Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250 Կովկասյան զորքերի հրամանատարը թուրքական զորքերի հրամանատարից ստացել է զինադադարի բանակցություններ սկսելու առաջարկություն: Անդրկովկասի կոմիսարիատը, լիակատար համաձայնությամբ բան., զին., և գյուղ. պատ. խորհրդի երկրային կենտրոնի, վճռեց ընդունել այդ առաջարկությունը և ձեռնարկել ռազմական գործողությունները ընդհատելու բանակցություններին զինադադարի պայմանները մշակելու համար: Անդրկովկասի կոմիսարիատը իր վրա վերցրեց այս ծանր ու դժվարին խնդրի լուծումը, […]