November 27, 2024

Tag Archives: Ազգ

Հրադադարի վերջին օրը կուտակումներ Ֆիզուլիում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 5, հինգշաբթի, 1993թ. Գնդակոծվել է Կոթի գյուղը ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի տվյալներով, օգոստոսի 4-ի գիշերը և առավոտյան շարունակվում էին հայկական պաշտոնական դիրքերի հրթիռակոծումը Ֆիզուլու շրջանի սահմանի ողջ երկայնքով: Այդ մասին Ստեփանակերտից հաղորդեց մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Լեռնային Ղարաբաղի ռազմական հետախուզության տվյալներով, Ֆիզուլի շրջկենտրոնում նկատվում են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կուտակումներ: ԼՂՀ […]

Պոլյանիչկոյի սպանության հանգամանքները դեռևս մութ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 4, չորեքշաբթի, 1993թ. Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի կարգադրությամբ, օս-ինգուշական հակամարտության գոտում ժամանակավոր վարչակազմի  ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել գեներալ-գնդապետ Յուրի Շատալինը: Այդ մասին հայտնեց ինքը՝ Շատալինը, երկուշաբթի օրը Վլադիկավկազում  ժամանակավոր վարչակազմի նախկին ղեկավար Վիկտոր Պոլյանիչկոյի, ինչպես նաև Վլադիկավկազի կայազորի պետ Անատոլի Կորեցկու և ավագ լեյտենանտ Վիկտոր Կրավչուկի սպանության առիթով կայացած հանրահավաքում: Շատալինը արդեն գլխավորել […]

Գիշերային զրույց Հեյդար Ալիևի հետ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 4, չորեքշաբթի, 1993թ. Ռուս գրող, «Դեն» թերթի խմբագիր Ալեքսանդր Պրոխանովը վերջերս հանդիպեց Հեյդար Ալիևի հետ: Նրա հարցազրույցը տպագրվել է «Սովետսկայա Ռոսիա» թերթը: — Հեյդար Ալիևիչ, այժմ արդեն պարզ է, որ ավարտվեց Ադրբեջանի նորագույն պատմության ևս մի ժամանակաշրջան: Ազգային ճակատի մեկուկես տարվա «թագավորությունն» ավարտվեց ինչպես մի ակնթարթ: Նա ցնդեց ծխի պես, Դուք ինչպե՞ս եք […]

Մահմուդ Ալսայիդ. «ՄԱԿ-ը Հայաստանի ագրեսիայի անվիճելի ապացույցներ չունի»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 4, չորեքշաբթի, 1993թ. «ՄԱԿ-ը Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան ապացուցող անվիճելի փաստեր չունի», Խաբար-սերվիսի թղթակցին հայտարարեց Բաքվում ՄԱԿ-ի լիազոր ներկայացուցիչ Մահմուդ Ալսայիդը, մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիսի 29-ի թիվ 853 բանաձևը: Նրա խոսքերով, եկող շաբաթ տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ԵԱՀԽ Մինսկի խմբի նիստ: Շրջանում լարվածության հետագա ծավալման դեպքում այն առավել խիստ […]

ԼՂՀ-ն հակված է երկխոսության

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 4, չորեքշաբթի, 1993թ. Ինչպես գտնում են ԼՂՀ արտգործնախարարությունում, ադրբեջանական բանակի կողմից վերջին երկու օրերին նկատված մարտական գործողությունների ակտիվացումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունված թիվ 853 բանաձևի հետևանք է, որով միակողմանիորեն դատապարտվել է Ղարաբաղի հայությունը: Եթե մինչ վերոհիշյալ բանաձևի ընդունումը ադրբեջանական կողմը ակտիվորեն ընդգրկված էր ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների հետ կապերի հաստատման գործընթացում և ամբողջապես պահպանում […]

Բաքուն շարունակում է խախտել հրադադարը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 4, չորեքշաբթի, 1993թ. Հայաստանի սահմանները ուժգին հրետակոծվում են Չնայած ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածությանը, որի ժամկետը լրանում է այսօր, օգոստոսի 4-ին, իրադրությունը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատներում օրեցօր բարդանում է: Այդ մասին երեկ Ստեփանակերտից հաղորդեց մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Ըստ Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակի շտաբից ստացած տեղեկությունների, օգոստոսի 2-ի ամբողջ օրը ադրբեջանական ռազմական հենակետերից անընդհատ հրթիռակոծվել […]

853-րդ բանաձևը ընդունվել է Ադրբեջանի ճնշմամբ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  հուլիսի 29-ին ընդունած բանաձևը ըստ էության  շարունակությունն  էր նախորդի՝ թիվ 822-ի: Եվ եթե 822-ը կոչ էր անում օկուպացիոն զորքերը հանել Քելբաջարից, ապա  853-ն արդեն նշում է Աղդամի շրջանի և վերջին ժամանակներս բռնազավթված Ադրբեջանի մյուս տարածքները: Ո՞վ է զավթել, ո՞ր պետությունը կամ ո՞ր զորքը, ո՞վ է վերջապես ագրեսոր: […]

Էլչիբեյը շնորհակալ է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ. Աբուլֆազ Էլչիբեյը ՄԱԿ-ին շնորհակալություն է հայտնել Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման համար: Օգոստոսի 1-ին Բուտրոս Ղալիին ուղարկած նամակում նախագահն ընդգծում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը Ադրբեջանում և Հայաստանում ժողովրդավարացման և շուկայացման կասեցման գլխավոր գործոնն է: Էլչիբեյը հավաստել է Ադրբեջանի վճռականությունը կարգավորելու հակամարտությունը ՄԱԿ-ի և ԵԱՀԽ-ի սկզբունքների հիման վրա: Նույն օրը նա նամակ […]

Սպանվել է Վիկտոր Պոլյանիչկոն

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ. Հյուսիսային Օսիայի և Ինգուշիայի արտակարգ դրության շրջանում ժամանակավոր վարչակազմի ղեկավար Վիկտոր Պոլյանիչկոն կիրակի օրը, մոտավորապես ժամը 17-ին սպանվել է Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի արվարձանում գտնվող Յուժնի ավանից 1,5կմ հեռու, թաքստոցից արձակված կրակոցի հետևանքով: Հյուսիսային Օսիայի անվտանգության նախարարության տվյալների համաձայն, Պոլյանիչկոյի մեքենան, ինչպես նաև նրան ուղեկոցող ավտոմոբիլը դիմահար գնդակոծվել են: Բացի […]

Յոթօրյա հրադադարը խախտվեց

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ. Ադրբեջանցիները հրետակոծում են Աղդամը Հրադադարը, որը հաստատվել էր Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների պայմանավորվածության արդյունքում, անցած շաբաթ և կիրակի օրերին խախտվեցին: Մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը Ստեփանակերտից հաղորդեց, որ ըստ ԼՂՀ շտաբի, հուլիսի 31-ին Ֆիզուլու շրջանի հենակետերից ուժգին հրթիռակոծության են ենթարկվել Հադրութի և Մարտունու շրջանների սահմանամերձ գյուղերը: Այնուհետև ադրբեջանական բանակի […]
Page 11 of 21« First...«910111213 » 20...Last »

Categories

Archives