«Ազգ», 18 մայիսի, 1991թ., շաբաթ Արցախյան ճգնաժամ. Խորհրդարանը ելք է փնտրում։ Հանրահավաքներ խորհրդարանի առջև և Ազատության հրապարակում 16 մայիսի, հինգշաբթի։ Ստեփանակերտում առավոտյան ժամը 5-ից շրջապատվել է Արմենավան թաղամասը, խուզարկությունների պատճառաբանությամբ։ Ձերբակալվել են ժողպատգամավոր Համլետ Գրիգորյանն ու եղբայրը՝ Մավրիկ Գրիգորյանը, կահույքի ֆաբրիկայի արտադրամասի պետ Ռաֆայել Գաբրիելյանը, կոմպոզիտոր Էդուարդ Ղազարյանցը և շատ ուրիշներ։ Ջարդել են դերասանուհի Ժաննա […]