November 27, 2024

Tag Archives: Երկիր

Ամեն ինչ լավ կլինի, թե լավ վերջանա

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502) Օգոստոսի 25-ին ավարտվել է ՄԱԳԱՏԵ-ի պատվիրակության այցը, որը Հայաստանում էր գտնվում ՀՀ կառավարության հրավերով՝ այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հարցը քննելու ու Հաայստանի ատոմակայանը ուսումնասիրելու նպատակով։ Նույն օրը կայացել է ՄԱԳԱՏԵ–ի պատվիրակության ղեկավար, ատոմային անվտանգության բաժնի գլխավոր տնօրենի տեղակալ Մորիս Ռոզենի մամլո ասուլիսը։ Նա հայտնել է, որ ՄԱԳԱՏԵ-ի պատվիրակությունը […]

ՀՀ նախագահին մտահոգում է Ադրբեջանի ներքին անկայունությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502) Օգոստոսի 24-ին Աշգաբադում կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով Արցախյան հիմնահարցի լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հավաստեց հիմնահարցի կարգավորումը ԵԱՀԽ-ի հաշտարար գործընթացի շրջանակներում իրականացնելու իր քաղաքական կուրսի անփոփոխությունը։ Բայցեւայնպես, հայտնելով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն դրականորեն են արձագանքել ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի երկրների՝ հակամարտող կողմերին օգոստոսի […]

Նոր Գյանջա՞

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502) Օգոստոսի 23-ին, ժամը 22.00-ից, Լենքորանում զինված բախումներ են տեղի ունեցել կառավարական զորքերի եւ Թալիշ Մուղանյան Հանրապետության ղեկավար Ա. Գումբատովի կողմնակիցների միջեւ։ Գումբատովը իր երկու հարյուր կողմնակիցների հետ թաքնվել է 704-րդ բրիգադի տեղամասում, որը լիովին շրջապատված է Ադրբեջանի ներքին զորքերի զորամասերի եւ տեղի բնակչության զինված խմբերի կողմից ու ռմբակոծվում […]

Գազը կհասնի՞ Հայաստան

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502) ՀՀ նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի Աշգաբադ կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրված բազմաթիվ միջպետական եւ միջկառավարական փաստաթղթերից Հայաստանի համար ամենակենսականը, անկասակած, գազի մատակարարումները կարգավորող համաձայնագիրն է։ Երկու երկրների նախագահները համաձայնության են եկել այսուհետ ոչ միայն շարունակել գազի առաքումը Հայաստան, այլեւ մեծացնել չափաքանակները։ Ինչպես այդ կապակցությամբ Աշգաբադում երկու երկրների նախագահների հանդիպմանը […]

Արցախը ցավակցում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502) ԼՂՀ ԳԽ նախագահությունը ցավակցական հեռագիր է հղել Մարտունու հյուսիսային սահմանների պաշտպանության համար մղված մարտերում նահատակված Մհեր Ջուլհաճյանի ծնողներին, ուր ասվում է. «ԼՂՀ ԳԽ նախագահության կողմից ընդունեք ցավակցություններ Ձեր որդու՝ Մհերի վաղաժամ մահվան կապակցությամբ։ Մհերը հայ է, որ հայրենիք ասելով պատկերել է սրբազան մի երկիր, որը կոչվում է Հայաստան, […]

Դեպի ելման դիրքե՞րը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502) «Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերին հրամայվել է վերադառնալ հակամարտության հարավային գծի ելման դիրքերը»,– «Սնարքին» հայտնել է ԼՂՀ մամլո եւ լրատվության դեպարտամենտի պատասխանատու աշխատակից Բորիս Գեւորգյանը։ Ըստ նրա, զինվորական հրամանատարության այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ ղարաբաղյան զորքերը կատարել են իրենց առաջադրանքը եւ ոչնչացրել Ադրբեջանի ռազմական հենակետերն ու կրակակետերը, որտեղից […]

«Գորշ գայլերը» կատաղում են

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502) ԼՂՀ ռազմաճակատներում իրավիճակը մնում է խիստ լարված։ Օգոստոսի 24-ին շարունակվել են մարտական գործողությունները հարավային սահմանների երկայնքով եւ Լաչինի հումանիտար միջանցքի հարավում, ուր հիմնականում «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներով համալրված ադրբեջանական ուժերը փորձում են ստիպել ԼՂՀ պաշտպանական բանակի մարտիկներին նահանջել իշխող բարձունքներից՝ Լաչին-Գորիս ճանապարհը փակելու նպատակով։ Երկու կողմերն էլ կորուստներ […]

Ադրբեջանական ցուցահանդես Լոնդոնում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1993թ., թիվ 160 (501) Սեպտեմբերի վերջին Բրիտանական ազգային թանգարանում (Լոնդոն) բացվելու է Ադրբեջանի նավթահորերի մշակման պատմությանը, ինչպես նաեւ մշակույթին ու կրոնին նվիրված ցուցահանդես։ Կազմակերպիչներն են «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունը և թանգարանի երկրաբնական բաժինը։ «Սնարք»– Իմա–Պրեսս

Նախիջեւանը կշրջափակվի՞

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1993թ., թիվ 160 (501) «Եթե հայերը գրավեն Ֆիզուլու շրջանի Գորադիս գյուղը, ապա Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը կարող է ենթարկվել լիակատար շրջափակման, քանի որ դա Ադրբեջանի միակ բնակավայրն է, որի միջոցով Նախիջեւանը Իրանի տարածքով կապ ունի Ադրբեջանի հետ»,– «Խաբար սերվիսի» թղթակցին հայտարարել են Բաքվում Նախիջեւանի ներկայացուցչատանը։ «Նոյյան տապան»

Կկայանա՞ նոր «նավթային» պայմանագիրը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1993թ., թիվ 160 (501) Հ.Ալիեւը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին պատրաստվում է ստորագրել արեւմտյան ութ ֆիրմաների կոնսորցիումի հետ Ադրբեջանի նավթահորերի շահագործման մասին նոր պայմանագիրը։ Ըստ «Պլատտս օյլգրամ նյուս» թերթի (օգոստոսի 23), Ալիեւը մասնավոր գործարար Մարատ Մանաֆովին լիազորել է Արեւմուտքի հետ բանակցություններ վարել։ Բանակցությունների հերթական փուլը կայացել է օգոստոսի 18-ին, Լոնդոնում։ Միաժամանակ, շարունակվում […]
Page 14 of 106« First...10«1213141516 » 203040...Last »

Categories

Archives