«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի, 1993թ., 143(747), չորեքշաբթի Հուլիսի 20-ին Երասխավան-Սադարակ հատվածում հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի պատվիրակությունները: Մեր կողմից հանդիպմանը մասնակցում էին Գլխավոր շտաբի հրամանատարի տեղակալ, գնդապետ Լեոնիդ Մարտիրոսովը, մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Ֆելիոս Գզողյանը, գլխավոր սահմանային կոմիսար Գրիգոր Գրիգորյանը և Արարատի շրջանի ղեկավարները: Նախիջևանի կողմը ներկայացնում էին մեջլիսի նախագահի տեղակալ Անար Սաֆարովը, հանրապետությունում […]