March 19, 2024

Մարտական գործողություններ Աբխազիայում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)

Ինչպես լրագրողներին հաղորդել է Աբխազիայի մամլո ծառայությունը, չորեքշաբթի առավոտյան շարունակվում էին մարտերը վրացական զորքերի և աբխազական ուժերի միջև առողջարանային Գագրա քաղաքում: Դեռևս ոչ մի կողմի չի հաջողվում քաղաքը վերցնել հսկողության տակ: Կռիվը բորբոքվել է փոխհրաձգությունից հետո, որին հետևել է աբխազական աշխարհազորայինների և կովկասյան լեռնցի զինյալների հարձակումը: Աբխազները տվել են 4 սպանված և 13 վիրավոր, որոնցից 2-ը՝ ծանր:

Վրացական զորքերը տասնյակ սպանվածներ են տվել: Քաղաքի փողոցներում խփվել է վրացական 3 զրահամեքենա:

Որոշ լուրերի համաձայն, Վրաստանի պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանին հրաման է արձակել վրաց բնակչությունը Գագրայից դուրս բերելու մասին:

Մարտական գործողությունները տարածվել են նաև Սուխում քաղաքում: Չորեքշաբթի առավոտյան 50 հոգուց բաղկացած մի զինված ջոկատ հարձակվել է  երկաթուղային կայարանի վրա: Ինչպես հաղորդել է Վրաստանի Պետխորհրդի մամլո կենտրոնը, կայարանը հսկող վրացի զինվորները հարձակումը հետ են մղել: Հարձակվողներից 3-ը սպանվել են:

Աբխազական կողմը պնդում է, որ Սուխումում խփվել է 2 վրացական տանկ: Աբխազիայի մայրաքաղաքից փախստականների լուրերի համաձայն սպանվել է Աբխազիայի հունական համայնքի ղեկավարներից մեկը՝ Անաստաս Անաստասիադին:

Վրաստանի երկաթուղային վարչության հաղորդման համաձայն, օգոստոսի 25-ի երեկոյան Օչամչիրի շրջանի Թավիշ գյուղի մոտակայքում պայթեցվել է երկաթուղային պաստառը: Գնացքների երթևեկությունը դարձյալ ընդհատվել է:

Ավարտվել է Աբխազիայում վրացական զորքերի հրամանատար Գիորգի Կարկարաշվիլու վերջնագրի ժամկետը: Նա պահանջել է դադարեցնել մարտական գործողությունները, հանրապետության տարածքից դուրս բերելու կովկասյան լեռնականների մարտական ջոկատները, ինչպես նաև ինքնավարության խորհրդարանի նախագահ Վլադիսլավ Արձիբայի հրաժարականը: Աբխազական կողմը սպասում է, որ վրացիները կգրոհեն Գուդաուտա քաղաքը, որտեղ գտնվում է Արձինբան:

Աբխազական խորհրդարանի մամլո կենտրոնում կարծում են, որ վրացական կողմը կփորձի տագնապի հիմնահարցերը լուծել ռազմական միջոցներով մինչև Ելցին-Շևարդնաձե-Արձինբա հանդիպումը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives