«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հրապարակեց մի հայտարարություն, ուր մասնավորապես ասվում է. «Նախարարությունը գնահատում է միջազգային հանրության, մանավանդ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շարունակվող հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման նկատմամբ: Հակամարտության կողմերի միջև վստահության պակասը, Բաքվի իշխանությունների ներքին վիճակի անդրադարձը ռազմական իրադրության վրա, տարածաշրջանի տարբերեր երկրների շահերի տարբերությունները և շրջափակումների կուտակված […]