November 27, 2024

Tag Archives: Երկիր

Գամսախուրդիայի կողմնակիցները հարձակման են անցել

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517) Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Վրաստանի նախկին նախագահի զինվսւծ կողմնակիցները Լ. Կոբալիայի գլխավորությամբ ծանր տեխնիկայի գործադրմամբ Աբաշա շրջկենտրոնի կողմից գրոհել են Լանչխութի շրջանի Ջապանա գյուղը, ուր գտնվում էին փոքրաթիվ մխեդրիոնականներ։ Կան սպանվածներ եւ վիրավորներ։ Ներկայումս Լ. Կոբալիայի զինված կազմավորումները վերահսկում են Սամտրեդիա-Լանչխութի ավտոմայրուղու մի մասը եւ երկաթուղու մոտակա […]

Նստաշրջանը նորից չկայացավ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517) Երքաղխորհրդի սեպտեմբերի 14-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկվելու էր Հայաստանի Սահմանադրության նախագիծը, բայց… Քաղխորհրդի քարտուղար Գ. Բաղդասարյանը նշեց, որ օրվա ընթացքում ներկայացել է 103 պատգամավոր, սակայն հաշվիչ մեքենան այդպիսի թվանշան չի գրանցել։ Որոշ պատգամավորների կարծիքով, ներկաներից շատերը պարզապես կոճակը չեն սեղմել։ Ինչեւէ, քվորում չլինելու պատճառով արտահերթ նստաշրջանը չկայացավ։ «Հայլուր»

Պահանջում են օգնել

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517) Երեկ ՀՀ Գերագույն խորհրդի նստավայրի առջեւ էին հավաքվել այս տարվա բուհերի ընդունելության քննություններից դուրս մնացած եւ արդեն մի քանի շաբաթ հանրապետության կառավարության շենքի առջեւ նստացույց հայտարարած դիմորդների ծնողները։ Կառավարությունում առայժմ որոշակի արդյունքի չհասնելով՝ ցուցարար դիմորդների ծնողները ձգտում են հարցը տեղափոխել Գերագույն խորհուրդ՝ ակնկալելով հարցի փոխհամաձայնեցված լուծում։ «Հայլուր»

Գազի ծավալը մնում է նույնը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517) Չնայած Աշգաբադում օգոստոսի 24-ին Հայաստանի եւ Թուրքմենստանի հանրապետությունների միջեւ բարձր մակարդակով ստորագրված պայմանավորվածությանը, ըստ որի Հայաստանը սեպտեմբերի 15-ից պետք է ստանար օրական 8,6 մլն խորանարդ մետր գազ, երեկ, օրվա երկրորդ կեսի տվյալներով, հանրապետություն մուտք գործող գազի ծավալը գրեթե չի գերազանցել նախորդ մեկ-երկու օրերի մակարդակը։ Այս մասին տեղեկացրել են […]

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ելցինի հետ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517) Սեպտեմբերի 15-ին կարճատեւ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հետ։ Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, մոտ 45 րոպե տեւած առանձնազրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի հարցեր։ Մասնավորապես՝ ռուբլու գոտու հետ կապված Ռուսաստանի ու Հայաստանի, ինչպես […]

Հարաբերական անդորրը պահպանվում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517) Ինչպես հայտնել են ԼՂՀ պաշապանության բանակի շտաբից, ռազմաճակատի ողջ երկայնքով պահպանվել է հարաբերական անդորրը։ Հակառակ ադրբեջանական կողմից զինադադարի պայմանների առանձին աննշան խախտումներին, ղարաբաղյան ստորաբաժանումներին ցուցում է տրվել այսուհետեւ էլ պահպանել հրադադարը։ Ինչպես հայտնի է, Մոսկվայում ԼՂՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարը մինչեւ հոկտեմբերի 5-ը […]

Թշնամու ակտիվացում հյուսիս-արեւելքում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517) Երեկ վաղ առավոտից ադրբեջանական ռազմական կազմավորումները Ղազախի եւ Թովուզի ռազմական հենակետերից հրետակոծության են ենթարկել Նոյեմբերյանի, Ւջեւանի եւ Տավուշի պաշտպանական դիրքերն ու սահմանամերձ խաղաղ բնակավայրերը։ Հակառակորդն օգտագործել է տանկեր, «Գրադ» կայանքներ եւ ծանր հրետանի։ Ավերածություններ եւ վիրավորներ են եղել Նոյեմբերյանի շրջանում։ Կեսօրվա տվյալներով, համապատասխան հրահանգ չունենալու պատճառով հայ սահմանապահները […]

ԼՂՀ ՊՊԿ նախագահի հայտարարությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 8 սեպտեմբերի, 1993թ., թիվ 170(511), չորեքշաբթի Ադրբեջանում քաղաքական իրավիճակի նշմարվող կայունացումը բարենպաստ նախադրյալներ է ստեղծում հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին գործնական քայլերի համար: Ձգտելով ըստ ամենայնի աջակցել խաղաղ կարգավորման գործընթացին, ԼՂՀ ղեկավարությունը հրաման է տվել պաշտպանության բանակի ստորաբաժանումները դուրս բերել Կուբալու քաղաքից և մերձակա մի շարք գյուղերից, և այդ աշխատանքն արդեն ավարտված է: Լեռնային Ղարաբաղի […]

Հինն ու նորը Ադրբեջանում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 169(510), երեքշաբթի Ադրբեջանում հանրաքվեի արդյունքն արտաքուստ գուցե այնքան էլ գեղեցիկ չէր, բայց առնվազն համոզիչ էր և նույնքան «անսպասելի», որքան ստալինյան հանգով սերտած մի դաս: Ըստ պաշտոնական հաշվարկի, քվեարկողների 97 տոկոսը օրինական համարեց նախկին համայնավար առաջնորդ Հեյդար Ալիևի հափշտակած իշխանությունը: Հանրաքվեի լուսաբանման ընթացքում պարզ երևաց պատերազմից մինչև կոկորդը զզված ժողովրդի վիճակը, […]

Ռուսական ուժեր Ադրբեջան-Իրան սահմանում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 169(510), երեքշաբթի «Թուրան» գործակալությունը հիմնվելով Բաքվի աղբյուրների վրա հաղորդում է, որ Ադրբեջանը Ռուսաստանին առաջարկել է Իրանի հետ սահմանի ողջ երկայնքով տեղադրել ռուսական ուժեր: Բաքուն նաև դեմ չէ Ադրբեջանի տարածքում ռուսական ռազմական բազաների տեղադրմանը: Իր հերթին Իրանի ռադիոն հաղորդել է, որ Թեհրանի կառավարությունը համաձայնել է Ադրբեջան-Իրան սահմանի մոտակայքում վրանային ճամբար ստեղծել […]
Page 9 of 106« First...«7891011 » 203040...Last »

Categories

Archives