Մշակ, 14 նոյեմբերի, 1917թ., թիվ 243 Թիֆլիսում, նոյեմբերի 11-ի առ. ժամը 11-ին Ժողովրդական տանը տեղի ունեցավ հասարակական ապահովության կոմիտեի և երկրային կենտրոնի հրավիրած ժողովը՝ խորհրդակցելու Կովկասում իշխանություն ստեղծելու մասին։ Ժողովին մասնակցում էին Անդրկովկասյան Հատուկ Կոմիտեի, հասարակական ապահովության կոմիտեի, զինվորական և երկրային կենտրոնների, կովկասյան զորքի երկրային խորհրդի բանվորական և զինվորական Թիֆլիսի գործադիր կոմիտեի, Թիֆլիսի քաղաքական դումայի, […]