Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ տարի է անցել այն օրից, ինչ մեր Գերագույն խորհուրդն ընդունեց անկախության հռչակագիրը, և մեր ժողովուրդը հայտարարեց, որ առաջնահերթ ազգային խնդիրը անկախ պետականության վերականգնումն է: Հազիվ թե որևէ մեկը այժմ չընդունի, որ ազգային խնդիրների մեջ դա իրոք առաջնահերթն է: Համաշխարհային պատմությունը ժողովուրդների, ազգերի մրցակցություն է հանուն իրենց բարեկեցության, ազդեցության ոլորտի ընդլայնման, հզորացման, և […]