«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ Մահացել է մեր գործընկերը: Անսպասելիորեն դավաճանեց Դավիթ Համբարձումյանի սիրտը: Այս անունն այսօր հայտնի է շատերին: Եվ ոչ միայն Հայաստանում, այլև` նրա սահմաններից դուրս: Նրան ժողովրդականություն և փառք բերեցին մարզասպարեզում ունեցած ակնառու հաջողությունները: Յոթանասունական և ութսունական թվականներին մեր հանրապետությունը հպարտանում էր իր զավակով: Դավիթ Համբարձումյանն իր մարզական […]