November 27, 2024

Tag Archives: Երկիր

Ցանկացած բանակցություն առևտուր է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Ա. Ղուկասյանի ասուլիսը «Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ. Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած բանակցություններից հետո Ստեփանակերտ վերադարձած ԼՂՀ արտաքին գործոց նախարարի պաշտոնակատար Ա. Ղուկասյանը սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է, որ ըստ իրեն, համատարած զինադադարի սկիզբը մոտ ապագայի հարց է։ «Այսօր ստեղծվել են պատերազմական գործողությունների սառեցման շատ բարենպաստ պայմաններ»,– ասել […]

Իսկ մնացյալն անցողիկ է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ. Այսօր Հայաստանի անկախության տոնն է, անկախ պետականության վերականգնման տոնը։ Իրողություն, որ պետականությունը կորցրած մեր ժողովրդին ոչ հեռու անցյալում թվում էր անիրականանալի երազանք։ Երկու տարի առաջ, 1991թ. սեպտեմբերի 21-ին, հանրաքվեի միջոցով հայ ժողովուրդը անկախությանն իր միահամուռ ՝«այո»–ն ասաց՝ վերջնականապես եւ անվերադարձ ընտրելով պատմական զարգացման միակ ճշմարիտ հունը։ Յուրաքանչյուր ժողովրդի համար անկախ գոյության […]

Խորհրդակցություն Ադրբեջանի ՆԳ նախարարությունում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ., թիվ 179 (520) Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի ներքին գործոց նախարարությունում կայացել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում հասարակական-քաղաքական եւ օպերատիվ բարդ իրադրությանը եւ հոկտեմբերի 3-ին կայանայիք նախագահական ընտրություններին։ Խորհրդակցությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հ. Ալիեւը, պետքարտուդար Լ. Հաջիեւան, ՆԳ նախարար Վ. Նովրազովը, գլխավոր դատախազ Ա. Օմարովը եւ պատասխանատու այլ անձինք։ Ինչպես հայտարարել է […]

Հայկական կազմավորումները չեն մտել Ղազախ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ., թիվ 179 (520) Տարբեր լրատվական գործակալություններ լուրեր են տարածել, թե իբր հայկական ռազմական միավորումները, խախտելով հայ-ադրբեջանական սահմանը, մտել են Ղազախի շրջան։ Այդ կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պատասխանատու աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ ունեն վերջին շրջանում հայ–ադրբեջանական սահմաններում ստեղծված հարաբերական անդորրը խախտելու միտում։ «Հայլուր»

ԱՊՀ պատվիրակությունն այցելեց Ստեփանակերտ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ., թիվ 179 (520) Ղրղզստանի ԳԽ նախագահ Մեդետկան Շերիմկուլովի գլխավորած ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանային կապերի հանձնաժողովի պատվիրակությունը սեպտեմբերի 20-ին եղավ Ստեփանակերտում։ Պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԼՂՀ ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների մասին հարցերը։ Նույն օրը պատվիրակությունը մեկնեց Ստեփանակերտից։ «Հայլուր»

Հրադադար կա, սադրանքներ՝ նույնպես

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ., թիվ 179 (520) ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբից տեղեկացնում են, որ ռազմական գործողությունների գոտում իրավիճակը փոփոխություններ չի կրել։ Կողմերը պահպանում են քսան օր առաջ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության պահանջները։ Այդուհանդերձ, ադրբեջանական զորամիավորումները ժամանակ առ ժամանակ, սադրիչ նպատակներով, զենքի տարբեր տեսակներից կրակ են բացում պաշտպանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Այսպես, սեպտեմբերի 19-ի երեկոյան հրետանային […]

Հիքմեթ Չեթինը` Բաքվում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Բաքվում է գտնվում Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը: Նա երեկ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար, ԳԽ նախագահ Հեյդար Ալիևի հետ: Հանդիպումը տևել է չորս ժամ, որից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հ. Ալիևն ընդգծել է Չեթինի այցի կարևորությունը, որը կնպաստի Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա հարաբերությունների սերտացմանը: […]

Մեկնաբանում է Վ.Կազիմիրովը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Սեպտեմբերի 9-11-ին Մոսկվայում կայացավ Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի ոչ պաշտոնական խորհրդակցությունը, որին մասնակցում էին բոլոր, այժմ արդեն 12 պետությունների (Չեխոսլովակիան Մինսկի խմբի կազմում ընդգրկվել էր իբրեւ միասնական պետություն, իսկ այժմ խմբի աշխատանքին մասնակցում են եւ Չեխիան, եւ Սլովակիան), ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանցիների ներկայացուցիչները։ […]

Դիվանագիտական հաջորդ քայլը…

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Ռուս-թուրքական դիվանագիտության պատմությունից դուրս է բերվել մի բանաձեւ, ըստ որի թուրքը պատերազմում կարող է պարտվել, դիվանագիտության մեջ՝ ոչ։ Հիրավի այսպիսի եզրակացության կարելի է հանգել, երբ թերթում ես Օսմանյան կայսրության պատմության էջերը, ծանոթանում միջազգային դիվանագիտությանը նրա մասնակցության տարեգրությանը։ Վերցնենք թեկուզ 1877-78թթ. ռուս–թուրքական վերջին պատերազմը, որի ժամանակ Թուրքիան կրեց խայտառակ […]

Էդ. Շեւարդնաձեն լավատես է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Վրաստանի ղեկավարի գլխավոր ռազմական խորհրդականը՝ գեներալ-մայոր Վ.Կվարայան, աբխազական կողմի ձեռնարկած ռազմական գործողությունների առնչությամբ հայտնել է, որ Թամիշի երկաթուղային կամրջի պայթյունը խզել է հաղորդակցությունը Սուխումի ու Օչամչիրի միջեւ։ Ըստ նրա, աբխազներն արդեն գրավել են Արադու, Ցագերա, Լաբրա, Բեսլախուբա, Օխուրի գյուղերը։ Կվարայայի կարծիքով, ծրագրված է Օչամչիրի, այնուհետեւ Սուխումի գրավումը։ Այժմ […]
Page 5 of 106« First...«34567 » 102030...Last »

Categories

Archives