November 27, 2024

Tag Archives: Երկիր

Սահմանվել են հացի նոր գներ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Նոյեմբերի 13-ից Վրաստանի Հանրապետությունում սահմանվել են հացի նոր գներ։ Կախված ալյուրի որակից, հացի մեկ կիլոգրամն արժե 22-35 ռուբլի։ Սակայն, հացի գնի կտրուկ բարձրացումը չի ազդել ընդհանուր կացության վրա. կրկին բազմամարդ հերթեր են հացի խանութների առջեւ։ Ինչպես հայտնի դարձավ «Սնարքի» թղթակցին, Ռուսթավ քաղաքում, նախօրոք կազմած ցուցակներով, յուրաքանչյուր բնակչի տրվում […]

Որքա՞ն է Վրաստանի ղեկավարի աշխատավարձը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) 20 հազար 400 ռուբլի, ամեն ամիս այդքան կստանան Վրաստանի վարչապետն ու խորհրդարանի Նախագահը։ Երեկ կայացած խորհրդարանական հանձնախմբի նիստը խորհրդարանի նախագահի տեղակալի աշխատավարձը սահմանել է 18 հազար 700 ռուբլի, իսկ մշտական հանձնաժողովների նախագահներինը՝ 17 հազար ռուբլի։ Այն պատգամավորները, որոնք այլ պաշտոններ չեն վարում, ամսական կստանան 12.750 ռուբլի։ «Սնարքի» թղթակցին […]

Մամլո ծառայությունը հերքում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Երեկ ՀՀ նախագահի մամլո ծառայությունից հերքեցին մի շարք միջազգային լրատվական գործակալությունների հաղորդած այն տեղեկությունը, թե Արման Կիրակոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել Է ՀՀ ԱԳ նախարար։ Ա. Կիրակոսյանը մնում է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար։

ՀՀ առողջապահության նախարարության օգնությունը Կապանի հիվանդանոցին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) 150 հազար ռուբլի կանխիկ գումար, մի քանի միլիոն ռուբլու մանկական սնունդ եւ բժշկական սաքավորումներ. այս ամենով բեռնված երկու ինքնաշարժեր երեկ առավոտյան ուղեւորվեցին դեպի Ղափան։ Վերոհիշյալ օգնությունը Ղափանի հիվանդանոցին կազմակերպել էր ՀՀ առողջապահության նախարարությունը։ Կանխիկ դրամը տրվելու է բուժանձնակազմին, ինչպես եւ ծախսվելու է հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով։ Հիշեցնենք, […]

Հովհարային անջատումները խափանում են պոմպակայանների աշխատանքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Արդեն մի քանի օր է, որ մայրաքաղաքը սպասարկող 6 շրջանների 17 գլխամասային պոմպակայանների աշխատանքը պարբերաբար դադարեցվում է՝ կապված շրջանների էլեկտրականության հովհարային անջատումների գրաֆիկի հետ։ Հանրապետությունում գազի եւ մազութի պաշարների բացակայության պատճառով ի չիք է դարձել ՀՀ նախարարների խորհրդի այն որոշումը, որով կարգադրված էր մայրաքաղաքը սնող պոմպակայանների աշխատանքի ապահովումը՝ […]

Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Երեկ ուշ երեկոյան Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի 16 հոգուց բաղկացած մի պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են խորհրդարանական «Հայրենիք», «Ձախ կենտրոն», «Արմատական ժողովրդավարներ», «Բարեփոխություններ», «Արդյունաբերական միություն» և այլ խմբակցությունների անդամներ։ Պատվիրակությունը «Հայաստան–Ռուսաստան համագործակցության կենտրոններ» կլոր սեղանի շրջանակներում, նոյեմբերի 13-15-ը, հանդիպումներ կունենա ՀՀ ԳԽ նախագահի եւ նրա օգնականների, […]

Բենզին և հաց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Փորձության շրջանները հաջորդում են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր օր լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ավելացնում մեր առանց այն էլ շնչահեղձ լինող սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Հանրապետության թե սոցիալական եւ թե տնտեսական կյանքը զարգանում է դեպրեսիայի բոլոր օրենքներով։ Արտադրության որակական ու քանակական անկումը, մանրածախ գների անզուսպ աճը եւ բաշխման շուկայական օրենքները ազգաբնակչության մեծամասնությանը […]

Հեռախոսազրույց Շևարդնաձեի և Քլինթոնի միջև

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Վրաստանի խորհրդարանի նախագահ էդվարդ Շևարդնաձեի եւ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Անդրկովկասում, մասնավորապես Վրաստանում տիրող իրադրությունը։ Ինչպես «Սնարքի» թղթակցին հայտնի է դարձել պաշտոնական աղբյուրներից, Շեւարդնաձեն մտահոգություն է արտահայտել, որ եթե Վրաստանում չհաջողվի տեղայնացնել ռազմական ընդհարումները, ապա դրանք հանրապետությունը կդարձնեն […]

Լ. Տեր-Պետրոսյան. «Պատերազմի շարունակումը կհանգեցնի նոր անիմաստ զոհերի»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) ՀՀ նախագահ Լ.Տեր–Պետրոսյանը «Իզվեստիա» թերթի երեկվա համարում տված հարցազրույցում, անդրադառնալով հայ–ադրբեջանական հակամարտության հեռանկարներին, մասնավորապես նշել է. «Կարծում եմ, արդեն բոլորին պարզ է, որ պատերազմով այդ հարցը չի լուծվի։ Հավանաբար Ադրբեջանում եւս ըմբռնում են, որ ռազմական հաղթանակները Ղարաբաղում կարող են միայն ժամանակավոր բնույթ կրել։ Պատերազմական գործողությունների շարունակումը կհանգեցնի անիմաստ […]

Թուրքմենստանը շահագրգռված է Հայաստանի համար նախատեսված ծավալների գազի ապահովումով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310) Ինչպես Ա.Մ.–ի թղթակցին հայտնեց ՀՀ կառավարության լրատվական ծառայության ղեկավար Վլադիմիր Մանոյանը, Թուրքմենստանի կառավարությունը հեռագիր է հղել Ռուսաստանի «Ռոսգազկոնցերնին» եւ Վրաստանի «Գրուզտրանսգազ» միավորումներին, որպեսզի նրանք ապահովեն Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ կնքված համաձայնագրով Թուրքմենստանից Հայաստանի համար նախատեսված գազի ծավալների ապահով մուտքը Հայաստան։ Ռուսաստանից եւ Վրաստանից անցնող եւ Հայաստանը սնող թուրքմենական […]
Page 58 of 106« First...304050«5657585960 » 708090...Last »

Categories

Archives