November 27, 2024

Tag Archives: Մշակ

Անդրկովկասի պետական գույքի լիկվիդացիայի խնդիրը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 3 հունիսի, 1918թ., թիվ 103 Վրաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է լիկվիդացիայի ենթարկել նախկին ռուսական Անդրկովկասի բոլոր պետական գույքերը և հաստատությունները: Դա մի շատ ծանր և բարդ խնդիր է: Վրացիները այն գիծն են առաջ տանում, ինչպես երևում է, որ ռուսական կառավարությունից և Ռուսաստանից Թիֆլիսում մնացած բոլոր հաստատությունները շարժական թե անշարժ և բոլոր կենտրոնական հաստատությունները պետք […]

Գանձակում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 2 հունիսի 1918թ., թիվ 102 Ելենենդորֆ, 14 մայիսի Վեց ամսից ի վեր մենք պաշարված ենք և միանգամայն կտրված երկաթուղային հաղորդակցությունից: Կոմիսարիատից ուղարկված հաշտարար պատգամավորությունը հայերից առավ և թուրքերին հանձնեց 219-րդ բատալիոնի  գույքը, փոխարենը խոստանալով թուրքերի կողմից մեզ հանձնել գրաված պարենի մթերքները: Սակայն այդ բանը տեղի չունեցավ և թուրքերը մեզ խաբեցին. մինչև օրս թե տեղացի […]

Բաքվում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 31 մայիսի 1918թ., թիվ 100 Բաքվից եկողները պատմում են, որ դրությունն այնտեղ քանի գնում վատթարանում է: Պարենի մթերքներ գրեթե չկան: Հացը մեծ դժվարությամբ է ճարվում, այն էլ սաստիկ թանկ, ֆունտը 7-8 ռ.: Փողոցներում միշտ կարելի է հանդիպել քաղցած մարդկանց: Լինում են սովամահության դեպքեր: Գործարանները համարյա կանգ են առել: Բանվորները կամ մտել են կարմիր գվարդիայի […]

Բաքվի ուղղությամբ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 4 հուլիսի, 1918թ., թիվ 128 ԱՀԳ հատուկ թղթակիցը հուլիսի 1-ից հաղորդում է. Գյոքչայի մոտ բոլշևիկները ետ մղեցին թուրքական զորքերին, որոնք նահանջեցին: Թուրքերի կողմից վիրավորվածների թիվը մոտ 100 է: Նրանց համար պահանջված է սանիտարական գնացք Գանձակից: Բոլշևիկների առաջխաղացումը Գյոքչայի կողմից առաջ բերեց մահմեդականների փախստականների հոսանք, գլխավորապես Ուջարի կայարանում: Մյուսուլի կայարանը առաջվա նման գտնվում է մահմեդականների […]

Հեղաշրջումը Ադրբեջանում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 25 հունիսի, 1918թ., թիվ 120 Գանձակից եկողները, «Борьба»-ի ասելով, պատմում են, թե երբ Ադրբեջանի ազգային խորհուրդը հունիսի 16-ին ամբողջ կազմով եկավ Թիֆլիսից, կայարաններում ոչ մի ընդունելություն ցույց չտվին նրան: Խորհրդի անդամների համար Գանձակում շինություն պատրաստված չէր: Նահանգական կոմիսար Զիաթխանովը այդ առիթով հայտնեց, թե խորհրդի անդամներից ոմանք, իբրև տեղացիներ, կմեկնեն իրենց տները, իսկ դեմոկրատները թող […]

Բաքվի գծի վրա

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 25 հունիսի, 1918թ., թիվ 120 Վրացի գեներալ Մաղալովը այս օրերս վերադարձավ Բաքվի գծից, ուր նա ղեկավարում էր թաթարների կռիվը բոլշևիկների դեմ: Նրա ասելով, օսմանցիները այդ գծի վրա ունեն բավականաչափ զորք, որի թիվը օրեցօր ավելանում է: Քյուրդամիրի մոտ ներկայումս գործում են բոլշևիկյան 6000 ուժեր: Նրանք ունեն երեք բատարեա, շատ զենք և, ըստ երևույթին, բավականաչափ պարեն: […]

Գանձակում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 25 հունիսի, 1918թ., թիվ 120 ԹԻՖԼԻՍ, 22 հունիսի. — Ստացված տեղեկությունների համաձայն, թուրքաց իշխանությունները կոչով առաջարկել են մահմեդականներին՝ հանձնել զենքերը երեք օրվա ընթացքում: Կատարվում են մասնավոր խուզարկություններ զենքերը խլելու համար: Արգելված է ալյուր արտահանել Գանձակի նահանգից, վագոնների մեջ կատարվում են խուզարկություններ: Կայացավ նահանգական կոմիսար Զիաթխանովի նախագահությամբ խորհրդակցություն Գանձակի մեջ՝ պարենավորման հարցի առիթով: Խորհրդակցությանը մասնակցում […]

Բաքվի ուղղությամբ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 22 հունիսի, 1918թ., թիվ 118 ԹԻՖԼԻՍ, 23 հունիսի.— Անդրկովկասյան Հեռագրական գործակալության հատուկ թղթակիցը, որ ներկայումս գտնվում է Բաքվի զորագծի մոտ, հետևյալ տեղեկություններն է հաղորդում փոստով և առանձին սուրհանդակի միջոցով: Գանձակը Նուրի փաշայի կարգադրությամբ վերանվանված է Գյանջա: Կայարանում հին անուններով ռուսական ցուցանակները իջեցված են և փոխարինված են թուրքերենով: Եվլախում թուրքական զինվորական իշխանությունները հսկողություն են նշանակել […]

Ադրբեջանի նոր կառավարություն

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 22 հունիսի, 1918թ., թիվ 118 ԹԻՖԼԻՍ, 20 հունիսի.— Թիֆլիսում ստացված տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի Ազգային խորհուրդը ստորագրել է իր արձակման  արձանագրությունը: «Հումմեթ» և «Մահմեդական սոցիալիստական բլոկ» ֆրակցիաները մինչև այդ վճռի կայացումը դուրս են եկել ազգային խորհրդի կազմից: Կազմված է նոր կառավարություն արտակարգ լիազորություններով Խան-Խոյսկիի գլխավորությամբ: Կառավարության մեջ մտել են նաև Բաքվի մահմեդական խոշոր բուրժուազիայի և […]

Թուրքիան և Ադրբեջանը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115 Անկախ Ադրբեջան ստեղծելը շատ թանկ է նստել վերջինիս: Դրանց միջև կնքված է մի պայմանագիր, որով Թուրքիային իրավունք է տրվում զորահավաքի ենթարկել 18 տարեկանից բարձր երիտասարդներին Ադրբեջանում և Դաղստանի շրջանում: Այդ նորահավաք զինվորների պարտականությունն է լինելու կատարել պահակային ծառայություն և պահպանել ճանապարհները, հարկ եղած դեպքում էլ հանդես գալ Թուրքիայի թշնամիների դեմ: […]
Page 5 of 12« First...«34567 » 10...Last »

Categories

Archives