November 28, 2024

Tag Archives: 1920

Ժամանակավոր օրենք Արտակարգ դատարանի և նրա դատին ենթակա գործերի մասին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Յառաջ, 13 մայիսի, 1920թ., թիվ 98 Ժամանակավոր օրենք Արտակարգ դատարանի և նրա դատին ենթակա գործերի մասին 1. Հայաստանի կառավարության որոշած վայրերում հիմնվում են չորս Արտակարգ դատարաններ։ 2. Արտակարգ Դատարանի դատին ենթակա են ստորև հիշված հանցագործները Ա. Ով Հայաստանի Հանրապետության դեմ պետական դավաճանություն կանի. Բ. Ով կմասնակցի գոյություն ունեցող իշխանության դեմ ակնհայտնի ապստամբության Գ. Ով հրապարակավ […]

Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կազմը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Յառաջ, 6 մայիսի, 1920թ., թիվ 92 Այսօր, պառլամենտի կեսօրվա արտակարգ նիստում նախարարապետ Ա. Խատիսյանը, սեղմ հայտարարությամբ ներկայացնելով պառլամենտին երկրի ստեղծված տագնապալից դրությունը հանդեպ Հայաստանն օղակող թուրքական ուժերի, առաջարկեց ընդունել իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականը և երկրի ղեկը հանձնել պառլամենտի և Հայաստանի դեմոկրատիայի բացարձակ և լիակատար վստահությունը վարող նոր կառավարության։ Հին կառավարության կազմի հրաժարականը ընդունելուց հետո, […]

Բաքվի հեղկոմի հաղորդագրությունւը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 3 մայիսի, 1920թ., թիվ 12 Մայիսի 1-ին Բաքվից «հեղափոխական կոմիտեն» Հուսեյնովի ստորագրությամբ ռադիո ուղարկեց Երևան, Հայոց կառավարության անունով հետևյալ երեք պահանջով. 1. Անմիջապես դուրս հանել հայ զորքերը Ղարաբաղից և Զանգեզուրից։ 2. Հայ զորքերը կանգնեցնել Հայաստանի սահմանների վրա։ 3. Դադարեցնել Հայաստանում մահմեդականների կոտորածները։ «Հեղափոխական կոմիտեն» տվել է երեք օր ժամանակամիջոց։ Միաժամանակ այդ ուլտիմատումի հետ, երեք […]

Ադրբեջանի զորքերը ջարդված

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, 4 ապրիլի, 1920թ., թիվ 71 Գորիս, մարտի 31-ին: 14 ժամ 30 րոպե Ադրբեջանի զորքերը խոշոր ուժերով՝ երեք տեսակի զենքերով, ունենալով 10 թնդանոթ, հարձակում գործեցին երեք ուղղությամբ. Մինքենդի կողմից՝ Գորիսի վրա, Քերլյարի կողմից՝ Ալի-Կուլի-Ուշաղի վրա և Ջեբրայիլի կողմից՝ Ղափանի վրա: Առաջին երկու ուղղությամբ բոլոր հարձակումները հայերի կողմից հետ են մղված և Ադրբեջանի զորքերի հարձակումը դադարեցված […]

Բաքվի և շրջակայքի թուրքերի ժողով

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, 3 ապրիլի, 1920թ., թիվ 70 Շուշուց, Խանքենդից, Ասկերանից ու Թարթառից ստացված վերջին լուրերը լրջորեն հուզել է Բաքվում և շրջակայքում ապրող ղարաբաղցի թուրքերին: Նրանք մարտի 24-ին և 25-ին ունեցել են մի շարք գումարումներ. մարտի 25-ին տեղի է ունեցել ընդհանուր ժողով՝ ավելի քան 500 հոգու մասնակցությամբ և դոկտ. Ախունդովի նախագահությամբ: Ժողովում մի խումբ երիտասարդներ ուզեցել են […]

Հաջողություն Բոյուք Վեդիի մոտ

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, 2 ապրիլի, 1920թ., թիվ 69 Մարտ 31-ին Բոզ-Բուռունի մեր զորամասի ձախ թևի վրա, մեծ քանակությամբ ձիավոր և հետևակ թուրքեր հարձակվելով՝ հետ են քշում պահակը և գրավում բարձունքները։ Հերթապահ մասերը վրա հասնելով՝ ջարդում են թշնամուն, հետ են առնում դիրքերը և անցնելով հարձակման՝ քշում են թուրքերին Բոյուք Վեդիի հյուսիսային բոլոր բարձունքներից դեպի դաշտային մասը։ Թշնամին կռվի […]

Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյանի հեռագիրը Վրաստանի արտաքին գործերի Ե. Գեգեչկորիին

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, 2 ապրիլի, 1920թ., թիվ 69 Երևան, 30 մարտի Մոտ օրերի ընթացքում Թիֆլիսում անդրկովկասյան երեք հանրապետությունների ընդհանուր համաձայնությամբ պետք է կայանա կոնֆերանս, որը նպատակ ունի հիշված հանրապետությունների միջև ծագած բոլոր վիճելիլ հարցերը լուծելու, իմիջիայլոց, նաև հողային (տերիտորիալ) խնդիրները։ Հակառակ սրան՝ Ադրբեջանի կառավարությունը խախտելով անցյալ տարվա օգոստոս 22-ին Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի հետ կնքած համաձայնությունը, որոշել […]

Ալ. Խատիսյանի հեռագիրը դաշնակից պետությունների ներկայացուցիչներին

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, 2 ապրիլի, 1920թ., թիվ 69 Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյանը հեռագրել է Բրիտանիայի գերագույն կոմիսար Ուորդրոպին, պատճենը, դաշնակիցների գերագույն կոմիսար Հասքելին, Ֆրանսիայի ներկայացուցիչ Դ. Նոնանկուրին, Իտալիայի ներկայացուցիչ գնդապետ Գաբբային և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչին հետևյալը. Երևան, 30 մարտի Ի լրումն իմ մարտ 28-ին ուղարկված N 1920 հեռագրի, Ադրբեջանի կառավարության Ղարաբաղի և Զանգեզուրի դեմ ձեռնարկված […]

Ղարաբաղի դեպքերի մասին

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, 1 ապրիլի, 1920թ., թիվ 68 Հայաստանի ներկայացուցիչը Վրաստանում մարտի 29-ին հեռագրում է արտաքին գործոց նախարարին. «Ազերբայջան» թերթի համար 28-ում զետեղված է հետևյալ պաշտոնական հաղորդագրությունը. «Համաձայն Ղարաբաղից ստացված վերջին տեղեկությունների՝ Շուշու և Խանքենդի միջև հաղորդակցությունը վերսկսված է։ Հայերի հարձակումները ամենուրեք անհաջողության է մատնված, նրանց համար մեծամեծ կորուստներով։ Մեր պարտիզանների տրամադրությունը աշխույժ է և վտանգ չի […]

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պատասխանը

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, 1 ապրիլի, 1920թ., թիվ 68 Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյանը ամսիս 30-ին հետևյալ հեռագրեր-պատասխանն է ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Խան-Խոյսկուն. «Ի պատասխան Ձեր N 2028 մարտի 28-ի հեռագրին, պատիվ ունեմ տեղեկացնելու Ձեզ, որ Ձեր ցուցմունքը Ղարաբաղում հայկական զորքեր լինելու մասին՝ միանգամայն չի համապատասխանում ճշմարտության։ Հայկական և ոչ մի զորամաս, ոչ հետևակ և […]
Page 11 of 14« First...«910111213 » ...Last »

Categories

Archives