության օրոք, գնաց, միացավ հայ հերոսամարտի առասպելական քաջերին և զորավար կարգվեց Դրոյի և Նժդեհի կողքին: Անամոք է ցավը, և վիշտն՝ անհուն: «Առ զէն […]

Քաղխորհրդի արտահերթ նիստ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) Օգոստոսի 25-ին կայացավ Գորիսի  քաղխորհրդի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը, որը վարում էր քաղխորհրդի գործկոմի նախագահ Ս. Հարությունյանը: Օրակարգում հրետակոծության հետևանքով զոհված քաղաքացիներին նյութապես օգնելու և հասցված վնասը փոխհատուցելու, արտադրվող հացի որակի բարձրացման և հացի վաճառքի կտրոնային համակարգ սահմանելու, ձմռան ընթացքում քաղաքի կենսապահովման օբյեկտներին երաշխավորված էլեկտրասնուցում ապահովելու, քաղաքի պաշտպանության և […]

Դաշնակցությունը մտադիր չէ նահանջել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) Այս տրամադրվածությունն էր իշխում Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների՝ Հրայր Կարապետյանի և Ռոլանդ Շառոյանի հետ հանդիպման ժամանակ: Այն կազմակերպվել էր օգոստոսի 25-ին, Կինոյի տան մեծ դահլիճում: Ինչպես և սպասվում էր, նորից ու նորից քննարկվեցին ամենացավոտ հարցերը՝ ազգային բանակը, Սահմանադրություն, Արցախում և սահմանամերձ շրջաններում մեկը մյուսի հետևից զիջած տարածքներ, Հանրապետության նախագահի […]

Ռաֆայելին հանդես է գալիս 60 օրյա զինադադարի առաջարկով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) ՀՀ նախագահի մամլո ծառայությունից հաղորդում են, որ օգոստոսի 26-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունել է ԵԱՀԽ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի միջազգային խորհրդաժողովի  նախագահ Մարիո Ռաֆայելիին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Պրն Ռաֆայելին ՀՀ նախագահին է ներկայացրել Մինսկի խորհրդաժողովի դիմումը, որով հակամարտության մեջ ընդգրկված կողմերին կոչ է արվում […]

Նոր նշանակումներ ԼՂՀ-ում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253) Երեկ կայացել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության նիստը, որտեղ քննարկել են կադրային հարցեր: Նիստում որոշում է ընդունվել ԼՂՀ ռազմական տրիբունալի նախագահ նշանակել Կարեն Ղարայանին, իսկ ԼՂՀ ռազմական դատախազ՝ Վազգեն Հայրապետյանին:

Categories

Archives