November 27, 2024

Tag Archives: Մշակ

Բաքվի գծի վրա

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 25 հունիսի, 1918թ., թիվ 120 Վրացի գեներալ Մաղալովը այս օրերս վերադարձավ Բաքվի գծից, ուր նա ղեկավարում էր թաթարների կռիվը բոլշևիկների դեմ: Նրա ասելով, օսմանցիները այդ գծի վրա ունեն բավականաչափ զորք, որի թիվը օրեցօր ավելանում է: Քյուրդամիրի մոտ ներկայումս գործում են բոլշևիկյան 6000 ուժեր: Նրանք ունեն երեք բատարեա, շատ զենք և, ըստ երևույթին, բավականաչափ պարեն: […]

Գանձակում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 25 հունիսի, 1918թ., թիվ 120 ԹԻՖԼԻՍ, 22 հունիսի. — Ստացված տեղեկությունների համաձայն, թուրքաց իշխանությունները կոչով առաջարկել են մահմեդականներին՝ հանձնել զենքերը երեք օրվա ընթացքում: Կատարվում են մասնավոր խուզարկություններ զենքերը խլելու համար: Արգելված է ալյուր արտահանել Գանձակի նահանգից, վագոնների մեջ կատարվում են խուզարկություններ: Կայացավ նահանգական կոմիսար Զիաթխանովի նախագահությամբ խորհրդակցություն Գանձակի մեջ՝ պարենավորման հարցի առիթով: Խորհրդակցությանը մասնակցում […]

Կյանքը Հայաստանի Հանրապետությունում

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0
«Մշակ», 6 օգոստոսի, 1918թ., թիվ 153 Երևանից եկած մի վստահելի անձնավորություն հաղորդում է. Կյանքը Հայաստանի Հանրապետությունում անցնում է լարված և անհանգիստ ելևէջներով։ Պառլամենտի բացումը և անկախության հռչակումը առաջ չբերեց ոչ մի ուրախություն և խանդավառություն։ Թուրքերը կանգնած են Երևանից վեց վերստի վրա։ Հարաբերությունները Հայաստանի Հանրապետության կառավարության և թուրք իշխանությունների միջև մինչև հիմա չի խանգարված։ Այժմ Երևանում […]

Բաքվի ուղղությամբ

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 22 հունիսի, 1918թ., թիվ 118 ԹԻՖԼԻՍ, 23 հունիսի.— Անդրկովկասյան Հեռագրական գործակալության հատուկ թղթակիցը, որ ներկայումս գտնվում է Բաքվի զորագծի մոտ, հետևյալ տեղեկություններն է հաղորդում փոստով և առանձին սուրհանդակի միջոցով: Գանձակը Նուրի փաշայի կարգադրությամբ վերանվանված է Գյանջա: Կայարանում հին անուններով ռուսական ցուցանակները իջեցված են և փոխարինված են թուրքերենով: Եվլախում թուրքական զինվորական իշխանությունները հսկողություն են նշանակել […]

Ադրբեջանի նոր կառավարություն

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 22 հունիսի, 1918թ., թիվ 118 ԹԻՖԼԻՍ, 20 հունիսի.— Թիֆլիսում ստացված տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի Ազգային խորհուրդը ստորագրել է իր արձակման  արձանագրությունը: «Հումմեթ» և «Մահմեդական սոցիալիստական բլոկ» ֆրակցիաները մինչև այդ վճռի կայացումը դուրս են եկել ազգային խորհրդի կազմից: Կազմված է նոր կառավարություն արտակարգ լիազորություններով Խան-Խոյսկիի գլխավորությամբ: Կառավարության մեջ մտել են նաև Բաքվի մահմեդական խոշոր բուրժուազիայի և […]

Թուրքիան և Ադրբեջանը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115 Անկախ Ադրբեջան ստեղծելը շատ թանկ է նստել վերջինիս: Դրանց միջև կնքված է մի պայմանագիր, որով Թուրքիային իրավունք է տրվում զորահավաքի ենթարկել 18 տարեկանից բարձր երիտասարդներին Ադրբեջանում և Դաղստանի շրջանում: Այդ նորահավաք զինվորների պարտականությունն է լինելու կատարել պահակային ծառայություն և պահպանել ճանապարհները, հարկ եղած դեպքում էլ հանդես գալ Թուրքիայի թշնամիների […]

Անգլիացիները Բաքվում

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115 Այս օրերս թերթերում երևացած այն տեղեկությունները, թե անգլիացիները եկել են Բաքու, հաստատվում է մի մասնավոր նամակով, որ գրել է Թիֆլիսի քաղաքային վարչության նախկին անդամ Միք. Աթաբեկյանը: Բացի այդ Էնզելիի վրայով անգլիական զորքերի Բաքու գալը հաստատում են և երկու մեքենավար, որոնք դուրս են եկել մի քանի օր առաջ:

Բաքվի ուղղությամբ

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115 ԹԻՖԼԻՍ, 17 հունիսի.— Ստացված ստույգ տեղեկությունների համաձայն, Սալօղլի կայարանի մոտից մինչև Լեաքի կայարանը երկաթուղագիշը գրավված է թուրքերից: Անդրկովկասյան Հեռագրական գործակալությունը ուղարկեց Բաքվի կողմը հատուկ թղթակից, որ անկարող եղավ անցնել Լեաքի կայարանից այն կողմը և այդտեղից հաղորդում է հետևյալ տեղեկությունները. Սագիրի կայարանի և Կերար կիսակայարանի միջև, Բաքվից եկած խորհուրդների զորքերը […]

Գանձակի հայ ազգաբնակության զինաթափումը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115 (Անդրկովկասի Հեռագրական Գործակալություն) ԹԻՖԼԻՍ, 18 հունիսի.— Անդրկովկասի Հեռագրական գործակալության հատուկ թղթակիցը Բաքվի ճանապարհից հայտնում է. Հունիսի 14-ին Գանձակում շարունակվեց հայ ազգաբնակության զինաթափությունը քաղաքի երկու մասերում տեղավորված թուրք զորքերի ձեռքով: Հայերը, Նուրի փաշայի առաջարկությամբ, հանձնում էին զենքերը իրենց ազգային կոմիտեին կից գտնվող առանձին մասնաժողովին, որը իր հերթին զենքը հանձնում էր […]

Վրաստանի և Հայաստանի սահմանաբաժանումը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0
Մշակ, 18 հունիսի, 1918թ., թիվ 114 Երեքշաբթի, հունիսի 12-ին, կայացավ հայ և վրաց կառավարությունների ներկայացուցիչների նիստը՝ սահմաններ որոշելու խնդրի շուրջը: Հայ կառավարության ներկայացուցիչները հայտնեցին, որ երկու հանրապետությունների միջև կայացած նախնական համաձայնության հիման վրա, սահմանները պիտի որոշվեն էթնիկական (ազգաբնակչական) սկզբունքով, և այն շրջանները, որոնք գրեթե ամբողջապես բնակված են հայերով, պետք է անցնեն Հայաստանին: Վրաց հանրապետության ներկայացուցիչները […]
Page 9 of 12« First...«7891011 » ...Last »

Categories

Archives