Մշակ, 21 հունիսի, 1918թ., թիվ 117 ԹԻՖԼԻՍ: Երեկ, ցերեկվա ժամը 12-ին Ադրբեջանի, Դաղստանի պատվիրակները, ինչպես և հայ պատվիրակության մնացած մասը (Պապաջանյան, Բունիաթյան, Թախտաճյան) մեկնեցին Բաթում՝ Կ.Պոլիս գնալու, կոնֆերենցիային մասնակցելու համար: Ինչպես հայտնի է, հայ պատվիրակության մի մասը՝ Ահարոնյան, Խատիսյան և գեն. Ղորղանյան և վրաց պատվիրակությունը Փոթի-Կոնստանցա (Ռումինիա) ճանապարհով արդեն մեկնել է Կ.Պոլիս: