November 28, 2024

Tag Archives: Հորիզոն

Զինադադարի խախտումը թուրքերի կողմից

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հորիզոն, 30 (17) ապրիլի, 1918թ., թիվ 81 Երևանի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Մուսինյանը հետևյալ հեռագիրն է ուղարկել ապրիլի 15-ից Անդրկովկասյան Սեյմի նախագահին. «Չնայելով ընդունված զինադադարին և այդ բանի զորությամբ Կարսը կամովին թշնամուն հանձնելուն, թուրքական կանոնավոր զորքերը թնդանոթներով, խախտելով պատերազմի միջազգային կանոններն ու ընդունված զինադադարը, անցել են վերջերս ճանաչված Անդրկովկասյան անկախ հասարակապետության սահմանները և պատերազմական գործողությունները […]

Վեհիբ փաշայի հեռագիրը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հորիզոն, 30 (17) ապրիլի, 1918թ., թիվ 81 Անդրկովկասյան կառավարության նախագահ Ա. Ի. Չխենկելին Կովկասյան ճակատի թուրք բանակի հրամանատարից ստացել է հետևյալ հեռագիրը. «Նորին գերազանցություն Անդրկովկասյան հասարակապետության մինիստր-նախագահ, արտաքին գործերի մինիստր Չխենկելիին. Պատիվ ունեմ հաղորդելու ձեզ հետևյալը 1. Օսմանյան կայսերական կառավարությունը ճանաչել է Անդրկովկասյան կառավարության անկախությունը և հաղորդել է այս մասին իր դաշնակիցներին։ 2. Օսմանյան պատվիրակությունը […]

Ալեքսանդրապոլ, 14 ապրիլի։

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հորիզոն, 30 (17) ապրիլի, 1918թ., թիվ 81 Ալեքսանդրապոլ, 14 ապրիլի։ Այսօր երրորդ օրն է, որ Կարսի, Բասենի և ուրիշ տեղերի ահագին թվով փախստականներ գալիս են իրենց սայլերով, տնային իրեղեններով ու հացահատիկներով։ Մեծամասնությունը առանց փոխադրական միջոցների է։ Ստեղծված պանիկայի հետևանքով շատերը ձգել են ամեն բան և հեռացել առանց որևէ բան վերցնելու իրենց հետ։ Այսօր եկողների հեղեղը […]

Երևանի Ազգային խորհրդի հեռագիրը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հորիզոն, 28 (15) ապրիլի, 1918թ., թիվ 80 Երևանի Ազգային խորհրդի նախագահ Մուսինյանը հեռագրում է Անդրկովկասի կառավարության ու Սեյմին ապրիլի 12-ին. «Յուրաքանչյուր հայ խորը կերպով համոզված է, որ իր թանկագին հայրենիքի — Անդրկովկասի սահմանները, ինչպես և շատ թանկ գնով ձեռք բերված ազատությունը կարելի է պահպանել միմիայն զենքը ձեռքին։ Դրա համար է, որ հայ ժողովուրդը զորահավաքի է […]

Պաշտոնական։ Ապրիլի 14, 1918

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հորիզոն, 28 (15) ապրիլի, 1918թ., թիվ 80 Պաշտոնական։ Ապրիլի 14, ժ. 14-ին Կարսի շրջան.— Ապրիլի լույս 13-ի գիշերը Կարսի բերդի շտաբը եկավ թուրքական մի պատվիրակություն Բեգլի Ահմեդից։ Կարս-չայ գետի ձախ ափի մարտկոցները գրավված էին թուրքերի կողմից ապրիլի 12-ի երեկոյան, որից հետո մեր զորքերը թողին աջ ափի մարտկոցները և խճուղով հետ քաշվեցին դեպի Մազրա։ Կարսում վառվեց […]

Մինիստրական կրիզիս

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հորիզոն, 27 (14) ապրիլի, 1918թ., թիվ 79 Երեկ մինիստրական կրիզիսը լուծվեց։ Դաշնակցական մինիստրները բավարարություն ստանալով՝ հետ վերցրին իրենց հրաժարականը և մտան կառավարության մեջ։ Դաշնակցական մինիստրների հեռանալու պատճառը այն մի շարք չափազանց պատասխանատու քայլերն էին, որ Չխենկելին արել էր ինքնագլուխ, առանց ուրիշներին հայտնելու։ Այդ քայլերի հետևանքն եղան պատերազմական վերջին իրադարձությունները Կարսի շրջանում։ Դաշնակցական մինիստրները տեղեկանալով կատարված […]

Դրությունը Կարսի ճակատում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հորիզոն, 17 (4) ապրիլի, 1918թ., թիվ 71 Հենց նոր Սարիղամիշի շրջանից ժամանած իրազեկ անձնավորության ասելով՝ հայկական զորաբանակը Բաթումի անկման լուրն ընդունեց ոչ իբրև անակնկալ, ոչ իբրև մեծ դժբախտություն, որ հուսահատություն առաջ բերի մեր շարքերում, այլ իբրև պատերազմական մի ցավալի անհաջողություն։ Այդ անհաջողությունը նոր թափ հաղորդեց զորքի ինքնագիտակցության, նոր զարկ տվեց նրա մարտական ձգտումներին։ Այդ շրջանում […]

Հայաստանի Ապահովության խորհրդի հայտարարությունը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հորիզոն, 18 (5) ապրիլի, 1918թ., թիվ 72 Ֆրոնտի դրության կրիտիքական լրջությունը պարտք է դնում Հայաստանի Ապահովության Խորհուրդի վրա հայտարարել թուրքահայ բոլոր զինվորներին, որ թուրքահայ դիվիզիան իր կազմության սկզբից ևեթ գտնվելով կորպուսի հրամանատար գեն. Նազարբեկովի հրամանատարության ներքև, ամեն մի զինվոր պարտավոր է ամենախիստ կարգապահությամբ հնազանդել հրամանատարության կարգադրություններին, այն գիտակցությամբ, որ ամենափոքր անկարգապահությունը, այս լուրջ րոպեներին, կրնա […]

Թիֆլիս քաղաքի բնակչությանը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հորիզոն, 29 նոյեմբերի, 1917թ., թիվ 255 Երկրի Բանվորական, զինվորական և գյուղացիական խորհուրդների կենտրոնի որոշման հիման վրա և Անդրկովկասյան Կոմիսարիատի համաձայնությամբ բանվորական և զինվորական պատգամավորների Թիֆլիսի խորհրդի գործադիր կոմիտեն հայտարարում է Թիֆլիս քաղաքը զինվորական դրության մեջ։ Այս արտակարգ միջոցի առիթը բնակչության մի քանի մասերի մեջ եղած երկյուղալի տրամադրությունն է. անպատասխանատու խմբակներ և անձեր ձգտում են մի […]

Հայկական կառավարության խնդիրը (խմբագրական)

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0
Հորիզոն, 28 հունիսի, 1918թ., թիվ 126 Թիֆլիս, 28 հունիսի Շաբաթներ են անցել այն օրից, երբ Հայոց Ազգային խորհուրդը հանձնարարեց Ռ. Քաջազնունուն կազմել կաբինետ, և սակայն մինչև օրս էլ այդ կաբինետը դեռ կազմված չէ վերջնականապես: Պատճառը շատ պարզ է այս անգամ — դա այն անորակելի սաբոտաժն է, որ ընձեռեցին հայկական իրականության մեջ գոյություն ունեցող կուսակցությունները: Նրանք […]
Page 1 of 212 »

Categories

Archives