November 27, 2024

Tag Archives: Երկիր

Հայաստանի և Իրանի կանանց կազմակերպությունների համագործակցությունը տալիս է իր պտուղները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347) Երեկ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Հայաստանի եւ Իրանի կանանց կազմակերպությունների զարգացող համագործակցության հարցերին։ Դեսպանատան մամլո պատասխանատու պարոն Դաղմանը, կարեւորելով կանանց կազմակերպությունների դերը հայ–իրանական հարաբերությունների զարգացման գործում, ներկայացրեց կնոջ սոցիալական եւ հասարակական ակտիվ կենսաձեւը եւ այն պետական հոգատարությունը կնոջ հանդեպ, որ այսօր գոյություն ունի […]

Դարձյալ առանց Ղարաբաղի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347) Հարաբերական լռությունից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կրկին միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում է։ Այս անգամ դրա «մեղավորը» ՌԴ նախագահ Բ. Ելցինի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշի համատեղ հայտարարությունն էր։ Աշխարհի խոշոր տերությունները կրկին անհանգստացած են տարածաշրջանում ստեղծված իրավիճակով։ Նման մտահոգությունը արժանի է հարգանքի։ Թե Հայաստանի եւ թե ԼՂՀ իշխանությունները բազմիցս […]

Գորիսի հրթիռակոծումների հետևանքների վերացման համար՝ 6 միլիոն 683 հազար ռոիբլի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347) 1992 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին Գորիս քաղաքի հրթիռակոծումների հետեւանքները քաղաքի բնակչության եւ իշխանության տեղական մարմնի ձեռնարկած աշխատանքների շնորհիվ հիմնականում վերացված են։ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված է միայն փոխհատացել մասնավորապես տնատերերին հասցված վնասը՝ երկարաժամկետ (20 տարի) վարկի ձեւով։ Այդ նպատակի համար ՀՀ կառավարությունից ստացվել է 6 մլն 683 հազար ռուբլի։ ՀՀ […]

«Մեծ պետությունները նոր մոտեցումներ պետք է առաջարկեն»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347) «Ելցին-Բուշ հայտարարությունը ազդանշան էր, որ մեծ տերությունները շահագրգռված են շարունակել արցախյան հիմնահարցի քննարկումները։ Հաշվի առնելով Ստոկհոլմում ԵԱՀԽ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո ստեղծված փակուղային իրավիճակը, նման կոչերը ենթադրում են, որ մեծ պետությունները նոր մոտեցումներ պետք է աոաջարկեն»,– ասել է ՀՀ ԳԽ պատգամավոր, Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի քարտուղար Սուրեն Զոլյանը։ Ա.Մ. –ի […]

Հակառակորդը կարծես սկսում է հասկանալ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347) Արդեն 2 օր է, որ հանրապետության սահմանամերձ շրջաններում ոչ մի լուրջ իրադարձություն չի արձանագրվել։ Ինչպես Ա.Մ.-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Ա. Դուլյանը, «վերջին շրջանում ձեռնարկած լայնածավալ անհաջող ռազմական գործողություններից հետո ադրբեջանցիները կարծես սկսում են հասկանալ, որ ռազմական ոտնձգությունների միջոցով ոչնչի հասնել չեն կարող։ Դրա վկայությունը, թերեւս, […]

Պայմանավորվածությունը ձախողվում է ադրբեջանական կողմի մեղքով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347) «Գերիների փոխանակման հարցի շուրջ պայմանավորվելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների՝ հունվարի 12-ին Ղազախի շրջանում նախատեսված հանդիպումը չի կայանա ադրբեջանական կողմի մեղքով»,– հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Արմեն Դուլյանը։ Պատճառաբանելով տարածաշրջանում տիրող լարվածությունը, ի թիվս այլ պայմանների, ադրբեջանական կողմը այս անգամ առաջարկել է հանդիպել Թբիլիսիում։  

ԼՂՀ ՊՊԿ նախագահի հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) ԼՂՀ  պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է, որ արցախյան հիմնահարցի լուծումը պիտի հիմնվի Աղրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանութ­յունների ուղղակի երկխոսության վրա։ Ողջունելով Ռուսաստանի եւ ԱՄՆ –ի նախագահներ Բորիս Ելցինի եւ Ջորջ Բուշի խաղաղարար ջանքերը արցախյան հակամարտության կարգավորման հարցում, […]

…Ասա՝ ի՞նչն էր պատճառը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) Հիշում եք՝ «Թռի-վռի մի ճպուռ, ողջ ամառը շուռումուռ, երգեց, ճռաց, ճռճռաց, եւ երբ եկան ձմռան օրերը ցրտաշունչ, ընկավ լուռումունջ, քաղցած փո­րին էլ ի՞նչ երգ, ցուրտը տարավ ոտուձեռ»։ Ճիշտ այդպես այս էլ երեք ամառ շուռումուռ ենք գա­լիս, ճռում, ճռճռում, քաղաքական լուրջ խնդիրներ տալիս-առնում, երկար–բարակ ճառում-ճամարտակում, մեծ-մեծ ստեր հորինում եւ այդ […]

Էլչիբեյը գոհ է և դժգոհ…

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ էլչիբեյը նախագահներ Բուշին եւ Ելցինին ուղղված իր ուղերձում բարձր գնահատական է տվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձգձգվող պատերազմի առի­թով նրանց արտահայտած ան­հանգստությանը։ Միաժամանակ նա անբավարարվածություն է արտահայտել այդ հակամարտության շուրջ գեր­տերությունների եւ միջազգային կազմակերպությունների դիրքորո­շումներից, ինչը արտահայտվում է «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան չընդունելու մեջ։ Հայտարարագրում ասված […]

Ստեփանավանի քաղխորհուրդը անվստահություն է հայտնում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346) ՀՀ ժողպատգամավորների Ստեփանավանի քաղխորհրդի հեր­թական նստաշրջանը քննարկել է ՀՀ նախագահին եւ կառավարու­թյանը անվստահություն հայտ­նելու հարցը, որը օրակարգ է մտցրել պատգամավորների ՀՅԴ ֆրակցիան։ Հարցը օրակարգ մտցնելու օգտին են քվեարկել մասնակից 37 պատգամավոր­ներից 27-ը։ Քաղխորհուրդը որոշում է ընդունել ՀՀ նախագահին եւ կա­ռավարությանը անվստահություն հայտնելու կապակցությամբ ՀՀ Գերագույն խորհրդին դիմելու մասին։ « […]
Page 46 of 106« First...203040«4445464748 » 506070...Last »

Categories

Archives