January 6, 2025

Category: Media

Կամ գործ, կամ լռություն

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 8 փետրվարի, 1918թ., թիվ 29 Մեր այժմյան վիճակը սպառնալի է, ճիշտ է. մեր գոյությունը բացառիկ վտանգների տակ է, գիտե այս յուրաքանչյուր մանուկ, բայց մի՞թե արցունքն ու հառաչանքներն են, որ պիտի փակեն մեզ մեր գլխին շողշողող սրից։ Մի՞թե այդ անսահման և հաճախ անիմաստ հուսահատությունն է, որ պիտի ղեկավարի մեր հոգին ու ուղղություն տա մեր ձեռներին։ […]

Հաշտության բանակցությունները խզված

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 2 փետրվարի, 1918թ., թիվ 24. — Զորքը ցրվում է Հեռագիր հունվարի 29-ից, գերագույն զորահրամանատարից — Բաթում, Փոթի, Թիֆլիս, կոմիսարներին և բոլորին, բոլորին, բոլորին Ընկերներ, հաշտության բանակցությունները ավարտված են։ Գերմանական կապիտալիստները, բանկիրները և կալվածատերերը, որոնց լռելյայն աջակցում են անգլիական և ֆրանսիական բուրժուաները, մեր ընկերներին, Բրեստի մեր պատգամավորության անդամներին առաջադրել են այնպիսի պայմաններ, որոնց տակ չէր […]

Հայկական պառլամենտի բացումը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 11 օգոստոսի, 1918թ., թիվ 158 Հայկական հանրապետության պառլամենտի բացման առիթով «Кавказское Слово» թերթը առաջնորդող հոդվածի մեջ ասում է. «Հայ ժողովրդի կյանքում օգոստոսի 1-ի օրը կմնա իբրև ամենանշանավոր օրերից մեկը: Այդ օրը Երևանում տեղի ունեցավ հայ հանրապետության պառլամենտի բացման՝ ըստ պարագաների համեստ, սակայն ըստ իր նշանակության մեծ հանդեսը: Այդ փաստի մասին, հարկավ, ռադիոհեռագիրներ չեն ուղարկելու […]

Հաշտությունը կնքված

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 4 հունիսի, 1918թ., թիվ 103 Աղի արտասուքի, դառն ու սուգի, կոտորածի, հոգևոր-բարոյական ու ֆիզիկական-տնտեսական ծանր կազմալուծման մեջ, դժոխային պայմանների մեջ մենք ստիպվեցինք կնքել սեպարատ հաշտություն Թուրքիայի հետ, փրկելու համար մեր թշվառ ու տառապյալ ժողովրդի բեկորները։ …Փրկչական հունիսի 1-ին, կամ ըստ մեր հին տոմարի մայիսի 19-ին, շաբաթ օր, մենք՝ 4000 տարի պատմական գոյություն ունեցող հայ […]

Փախստականների շուրջ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 2 հունիսի (20 մայիսի), 1918թ., թիվ 102 (ԱՐԱՅԻԿ) Ղարաքիլիսայից ստացված է հետևյալ հեռագիրը. «Փախստականները կենտրոնացած են Ղարաքիլիսայում 15000-ից ավելի և թուրքերի արշավանքի հետևանքով շարժվել են դեպի Դիլիջան-Ելենովկա։ Երևանից, Էջմիածնից և Սուրմալուի գավառներից ազգաբնակությունը նույնպես շարժվել է դեպի Ելենովկայի ուղղությամբ, պանիկայի վարակիչ ազդեցության տակ տեղական ժողովուրդը մասամբ միացել է փախստականներին։ Պարենի լիակատար բացակայությունը և անհնարինությունը […]

Հայկական կառավարություն

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Մշակ, 1 հունիսի (19 մայիսի), 1918թ., թիվ 101 Հայոց Ազգային խորհուրդը հրատարակել է հետևյալ հայտարարությունը. «#Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և #Վրաստանի ու #Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ՝ #Հայոց #Ազգային #խորհուրդը իրան հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում […]

Մինչև վերջին շունչը պատնեշին վրա

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Աշխատանք, 1 (19) հունիս, 1918թ., թիվ 4 (204) Այսօր լրացավ մեր հերոսամարտի և մեր հաղթանակներու առաջին տասնօրյակը։ Երևանի հայությունը հիմա, միս մինակ, գոյության սրբազան պայքարի մեջ է մտեր իր դարավոր թշնամիին հետ, հավաքականորեն ապրելու կամ մեռնելու որոշումով։ Ու այս վերջին տասնօրյա պայքարն ապացույց է, թե ուրիշ ճար-ճամփա չկար օրհասական կռիվեն բացի, թե մեր ժողովուրդը չսխալվեցավ […]

Մայիս, 1918

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Աշխատանք, 29 (16) մայիս, 1918թ. 27 մայիս, 2ժ. ցերեկ. Երջանիկ եմ հաղորդելու մեր զորքերու հաղթությունը Ղջլազի մոտ. անոնք կանգնեցուցինք ուխտադրուժ թշնամիին հարձակումը, որ գերիներու ցուցմունքին համաձայն՝ կառաջանար Ղարաքիլիսեն գրավելու համար։ Մեր զինվորները ոգևորված այդ հաջողութենեն, դիմեցին հարձակման, բռնելով անոնց աջ թևը. հարձակումը վերջացավ փայլուն հաջողությամբ։ Մենք դուրս վանեցինք հակառակորդը Ագլեսի-Ղարա գյուղեն և անոր արևելյան կողմը […]

Հաղթանակի հավատքով

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Աշխատանք, 29 (16) մայիս, 1918թ. Կացինն այս անգամ քարին առավ։ Թուրք վայրագ կառավարությունը, որ չուզեց ճանչնալ ոչ մեկ դաշն ու պայման, որ մեր ըրած զիջումներու պարագային վայրենի քմծիծաղով շարունակեց ալ ավելի առաջանալ, այսօր հանդիպեցավ ամուր պատնեշի մը և առաջին խորտակումն ունեցավ… Այլևս դանակը ոսկորին էր հասած. մեր ժողովրդի առողջ և անսխալական բնազդը ցգաց մոտալուտ սարսափելի […]

Ալեքսանդրապոլում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 5 մայիսի (22 ապրիլի), թիվ 83 Թիֆլիսում զանազան մութ անձնավորություններ տարածում են պրովոկացիոն լուրեր՝ իբր թե Ալեքսանդրապոլը թուրքերից գրավելու մասին։ Ներկայումս դրությունը Ալեքսանդրապոլում եկողների պատմելով հանգիստ է, շնորհիվ զորահրամանատար գեներալ Տեր-Հակոբյանի ձեռք առած կտրուկ միջոցների։ Ազգաբնակության անցողական երկյուղին նպաստեց գլխավորապես փախստականների հոսանքը, որ տարերային ուժով սկսվեց, Կարսի շրջանից անցավ Ալեքսանդրապոլ և դիմում է մասամբ […]
Page 16 of 203« First...10«1415161718 » 203040...Last »

Categories

Archives