November 27, 2024

Tag Archives: Մշակ

Ժողովրդական աղետը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 21 հոկտեմբերի, 1917թ., թիվ 224 Մեր ժողովուրդը մեծ աղետի է ենթարկված գավառներում։ Ալան-թալանը, ավազակությունները, կողոպտումները մի կողմից, սովը, հագուստեղենի սոսկալի թանկությունը, դրամի անօրինակ էժանությունը մյուս կողմից ենթարկել են նրան մի ահռելի աղետի, որ պետք է քայքայի նրան բարոյապես ու ֆիզիկապես։ Այդ աղետը ստիպում է նրան գաղթել, թողնել սեփական հողը և գնալ որոնել օտար հողի […]

Ահազանգը: Hannibal ad portas!

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 263 … Հայ ժողովուրդ, ես քեզ եմ ասում: Պատրանք է, պատրանք է այս փխրուն անդորրությունը, թշվառական կյանքի այս ճղճիմ թոհ ու բոհը, այս գռեհիկ եռ ու զեռը, անձնական հող ու վայելքի, պճնության ու պչրանքի, զեխության ու զազիր տարփանքի այս ախտավոր ծովը, որի մեջ օրորվում են բիրտ ու գոսացած հոգիները: Եվ […]

Ֆրանսիական և ամերիկյան սոցիալիստների կոչը ռուսական զինվորներին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 263 Ընկերներ, Ամբողջ ռուս ժողովրդի, ձեր և ռուսական հեղափոխության դեմ պատրաստվում է սոսկալի  հանցանք: Ժողովրդի կամքը կարելի է տեսնել նրա մեծամասնության ցանկության մեջ, իսկ ռուս ժողովրդի մեծամասնությունը պարզորեն հակառակ է Լենինին ու նրա կուսակցությանը: Մինչդեռ Լենինը և մեծամասնականները ձեզ կառավարում են, նրանք ձերբակալում ու բանտ են դնում և պաշտոնանկ են […]

Կոչ Կովկասյան ճակատի հայ ռազմիկներին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 15 դեկտեմբերի, 1917թ., թիվ 262 Ընկեր ռազմիկնե՛ր, Զինադադարի էության և երկրի ներքին կյանքի մի շարք պայմանների սխալ ըմբռնման շնորհիվ մեր ճակատը անդամահատվում է և անպաշտպան դառնում: Ճակատը վերջնական քայքայումից ազատելու համար արդեն կովկասյան բոլոր ազգերի զավակներից կազմվում են կորպուսներ՝ ռուսական, հայկական, վրացական, հունական և այլն, որոնք անմիջապես կանցնեն ճակատի պաշտպանության, մինչև հաշտության պայմանների վերջնական […]

Մահմեդականների պատասխանը ժողովրդական կոմիսարներին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 15 դեկտեմբերի, 1917թ., թիվ 262 Ի պատասխան Լենինի և Ջուղաշվիլիի ստորագրությամբ հրատարակված հրովարտակի, որ ուղղված էր Ռուսաստանի և Արևելքի բոլոր աշխատավոր մահմեդականներին, Համառուսական Մահմեդական համընդհանուր գործադիր կոմիտեի նախագահ Ցալիկովը հետևյալ բաց նամակն է ուղղել ժողովրդական կոմիսարների խորհրդին: «Մենք չենք կասկածում մեծամասնական կոմիսարների դեպի ճնշված մահմեդական աշխարհը տածած բարի զգացմունքները, բայց բարի զգացմունքները ու խոստումները […]

Ռուսաստանի և Արևելքի բոլոր աշխատավոր մահմեդականներին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 14 դեկտեմբերի, 1917թ., թիվ 261 …Փլվում է կապիտալիստական ավազակապետության ու բռնության թագավորությունը: Այրվում է իմպերիալիստ հափշտակիչների ոտքերի տակի հողը: Այդ մեծ դեպքերի հանդեպ մենք դիմում ենք ձեզ, Ռուսաստանի և Արևելքի աշխատավոր և իրավազուրկ մահմեդականներ: Ռուսաստանի մահմեդականներ. Մերձվոլգայի և Ղրիմի թաթարներ, Անդրկովկասի թուրքեր և թաթարներ, Սիբիրի և Թուրքեստանի կիրգիզներ ու սարթեր, չեչեններ և Կովկասի լեռնականներ, […]

Կարևոր վճիռ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 14 դեկտեմբերի, 1917թ., թիվ 261 Դանակը ոսկորին հասնելուց հետո՝ Կովկասյան կոմիսարիատը վերջապես կայացրեց մի կենսական և նշանավոր վճիռ՝ ռեկվիզիցիայի ենթարկելու կենսական կարևոր մթերքները և ապա արդարացի և համեմատաբար էժան գնով բաշխելու այն՝ տանջված ու կեղեքված ազգաբնակչության: Անցյալ հոդվածովս ես մատնանիշ էի լինում, որ այդ քայլը ամենակարևորն է, որ տանջված ժողովուրդը հաց ու անդորրություն է […]

Թուրքահայերը պետք է խոսեն

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 13 դեկտեմբերի, 1917թ., թիվ 260 Ոչ մի ժամանակ հայկական հարցը, այն է՝ Թուրքական Հայաստանի ազատագրության հարցը այնպիսի աննպաստ պայմանների մեջ չի եղել, ինչպես այժմ: Ներկան վերին աստիճանի հուսահատական է, ապագան չափազանց մութ ու մռայլ: Կնքվել է զինադադար, որին անշուշտ, եթե կենտրոնական իշխանությունը մնա բոլշևիկների, իսկ Անդրկովկասի իշխանությունը ներկա Կոմիսարիատի ձեռքում, հետևելու է անջատ, սեպարատ […]

Ձմեռային պալատի գինու պահեստի ավերումը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 12 դեկտեմբերի, 1917թ., թիվ 259 Պետրոգրադում ձմեռային պալատի գինու պահեստի հսկայական ավերմանը մասնակցել են Մոսկվայի, Պավլովի և Պրիոբրոժենի գնդերի զինվորները: Ռումբերով քանդեցին պալատը, խուժեցին նկուղը, արբեցին և ընկան մեռածի նման: Արևածագին եկած հեռագրական վաշտը առանց դժվարության հեռացրեց բոլորին: Նրա հեռանալուց հետո նկուղից սկսեցին վաճառել 2 ռուբլով Պետրոսի ժամանակվա գինիները: Նկուղը մինչև ծայր լցվեց գինով: […]

Կովկասյան զորաճակատի գլխավոր հրամանատարի կոչը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 12 դեկտեմբերի, 1917թ., թիվ 259 Համարյա ամեն օր ես հեռագիրներ եմ ստանում այն մասին, թե զանազան զորամասերի կոմիտեներ որոշումներ են կայացնում զորաճակատը թողնելու և թիկունքը վերադառնալու մասին հանգստանալու համար: Մարդու սիրտը կտրտվում է այդ ցնորամիտ որոշումները կարդալու ժամանակ: Մի՞թե հիրավի ռուս զինվորը, որ դեռ մի տարի առաջ ապշեցնում էր աշխարհը իր տոկունությամբ, համբերատարությամբ ու […]
Page 3 of 12«12345 » 10...Last »

Categories

Archives