November 27, 2024

Tag Archives: Ազգ

Գրաչովը Ալիևից հետո ընդունեց Վազգեն Սարգսյանին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», 9 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(424), հինգշաբթի Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով տեղի ունեցավ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Պահել Գրաչովի հանդիպումը Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ, սեպտեմբերի 8-ին հաղորդեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության լրատվության ու մամուլի վարչությունը: Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այդպիսով իրագործվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը նպաստելու Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատրաստակամությունը, որն […]

Հրադադարը հիմնականում պահպանվում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», 9 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(424), հինգշաբթի Հայաստանում ռուսաստանյան սահմանապահ զորքերի հրամանատար Ալեքսանդր Բաբենկոն հավաստիացնելով, թե հայ-թուրքական սահմանում երեկ էական փոփոխություններ չեն գրանցվել, անդրադարձավ նաև այն տեղեկություններին, ըստ որոնց, իբր թե Հայաստանի սահմանի վրա թուրքական ուղղաթիռներ են հայտնվել: Բաբենկոն հայտարարեց, թե այդ տեղեկությունները ճշտվում են, և առայժմ դրանց հաստատման մասին տվյալներ չկան: Միաժամանակ, երեկ և […]

Պետք է գործի դնել դիտորդների մեխանիզմը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Ազգ, 9 սեպտեմբերի, 1992թ., թիվ 84(176) Ասում է Ղազախստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 1-ից Հայաստանում է գտնվում Ղազախստանի նախագահի անձնական ներկայացուցիչ Հասան Կոժակովը: Երեկ, ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունից հետո մեր թղթակիցը խնդրեց պրն. Կոժակովին մեկնաբանել ստեղծված իրավիճակը: — Պրն. Կոժակով, այսօր Ձեզ, ինչպես նաև մեզ՝ լրագրողներիս, բաժանվեցին այն […]

Երևանը մեծ հույսեր չի կապում Նազարբաևի միջնորդության հետ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Ազգ, 9 սեպտեմբերի, 1992թ., թիվ 84(176) Հայաստանի նախագահի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հաղորդեց, որ սեպտեմբերի 1-ից մինչև 7-ը ադրբեջանական կողմը ավելի քան 60 անգամ խախտել է Հայաստանի սահմանը: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանն իրականում չի ձգտում դադարեցնել լայնածավալ ռազմական գործողությունները սահմանում: Անդրադառնալով Ղազախստանի միջնորդական գործունեությանը՝ Շահնազարյանը նշեց, որ «մեխանիզմները չափազանց թույլ են, չկա համեմատաբար […]

Դիվանագիտական թեթև իրարանցում, կամ գուցե թվում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», 8 սեպտեմբերի, 1993թ., թիվ 172(423), չորեքշաբթի Հայաստանի և Թուրքիայի նախագահների, ինչպես նաև Իրանի ու Հայաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցներից հետո, որոնց ընթացքում հիմնականում քննարկվեցին շրջանում ստեղծված պայթյունավտանգ իրադրության հետ կապված հարցերը, շարունակվեց դիվանագիտական աշխատանքը նաև Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Հարրի Գիլմորի հետ հանդիպման ընթացքում հայկական կողմը խնդրել է օգտագործել […]

Ռուսաստանն իր անհանգստությունն է հայտնել Իրանին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», 8 սեպտեմբերի, 1993թ., թիվ 172(423), չորեքշաբթի Ռուսաստանն իր անհանգստությունն է հայտնել Իրանին Իրանի զինված ստորաբաժանումների կողմից Ադրբեջանի սահմանն անցնելու կապակցությամբ: Երեքշաբթի, սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գրիգորի Կարասինն ընդգծել է, որ «իրանական կողմի նման գործողություններն անկախ դրդապատճառներից չեն կարող մեր աջակցությունն ստանալ»: Նրա կարծիքով, այդ քայլը հանգեցնում է հակամարտության հետագա զարգացմանը, միջազգայնացնելով այն: […]

Թուրքերը հերքում են Հայաստանի տարածքը գնդակոծելու լուրը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», 8 սեպտեմբերի, 1993թ., թիվ 172(423), չորեքշաբթի Ղարաբաղում առանց լուրջ միջադեպերի Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան երրորդ քարտուղար Նևզաթ Ույանիկը Թուրանի թղթակցին հաղորդել է, թե որոշ լրատվական միջոցների հաղորդագրությունն այն մասին, որ թուրքական զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը, չի համապատասխանում իրականությանը: Նա նշել է, որ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի հաղորդագրության հիման վրա տարածվող լուրերը նպատակ ունեն […]

Ղարաբաղի հարցը համապատասխանում է միջազգային նորմերին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Ազգ, 8 սեպտեմբերի, 1992թ., թիվ 83(175) ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը մտահոգություն է հայտնել, որ Մինսկի խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքների սահմաններում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղիների որոնումը ընթանում է միայն խորհրդաժողովի անդամ երկրների քաղաքական շահերի հունով: Ընդ որում, ամբողջովին անտեսվում են ընդհանուր ճանաչում գտած միջազգային իրավական ակտերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության երեկ հրապարակված հաղորդագրության մեջ, […]

Թուրքական ինքնաթիռը խախտել է Հայաստանի սահմանը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Ազգ, 8 սեպտեմբերի, 1992թ., թիվ 83(175) ՀՀ արտգործնախարարությունը բողոքի նոտա է ուղարկել Թուրքիային Սեպտեմբերի 6-ին, ժամը 19:40-ին Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը հատեց թուրքական ՌՕՈՒ ինքնաթիռը և «Զվարթնոց» օդանավակայանի դիսպետչերից թույլտվություն խնդրեց վայրէջք կատարել: Դիսպետչերի հարցմանը, թե ինչ թույլատրող փաստաթղթեր և ինչ նպատակով է նշված ինքնաթիռը մուտք գործել Հայաստան, անձնակազմը պատասխանել է, որ ինքնաթիռում են գտնվում […]

Թուրքիայի տարածքից կրակ Հայաստանի վրա

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 171(422), երեքշաբթի Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Թուրքիայի կողմից չհրահրված կրակ է բացվել Հայաստանի տարածքում գտնվող Արտաշատի ջոկատի 8-րդ ուղեկալի ուղղությամբ: ԻՖ-ի տված այդ հաղորդումը մեր թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեց Հայաստանում տեղաբաշխված ռուսական սահմանապահ զորքերի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Բաբենկոն: Նա նաև նշեց, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերի ղեկավարությունը մտահոգված է […]
Page 7 of 21« First...«56789 » 1020...Last »

Categories

Archives