Ազգ, 25 հունիսի, 1993թ., թիվ 119(370), ուրբաթ Ինչպես հաղորդում է Խաբար-սերվիս գործակալությունը, Լենքորանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Ալիքրամ Հումմեթովը հայտարարել է, որ Բալասուվարի, Ջալիլաբադի, Լերիկի, Մասալիի, Յարդիմլիի, Աստարայի և Լենքորանի շրջաններում հռչակվել է Մուղանի Թալիշական Հանրապետություն: Նրա գործողությունները պաշտպանել է շրջանի վերահսկողությունը ստանձնած թիվ 704 զորամասի հրամանատարությունը: Սնարք