November 27, 2024

Tag Archives: Երկիր

Սիսիանի անտերության տերերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Հուլիսի 30-ի առավոտյան Սիսիան քաղաքում աշխուժություն էր. ժամանելու էր երկրի նախագահը։ Ընտրությունների ժամանակ նրան իր ձայնն է տվել սիսիանցիների 86 տոկոսը։ Եվ քանի որ 86 տոկոսից ավելին այն համոզմունքին է, որ Սիսիանում բացահայտ անիշխանություն է, մարդիկ գոհ էին՝ հանրապետության առաջին դեմքի գալստյան լուրն առնելով. «…Կգա, կտեսնի…»։ Փողոցները ջանասիրաբար մաքրում […]

Ի՞նչ արժե մի տուփ «Սալյուտը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) – Ի՞նչ արժե մի տուփ «Սալյուտը»։ – 25 մեթ, ախպեր։ Երբ խոսք բացվեց ծխախոտի գների «ինդեքսացիայի» մասին, եւ զանազան մանր ու մեծ ղեկավարներ սկսեցին եթեր դուրս գալ ու բացատրել, որ դա բնակչության ծխող մասին ծխախոտով ապահովելու միակ ճանապարհն է, հասկացանք, որ եկամտի մի հզոր աղբյուր մարդկանց ձեռքից դուրս է […]

Ով չլսի ականջով, կլսի թիկունքով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Արծվաշենը հանձնեցին… Մեր նախագահը դիմումներ է գրում կոլեկտիվ անվտանգության վրիժառու սեփականատերերին, արտաքին գործերի նախարարությունը նոտաներ է հղում, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունը հարկ չի համարում ինչ-որ մի քանի քառակուսի կիլոմետրի համար Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, եւ գուցե մոտ օրերս պաշտպանության նախարարը հանդես կգա հերթական արդարացումներով։ Դու էլ, հայրենակից, շարունակի՜ր […]

Որովհետեւ պաշտոնաբաժանումը գերադասվեց հայրենիքի ամբողջականությունից

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Հայաստանի Հանրապետության 12 շրջաններ գրեթե ամեն օր ենթարկվում են հրթիռա-հրետանային ռմբակոծության։ Ավերվում են տասնյակ բնակավայրեր, զոհվում են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, ազատամարտիկներ։ Իրավիճակը սրվել է հատկապես վերջին շրջանում։ Հանրապետության սահմանամերձ տարածքները դարձել են ռազմաճակատի առաջին գիծ. փլատակների են վերածվում հայ աշխատավորի տասնամյակների քրտինքով կառուցված տները, հերկերը նորից ներկվում են նրա […]

Մաքսանենգությունը շարունակվում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Չնայած իրավապահ մարմինների վերջերս ձեռնարկած միջոցառումներին, շարունակվում է Հայաստանից ռազմավարական հումքի՝ մասնավորապես պղնձի արտահանումը։ Եթե մինչեւ այժմ վայ–գործարարները պղինձը անմիջապես Թուրքիա էին արտահանում, ապա այժմ այլ «մարտավարություն» է ընտրվել։ Իրազեկ աղբյուրներից հայտնի է, որ վրաստանաբնակ հայերը, եղբայր վրացիների հետ համագործակցած, սահմանային ստուգման կետերում (շշուկներ կան, որ ոչ առանց շահադիտության) […]

Ր. Հովհաննիսյանը դատապարտել է հայ-ռուսական հարաբերություններին հարվածելու փորձերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Հայաստանի արտաքին գործոց նախարար Ր. Հովհաննիսյանը Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի մյուս պետությունների կառավարություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանի «անմարդկային քաղաքականությունից» ռուսներին եւ ազգային մյուս փոքրամասնություններին պաշտպանելու համար։ Ըստ «Ինտերֆաքսի», Հայաստանի Կրասնոսելսկի շրշանի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ օգոստոսի 11-ին կայացած հանդիպման ժամանակ նախարարը դատապարտել է «Հայ-ռուսական փոխհարարերություններում սեպ խրելու» փորձերը։

Երևանում կարող է քննարկվել Ադրբեջանի ագրեսիայի հարցը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Հայաստանի ԱԳ նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներից «Ինտերֆաքսին» հայտնի է դարձել, որ Երեւանում ընթացող հայ-ռուսաստանյան միջպետական բանակցությունների ընթացքում հայկական կողմը մտադիր է շոշափել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցը եւ այդ առնչությամբ ճշտել Ռուսաստանի դիրքորոշումը։ Հայկական պատվիրակության ղեկավարի օգնական Ա. Խաչատրյանն «Ինտերֆաքսի» թղթակցին հաղորդել է, որ օգոստոսի 11-ին կայացած պատվիրակությունների առաջին […]

Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչը եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղարին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Օգոստոսի 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն դիմել է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Է. Կաստրոյին՝ կոչ անելով նրան օգնել թեթեւացնելու Ադրբեջանի կողմից նոր հարձակումների ենթարկված Հայաստանի վիճակը։ Վազգեն Ա-ն Եկեղեցիների համաշխարհային խորհրդին կոչ է արել օգտագործել իր ողջ հեղինակությունը պատերազմը կանխելու համար, երկու կողմերին պարտավորեցնել վայր դնելու զենքը, […]

ԱՊՀ-ի յոթ երկրներ արձանագրություն են ստորագրել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) «Ինտերֆաքսին» հայտնի է դարձել, որ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարները (Բելառուսից, Ուկրաինայից եւ Թուրքմենստանից բացի) արձանագրություն են ստորագրել «Համագործակցության պետություններում խաղաղապահ ուժերի կազմավորման եւ դրանց գործադրման ժամանակավոր կարգի մասին»։ ԱՊՀ-ի յոթ երկրների ղեկավարների ստորագրությունների հավաքումն իրականացրել է Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի եւ կառավարությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբում ԱՊՀ-ի միացյալ զինված գլխավոր […]

Առևանգվել են երեք հայորդիներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243) Օգոստոսի 8-ին, ժամը 12-ի սահմաններում, Բարձրավան գյուղի 3 բնակիչներ դուրս են եկել տնից եւ չեն վերադարձել։ Ըստ ՆԳ բաժնի տվյալների, 3 բարձրավանցիներին «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին առեւանգել են ադրբեջանցիները։ Պարզվել է, որ հայորդիներին առեւանգել են գյուղից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա, անտառահատության պահին: Հետքերը տարել են Կուբաթլիի շրջանի […]
Page 80 of 106« First...506070«7879808182 » 90100...Last »

Categories

Archives