November 27, 2024

Tag Archives: Ազգ

Ջախջախիչ հարված հակառակորդին Մարտակերտի և Աղդամի շրջաններում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Ազգ, 26 ապրիլի, 1994թ., թիվ 76 Ադրբեջանական բանակում տիրում է լիակատար խուճապ Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ղարաբաղյան ճակատի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում կատաղի մարտերը չեն դադարում։ Ստեփանակերտի մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը հաղորդում է, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կազմավորումները օդուժի և մի քանի տասնյակ միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ փորձել են երկու ուղղություններով գրոհ ձեռնարկել Մարտունու շրջանի […]

Ռուսաստանը փոխզիջում է փնտրում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
Ազգ, 23 ապրիլի, 1994թ., թիվ 75 Ինչպես արդեն հաղորդվել է, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հայտարարության համաձայն, Ադրբեջանի տարածքում տեղաբաշխվելու է ռուսական միայն մեկ ռազմական հենակետ, ըստ որում, այն ռազմավարական տեսակետից ձեռնտու կլինի ոչ միայն Ռուսաստանի, այլ ԱՊՀ մյուս երկրների համար։ Խոսքը Գաբալիի ռադիոլոկացիոն կայանի մասին է։ Պաշտոնական անձանց պնդման համաձայն, Ռուսաստանի համար չափազանց կարևոր […]

ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը Բաքվի մերժման մասին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Ազգ, 23 ապրիլի, 1994թ., թիվ 75 Ստեփանակերտ: 22 ապրիլ, ՍՆԱՐՔ: Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի խաղաղասիրական նախաձեռնությունը ընդունելուց ադրբեջանական ղեկավարության հրաժարվելը, ամենայն ակներևությամբ, անմիջականորեն կապված է Ադրբեջանի անկայուն ներքաղաքական իրադրության հետ, այսօր հայտարարեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը: Նրա կարծիքով, Ադրբեջանի ներկայիս կառավարող շրջանները, այդ թվում և հանրապետության նախագահն ստիպված են հաշվի նստել ընդդիմադիր […]

Ջոն Մարեսկա. Եթե անկողմնակալ չես, չես կարող միջնորդ լինել

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Ազգ, 23 ապրիլի, 1994թ., թիվ 75 Ամերիկացի դիվանագետ հայ-թուրքական հարաբերությունների մասին Վերջերս Միչիգանի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը խորհրդաժողով էր կազմակերպել՝ նվիրված Ղարաբաղի հակամարտությանը և հարակից հարցերին: Ամերիկյան գիտական և պետական շրջանակներից հրավիրվածների թվում էր նաև Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԽ-ում Միացյալ Նահանգների նախկին գլխավոր բանագնաց, դեսպան Ջոն Մարեսկան, որի հետ, օգտվելով առիթից, ընդարձակ հարցազրույց է անցկացրել […]

Թուրքական ուղղաթիռը հետախուզական թռիչք կատարեց Հայաստանի սահմանում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», 14 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176(427), երեքշաբթի Սեպտեմբերի 12-ին ցերեկը թուրքական բանակի մի ուղղաթիռ հայ-թուրքական սահմանի Արմավիրի շրջանի տեղամասի երկայնքով հետախուզական թռիչք է կատարել, երեկ հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից: Հայտնի է նաև, որ նման թռիչքները սահմանից 50 կմ շառավղով արգելված են: Հիշեցնենք, որ անցած շաբաթ թուրքական ինքնաթիռներն արդեն նման թռիչքներ էին կատարել և անգամ թուրքական […]

Ռուս-ադրբեջանական բանակցությունները անհաջող են

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», 11 սեպտեմբերի, 1993թ., թիվ 175(426), շաբաթ Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը հայտարարել է, որ Մոսկվայում օրերս կայացած ռուս-ադրբեջանական բանակցությունները դրական են գնահատվում ինչպես Բաքվում, այնպես էլ Մոսկվայում: Ուրբաթ, սեպտեմբերի 10-ին, Բաքվում մամուլի ասուլիսում Ալիևը հերքեց այն հաղորդագրությունը, թե իբր Մոսկվայում կողմերը պայմանավորվել են ռուսական զորքի Ադրբեջան վերադարձի մասին: Ըստ նրա, խոսքը գնացել է միայն ռուսական […]

Երկկողմ հանդիպումը դեռևս չի տապալված

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», 11 սեպտեմբերի, 1993թ., թիվ 175(426), շաբաթ Երեկ ժամը 16:00-ին ավարտվեց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հաստատված տասնօրյա հրադադարի վերջին ժամկետը: Սակայն քաղաքական դիտորդների կարծիքով, երևի թե այն մեխանիկորեն կշարունակվի մինչև Մոսկվայում անցկացվող ԵԱՀԽ Մինսկի խմբի ոչ պաշտոնական բանակցությունների ավարտը: Ենթադրվում է, որ սեպտեմբերի 8-ին նախատեսված Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպումը, որը հետաձգվեց ադրբեջանական […]

Ղասեմի-Վահան Փափազյան զրույց

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», 10 սեպտեմբերի, 1993թ., թիվ 174(425), ուրբաթ Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիին: Վերջինս նրան հանձնեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթիի ուղերձը: Պրն. Ղասեմին նաև հայտնեց իրանական հասարակայնության որոշ շրջանակներում առկա անհանգստությունը գոտում ռազմական հզոր ծավալման և հայկական ուժերի գործողությունների հետ կապված: Պրն. Փափազյանն իր […]

Ադրբեջանցիների համար ճամբարը կկառուցվի Իմիշլի քաղաքի մոտ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», 10 սեպտեմբերի, 1993թ., թիվ 174(425), ուրբաթ Իրանը պատվիրակություն է ուղարկել Ադրբեջան, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների ճամբարի ստեղծմանը հետևելու համար, Նիկոսիայից հաղորդում է Ռոյթըր գործակալությունը, վկայակոչելով Իռնա գործակալության տեղեկությունները: Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով ստեղծվող և 100 հազար փախստականների համար նախատեսված ճամբարը կկառուցվի Իմիշլի քաղաքի շրջանում՝ Բաքվից 180 կմ հարավ-արևմուտք և Իրանի սահմանից 20 կմ հեռու: Պատվիրակության […]

Ղուկասյան-Ջալիլով հանդիպումը չկայացավ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», 9 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(424), հինգշաբթի Մոսկվայի բանակցությունների նախօրեին Ինչպես արդեն հայտնել ենք, ԵԱՀԽ Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող Մինսկի խմբի հանդիպման նախօրեին, սեպտեմբերի 8-ին Մոսկվայում պետք է տեղի ունենար ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանի և Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Աֆիադին Ջալիլովի հանդիպումը: ԼՂՀ պաշտոնական ղեկավարները հրաժարվում են որևէ կանխատեսում անել, սակայն, ասում է ՆՏ-ն, դատելով Ստեփանակերտից […]
Page 6 of 21« First...«45678 » 1020...Last »

Categories

Archives