November 28, 2024

Category: Thematic

Կատաղի մարտեր Հարությունագոմերի ուղղությամբ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների, օգոստոսի 28-ի կեսօրին, Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները, Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքներից, նոր հարձակում են ձեռնարկել Հարությունագոմեր գյուղի ուղղությամբ: Չնայած հայերի կատաղի դիմադրությանը, ադրբեջանական բանակը չի դադարեցնում պաշտպանական գիծը ճեղքելու փորձերը: Երեկոյան ժամը 17-ի դրությամբ, մարտերը շարունակվում էին: Կորուստների մասին չի հայտնում: Հրթիռակոծության են ենթարկվել […]

20,8 հազար մարդ գործազուրկի կարգավիճակ է ստացել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Ինչպես Հայաստանի վիճպետվարչությունից հայտնել են «Նոյյան տապան» գործակալությանը, 1992թ. օգոստոսի դրությամբ զբաղվածության կենտրոնին աշխատանքի տեղավորման հարցով դիմել և հաշվառման է վերցվել 29,6 հազար մարդ, որից 93 տոկոսը՝ չզբաղված բնակչությունից: Գործազուրկի կարգավիճակ է ստացել չզբաղվածների 76 տոկոսը (20,8 հազար մարդ), որոնց թիվը հուլիսի 1-ի համեմատությամբ աճել է 43 տոկոսով: Գործազրկության […]

Եղեք ձեր իրավունքի տերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) ՀՅԴ Տավուշի շրջանային կոմիտեն տարածել է ժողովրդին ուղղված մի կոչ, ուր մասնավորապես ասվում է. «Սահմանամերձ Տավուշի շրջանը պատերազմական գոտի է , ուր ամենօրյա ռմբակոծությունների հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ և ավերում շենքեր: Նման իրավիճակում տեղական իշխանություններից պահանջվում էր գործել արտակարգ պայմանների թելադրանքով: Սակայն իշխանությունների անկարողության և թողտվության հետևանքով գրեթե […]

Գուցե խախտե՞նք «ավանդույթը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Նախարարների խորհրդի մուտքը շրջափակված է, վրաններ են խփվել, «գրավված» տարածքում պատանիներ են շրջում ծնողների հետ թևանցուկ: Այս տարվա ընդունելության քննություններում անհաջողության մատնվածներն են: Թվում է, չկա մի ուժ, որ նրանց այնտեղից հեռացնի: Բուհ ընդունվելու անդիմադրելի ցանկությունը արդեն քանի տարի նաև այս կերպ է արտահայտվում: Պատերին փակցված պաստառներին նրանց վերաբերմունքն […]

Իշխանությունները խոստովանում են «հացի արքաների» դեմ իրենց անզորությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Ինչպես երևում է, մեր կյանքի դժվարությունների շարանը փակվելու միտում չունի: Կարծես քիչ էին եղած հոգսերը, կրկին ավելացավ նաև հացի խնդիրը: Արդեն քանի օր հացի մատակարարման խափանումներն ազգաբնակչությանը դրել են անելանելի վիճակի մեջ: Հատկապես ծանր է բնակչության այն խավի վիճակը, որի համար վերջին մեկ-երկու տարում հացը դարձել է հիմնական, եթե […]

ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունը անդրադարձավ ՀՀ ԳԽ թափուր տեղերի ընտրությունների անցկացմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Օգոստոսի 27-ի ՀՀ ԳԽ նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԳԽ նախագահ Բ. Արարքցյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ ԳԽ նախագահության նիստում քննարկվեցին ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման կարգին և պաշտոնային համապատասխանությանը վերաբերվող հարցեր: Նախագահության նիստում խոսք գնաց նաև խորհրդարանին կից անկախ փորձաքննության կենտրոն […]

Էդուարդ Շևարդնաձե. «Ես դեմ եմ զենքի ուժով Աբխազիայի հարցի լուծմանը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) — Պրն Շևարդնաձե, ինչպե՞ս եք գնահատում Աբխազիայում տիրող իրավիճակը: — Մեկ ժամ առաջ (զրույցը տեղի էր ունենում օգոստոսի 26-ի երեկոյան — ծանոթ. խմբ.) ես հերթական անգամ խոսեցի Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիսլավ Արձիբայի հետ և խնդրեցի նրան միջոցներ ձեռնարկել, որպեսզի մենք ստիպված չլինենք շարունակել հակամարտության ուղին: Եթե այսպես շարունակվի, […]

Շարունակում է փակված մնալ Վրաստանի երկաթուղին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Ինչպես հայտնել է ՀՀ կառավարության լրատվական ծառայության ղեկավար Վլ. Մանոյանը, օգոստոսի 13-ին Ինգուրի գետի երկաթուղային կամրջի պայթեցումից հետո, Վրաստանով Հայաստան եկող երկաթուղու աշխատանքը առայսօր չի վերականգնվել, և Հայաստանը շարունակվում է զրկված մնալ բոլոր երկաթուղային ճանապարհներից: «Չնայած պայթեցված կամուրջները վերականգնված են, բայց Հայաստան եկող երկաթուղու շահագործմանը խանգարեցին Աբխազիայի վերջին քաղաքական […]

Ինքնաթիռներից ռմբակոծվել է Ստեփանակերտը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Չնայած Ադրբեջանի նախարարի հայտարարությանը այն մասին, որ ռազմաօդային ուժերին ցուցում է տրված չռմբակոծել քաղաքացիական թիրախները, օգոստոսի 27-ի կեսօրին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռներ ռմբակոծել են Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և Կարկառ գետի հովտում գտնվող մի քանի բնակելի գյուղեր: Բնակավայրերի վրա արձակված պայթուցիկ գնդակներից և կասետային ռումբերից 8 խաղաղ բնակիչ, մեծ […]

Դրմբոն, Մեհմանա և Գյուլաթաղ գյուղերը նորից հայկական են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251) Օգոստոսի 23-ի երեկոյան, ԼՂՀ պաշտպանության ուժերը վերատիրացել են տակտիկական նկատառումներով թշնամուն հանձնած Դրմբոն, Մեհմանա և Գյուլաթաղ գյուղերին, հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի մամլո ծառայությունը: Գյուղերին վերատիրանալու մարտերում հայերը կենդանի ուժի մեծ կորուստ են պատճառել թշնամուն: Դրմբոնի ազատագրումով, Քելբաջար-Տերտեր ավտոմայրուղին փակվել է ադրբեջանցիների առջև: Պետական կոմիտեի մամլո ծառայության […]
Page 17 of 27« First...10«1516171819 » 20...Last »

Categories

Archives