April 17, 2021

Tag Archives: 1991

Կոալիցիոն կառավարությո՞ւն, թե հակակառավարական կոալիցիա

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
Ազգ, 15 հունիսի, 1991թ., թիվ 35 Պատգամավոր Իգոր Մուրադյանի կողմից Հայաստանի խորհրդարանի հունիսի 5-ի նիստում առաջարկված վստահության քվեի պահանջը, հակառակ իր ճղճիմ արդյունքին, բացահայտեց այն մեծ ու վտանգավոր խաղը, որ վերջին շրջանում տարվում էր կուլիսների ետևից։ Հավանաբար ծրագրված էր, որ այն լիներ «վարպետի հարված», որին հետևելու էին կարևորագույն փոփոխություններ իշխանության ներսում, ընդհուպ նրա տապալումը՝ Մոսկվայի […]

Վթար կենդանաբանական այգում. 4 զոհ

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
Ազգ, 15 հունիսի, 1991թ., թիվ 35 Երեկ, հունիսի 14-ին, ժամը 10։37-ին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Երևանի պետավտոտեսչության հսկիչ ՄԻ-8 ուղղաթիռը, իր հերթական թռիչքը կատարելիս, առայժմ անհայտ պատճառներով, վթարի է ենթարկվել և ընկել Երևանի կենդանաբանական այգու մեջ։ Զոհվել է ուղղաթիռի ողջ անձնակազմը՝ բաղկացած 4 հոգուց։ Կենդանաբանական այգուն պատճառվել է միայն նյութական վնաս։ ՄԻ-8 ուղղաթիռի կործանումից հետո, դեպքի […]

Փախստականները դեռևս կրակոցների տակ են

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
Ազգ, 12 հունիսի, 1991թ., թիվ 34 Մեր թերթի մայիսի 22-ի համարում անդրադարձել էինք Գորիսի շրջան տեղափոխված փախստականների իրավիճակին։ Անցել է մի քանի շաբաթ… Մեր թղթակիցները նորից մեկնեցին Խնձորեսկ, այս անգամ ուղեկցելով անգլիացի և իտալացի լրագրողներին։ Հունիսի 6-ին Գորիսի շրջխորհրդի նախագահ Ռոբերտ Ալեքսանյանից և միլիցիայի բաժնի պետի պաշտոնակատար Սևադա Առաքելյանից տեղեկացանք, որ Գորիսի շրջանում օպերատիվ դրությունը […]

Ադրբեջանի վարչապետը հանդիպեց Իրանի նախագահ Ռաֆսանջանիին

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
Ազգ, 12 հունիսի, 1991թ., թիվ 34 Խորհրդային Ադրբեջանի վարչապետ Հասան Հասանովը և Իրանի նախագահ Ռաֆսանջանին, երեկ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, քննարկեցին խորհրդա-իրանական և ադրբեջանա-իրանական փոխհարաբերություններին վերաբերող հարցերը։ Հանդիպման ընթացքում Ռաֆսանջանին, պաշտպանելով Գորբաչովի քաղաքականությունը, հայտնեց, թե իրանա-խորհրդային հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և անհրաժեշտ է բոլոր ոլորտներում զարգացնել այդ հարաբերությունները։ Իրանի ռադիոն հայտնեց նաև, որ ռադիոյի և […]

Պոլյանիչկոն Մոսկվայից պահանջում է նոր պատժիչ գործողություններ

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
Ազգ, 12 հունիսի, 1991թ., թիվ 34 Հադրութի շրջանի Տող գյուղում տեղակայված ադրբեջանական շինարարական ջոկատի անդամներից մեկը ոչ սթափ վիճակում հայտարարել է, թե հունիսի 16-ին նախատեսվում է Տող գյուղի հայ բնակչության տեղահանում, որին կօգնեն մեկ օր առաջ այստեղ ժամանելիք ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջոկատները։ Հունիսի 15-ին մարզի տարածքում տեղակայված զորքերը կլքեն մարզը։ Նրանց կփոխարինեն նոր զորամիավորումներ։ Ադրբեջանի Հանրապետության […]

Դարձյալ սպառնալիք Հադրութին

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
Ազգ, 12 հունիսի, 1991թ., թիվ 34 Ազերիները փորձում են խուճապի մատնել հայերին Հադրութում վիճակը շարունակում է լարված մնալ։ Հունիսի 11-ի տվյալներով դատարկված են 13 գյուղ։ Մյուս բոլոր գյուղերից բնակչության հիմնական մասը, հատկապես կանայք, ծերերն ու երեխաները, տեղափոխվել են Տումի գյուղը, որը գտնվում է Տող գյուղից վերև և շրջապատված է լեռներով, այսինքն առավել ապահով աշխարհագրական դիրք […]

Ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
«Ազգ», 22 մայիսի, 1991թ., չորեքշաբթի Այսպիսին է այսօր Արցախից բռնի տեղահանված երկու հազարի չափ հայերի բնակության վայրը, հասցեն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև ընկած չեզոք գոտին։ Այստեղ են նրանց այցելում Ադրբեջանի ժողպատգամավորները, որոնք «մարդասիրական գործողություններ» են որակում «սահմանային, ծանր, լարված շրջաններից մարդկանց տեղափոխելը»։ Բելոռուսիայի Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ «Նարոդնայա գազետայի» թղթակցի և մի շարք արտասահմանյան (կանադացի, […]

Էստոնացի լրագրողները վերադարձան Գորիսից

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
«Ազգ», 18 մայիսի, 1991թ., շաբաթ Մայիսի 12-ին էստոնական հեռուստատեսության լրագրող Անդրես Ռայդը և օպերատոր Պեեպ Լաանսալուն վերադարձան Գորիսից։ Մեր աշխատակից Գայանե Աֆրիկյանը զրուցեց նրանց հետ։ – Մայիսի 10-ին երեկոյան հասանք Գորիս։ Այնտեղից միլիցիայի մայորը մեզ ուղեկցեց Տեղ գյուղը։ Բնակիչների մեծ մասն արդեն հեռացել էր գյուղից։ Մնացածները ցույց տվեցին, թե ինչպես, նույնիսկ խոզերի վրա էին կրակել։ […]

Ռուս լրագրողները Արծվաշենում ու Պառավաքարում

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
«Ազգ», 18 մայիսի, 1991թ., շաբաթ Վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձավ նաև մոսկովյան Կոմերսանտ շաբաթաթերթը։ Թղթակիցների օպերատիվ ռեպորտաժները միութենական ընթերցողին ծանոթացրին շրջանում տիրող բարդ իրավիճակին։ Ներկայացնում ենք Կոմերսանտի մայիսի 13-ի համարում տպագրված հոդվածը։ Ապրիլի 22-ից խորհրդային բանակի և ադրբեջանական օմօնի զորամիավորումները ակտիվ մարտական գործողություններ են ձեռնարկել սահմանամերձ հայկական գյուղերի դեմ։ Պաշտոնապես հայտարարված […]

Խորհրդային զինվորականները զգուշանում են միության փլուզումից

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off
«Ազգ», 18 մայիսի, 1991թ., շաբաթ The Christian Science monitor Խորհրդային զինվորականները նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի տարեդարձը նշեցին ըմբոստ հանրապետություններին խիստ զգուշացնելով Միությունը քանդելու որևէ փորձի դեմ։ «Պրավդայում» ստորագրված մի հոդվածով, նախարար Յազովը գրեց. «Այսօր փառասեր մարդիկ, ազգայնականներ և անջատողականներ, իրենց ուժերն են գործադրում Միությունն ավերելու։ Միայն միակ ու հզոր սուվերեն հանրապետությունների միությունն է, որ […]
Page 6 of 14« First...«45678 » 10...Last »

Categories

Archives