March 12, 2025

Category: Media

Խփվել է հակառակորդի երեք ինքնաթիռ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 16 հունվարի, 1993թ., թիվ 8 (350) ԼՂ Հանրապետության հակաօդային ուժերը ոչնչացրել են թշնամու ևս 3 ինքնաթիռ: Ինչպես հայտնում են ինքնապաշտպանության ուժերի մամլո ծառայությունից, հակառակորդի ռազմական ինքնաթիռները հունվարի 15-ի կեսօրից հետո, խախտելով հանրապետության օդային տարածքը, ուղղվել են դեպի Մարտակերտի ռազմաճակատ, որտեղ և գտել են իրենց տխուր վախճանը: Օդաչուների ճակատագիրն առայժմ անհայտ է, որոնումները շարունակվում են:

«Ստիպված ենք գնալ իրադարձությունների հետևից»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349) «Ազատ մամուլի» հարցերին պատասխանում է Երևանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Յուրի Օհանյանը: — Պրն Օհանյան, այսօր շատ է ահազանգվում քաղաքական հակասանիտարական վիճակի մասին: Ամեն քայլափոխի աճած աղբակույտերը, որոնք գարնան գալուն պես կդառնան վարակի օջախներ, վխտացող առնետների ու թափառող շների ոհմակները, ամեն րոպե աղտոտված ջուր, անորակ սննդամթերք օգտագործելու վտանգը […]

Սեփականաշնորհման գործընթաց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349) Հայաստանի տնտեսական համակարգը անդունդի եզրին է: Գրեթե չեն գործում արդյունաբերական ձեռնարկությունները: Էներգիայի և այլ ռեսուրսների նվազագույն պահանջները չեն բավարարում անգամ պետական կառույցների միջոցով: Խաթարված է ֆինանսական և բանկային համակարգի գործունեությունը, տնտեսությունը խոր հիպերինֆլակցիայի փուլում է, աղքատություն է համատարած: Այս պայմաններում Հայաստանում իրականցվում է սեփականշնորհում, ընդունված է «Պետական ձեռնարկությունների […]

Անմարդկային վերաբերմունք գերիների հանդեպ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349) Աբխազիայի Հանրապետության ԳԽ մամլո ծառայության հունվարի 13-ի հայտարարության մեջ ասված է, որ Վրաստանի իշխանությունները «դաժան ու տմարդի» նոր քայլ են կատարել. 1993 թվականի հունվարի սկզբին աբխազական բանակի մի խումբ զինծառայողների գերի վերցնելուց հետո վրացի զինվորականները նրանց «դաժանագույն տանջանքների և ծանակումների են ենթարկել, իսկ այնուհետև սպանել»: Հաղորդվել է, որ […]

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ռազմական հեղաշրջման մասին լուրերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349) Վրաստանի պաշտպանության նախարարության  մամլո ծառայությունը հերքել է որոշակի շրջանների մասնավորապես հանրապետության ազգային ժողովրդավարական կուսակցության վերջերս տարածած լուրերն այն մասին, թե իբր հանրապետությունում ռազմական հեղաշրջում է նախապատրաստվում: Ինչպես հաղորդում է «Սնարքի» թղթակիցը, Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ Թբիլիսիի այս կամ այն մասում վրացական բանակի զորախմբերի հայտնվելը […]

Ոչնչացվել է վրացական բանակի մի զինապահեստ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349) Ըստ Աբխազիայի Հանրապետության պաշտպանության նախարարության օպերատիվ ամփոփագրի, հունվարի 14-ին Էշեր-Սուխում ուղղությամբ ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել է փոխհրաձգությունը: Դիրքային փոփոխություններ չկան: Օչմաչիր-Տկվարչել ուղղությամբ չեն դադարում կատաղի մարտերը: Կինդգի գյուղի մերձակայքում աբխազ պարտիզանների հաջող գործողությունների հետևանքով ոչնչացվել է վրացական բանակի մի զինապահեստ:

Գերիների և անհետ կորածների հարցը՝ քննարկման առարկա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349) Հունվարի 12-ին Ադրբեջանի ԳԽ շենքի մոտ նստացույց է եղել, որին մասնակցել են անհետ կորած զինվորների և պատանդների մոտ 40 հարազատներ, ինչպես նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի կոմիտեի անդամնեը: Նստացույցի մասնակիցների և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ի. Գամբարովի հետ հանդիպման ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց ազգային մեջլիսում հատուկ քննարկման հարց  դարձնել […]

Ադրբեջանցինեը փորձել են մտնել Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349) «Հունվարի 13-ի կեսօրից հետո ադրբեջանական զինյալների մի խումբ փորձել է մտնել Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղը, բայց ինքնապաշտպանական ուժերը հաջողել են վնասազերծել հակառակորդին, որի հետևանքով ադրբեջանական 7 զինյալներ սպանվել են, 3-ը վիրավոր փախել»,- Ա.Մ.-ին  հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Ա. Դուլյանը: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ […]

«Մենք մոտ ենք մեր նպատակի իրագործմանը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349) Ասում է Ադրբեջանի ԳԽ նախագահ Ի. Գամբարովը Հունվարի 14-ին Բաքվում կայացել է լրագրողների հետ Ի. Գամբարովի ամենամսյա ավանդական հանդիպում: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ նա նշել է, որ Ադրբեջանի նոր իշխանությունները կկատարեն ղարաբաղյան հարցը կարճ ժամանակում լուծելու իրենց խոստումը: «Մենք մոտ են մեր նպատակի իրագործմանը»,- ասել է Ի. Գամբարովը: Պատասխանելով […]

Ղարաբաղում ռազմական գործողությունները ակտիվանում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349) ԼՂ Հանրապետությունում իրավիճակը կտրուկ սրվել է: Մոտ մեկ ամիս տևած հարաբերական հանգստից հետո աշխուժություն է սկսվել հանրապետության բոլոր ռազմաճակատներում: Հունվարի լույս 14-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական ազգային բանակի ստորաբաժանումները  «Գրադ» կայանքներից, թնդանոթներից, հրասայլերից և հեռահար այլ զենքերից հրթիռակոծել են սահմանամերձ ողջ գոտին: Աղդամի շրջանի տարածքից հրետակոծվել են Ասկերանի […]

Categories

Archives