Հայաստանի աշխատավոր, 6 հուլիսի, 1919թ., թիվ 89 Կարս, 19 հունիսի Արժանահավատ աղբյուրներից հաղորդում են, որ մեր պետության սահմաններում տաճկական զորքեր են կենտրոնանում, որոնք անմիջապես կանցնեն ակտիվ գործի, հենց որ հրահանգվեն Էրզրումից: Սահմանից այն կողմ տեղական ամբողջ մահմեդականությունը զինված լինելով ոտքից մինչև գլուխ՝ վճռել է ոչ մի դեպքում չզիջել իրենց հողը, որովհետև այդ իրենց հայրենիքն է […]