Ազգ, 20 մարտի, 1991թ., թիվ 10 Սեփական, անհատական, մասնավոր ժողովրդավարություն կամ ռամկավարություն չի լինում, ինչպես չի լինում սեփական արդարություն և արդարադատություն։ Այսինքն՝ լինում է, սակայն այն այլևս չի կոչվում ժողովրդավարություն, ռամկավարություն, այլ՝ անիշխանություն կամ ջունգլիի օրենք… Արձաններ են այլանդակվում, զմռսված դռներ են ջարդվում, այլապատկան շենքեր են գրավվում, պետական հիմնարկի աշխատողներին սպառնալիքներ են ներկայացվում, հափշտակված մեքենաների […]