Երկիր, 22 հունիսի, 1993թ., երեքշաբթի Տնաբույծ քաղաքագետների թեթև ձեռքով Հայաստանի քաղաքական տերմինաբանության մեջ բազմիմաստ «խաղ» բառը ավելի ու ավելի հաճախ է օգտագործվում: Ցավոք, շատերը քաղաքականությունը և դիվանագիտությունը իրոք պատկերացնում են որպես մի յուրօրինակ խաղ, որի մասնակիցները, անելով այս կամ այն քայլը, կարող են հաղթել կամ պարտվել, և դրանից ոչ մի էական, նյութական փոփոխություն չի կատարվի: […]