«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190) Շարունակվում է Երասխավան, Սեւակավան, Արմաշ գյուղերի գնդակոծությունը Նախիջեւանի Սադարակ բնակավայրի կողմից։ Ադրբեջանցիները կրակում են տարբեր տրամաչափի հրազենից՝ ամեն կերպ խանգարելով հողագործական աշխատանքները։ Մայիսի 30-ի վաղ առավոտյան վերսկսվեց Երասխավան գյուղի ուժեղ հրետակոծությունը։ Գյուղի վրա ընկած 5 արկերը մեծ ավերածություններ չեն պատճառել, սակայն արկի բեկորներից իր տան շեմին զոհվել է բնակիչներից […]