January 6, 2025

Category: Media

Վերին աստիճանի անմխիթար տեղեկություններ…

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 18 հուլիսի, 1918թ., թիվ 139 Վերին աստիճանի անմխիթար տեղեկություններ են ստացվում Լոռու գյուղերում ապաստանած փախստականների դրության մասին։ Առավել ծանր է փախստականների դրությունը Լոռու այն գյուղերում, որոնք ներկայումս գտնվում են թուրքերի ձեռքին։ Այդ գյուղերի փախստականները բառացի քաղցած են։ Տեղերում ալյուր կամ ցորեն չկա, եթե կա էլ՝ ամեն մի գյուղացի իր համար է պահում։ Բացի այդ՝ […]

Համաճարակից հիվանդանալու կամ մահանալու դեպքում պետական ծառայողներին նպաստ տալու մասին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հայաստանի խորհրդի հաստատած օրենքները, 1918թ. 1. Պետական հիմնարկությունների քաղաքացիական վարչության ծառայողներին բծավոր տիֆով կամ համաճարակի բնույթ կրող այլ հիվանդություններից հիվանդանալու դեպքում պետական գանձարանից տրվում է միանվագ յոթ հարյուր հիսուն ռուբլի։ 2. Հիվանդանոցներում ձրիապես ապաքինված ծառայողները չեն ստանում պետական գանձարանից նպաստ։ 3.Տիֆից կամ համաճարակի բնույթ կրող այլ հիվանդությունից ծառայողի մահանալու դեպքում տրվում է մեկ հազար ռուբլի։ […]

Իրենց պարտականությունը կատարելիս մահացած բժիշկների, ֆելդշերների…

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հայաստանի խորհրդի հաստատած օրենքները, 1918թ. Վարակիչ հիվանդություններից իրենց պարտականությունը կատարելիս մահացած բժիշկների, ֆելդշերների, գթության քույրերի և սանիտարների ընտանիքներին նպաստ տալու մասին Իրենց պարտականությունները կատարելու ժամանակ վարակիչ հիվանդություններից մահացած բժիշկների, ֆելդշերների, գթության քույրերի և սանիտարների ընտանիքները ստանում են պետական գանձարանից միանվագ նպաստ հինգ հազար ռուբլի, եթե ընտանիքը բաղկացած է մի հոգուց։ Ընտանիքի մյուս անդամների համար յուրաքանչյուրին […]

Խոլերայի դեմ կռվելու մասին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հայաստանի խորհրդի հաստատած օրենքները, 1918թ. 1. Հայտարարել ամբողջ Հայաստանի տերիտորիան խոլերայի կողմից վտանգված. 2. Հայաստանի Խորհրդի բժշկա-սանիտարական մասնաժողովը վարակիչ հիվանդությունների դեմ մաքառող բոլոր հիմնարկությունների վրա հսկող ամենաբարձր մարմինն է։ Հաստատված է օգոստոսի 21-ին, 1918թ.

Աշտարակում և Էջմիածնում խոլերան վերջանալու վրա է

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր, 20 սեպտեմբերի, 1918թ. Խոլերայի դեմ կռվող գլխավոր կոմիտեն ներքին գործոց մինիստրության հաղորդում է, որ Աշտարակում և Էջմիածնում խոլերան վերջանալու վրա է։ Շնորհիվ այն բանի, որ Աշտարակի և Էջմիածնի սանիտարական լիազորները և տեղական վարչությունները ջերմեռանդ աջակցություն են ցույց տալիս շուկայում ու տներում մաքրություն պահպանելու գործում, պատահում են միայն խոլերայի հազվագյուտ դեպքեր։ Այդ վայրերում կա […]

Գաղթականության մեջ մեծ շարժում է նկատվում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր, 20 սեպտեմբերի, 1918թ. Երևան։ Ախտայում հաց չլինելու պատճառով գաղթականության մեջ մեծ շարժում է նկատվում։ Գաղթականների լիազորը մի հեռագրով դիմել է ներքին գործոց մինիստրության միջոցներ ձեռք առնել գաղթականներին հաց բաժանելու։ Երևանից հատուկ մարդ է ուղարկված հացի բաժանման գործը կազմակերպելու։

Խոլերա

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր, 13 սեպտեմբերի, 1918թ. Զինվորական հիվանդանոցի տեղեկությունների համաձայն սեպտեմբերի 9-ից մինչև 10-ը մտել են 4, մեռել են 4, մնացել 106։ Սեպտեմբերի 10-ից մինչև 11-ը մտել են 5, մեռել 3, դուրս են եկել 5, մնացել են 105։ Օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 11-ը հիվանդանոց մտել են 402, մեռել են 239, դուրս են եկել 140, մնացել են […]

Խոլերա

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր, 10 սեպտեմբերի, 1918թ. Զինվորական հիվանդանոցի տեղեկությունների համաձայն սեպտեմբերի 5-ից մինչև 6-ը հիվանդանոցում եղել են 123, մտել են 9, մեռել 8, դուրս են եկել 9, մնացել են 115 հոգի։ Սեպտեմբերի 6-ից մինչև 7-ը հիվանդանոցում եղել են 115, մտել են 3, մեռել են 5, դուրս են եկել 2, մնում են 113 հոգի։ Օգոստոսի 12-ից մինչև […]

Կառավարության որոշումներ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր, 10 սեպտեմբերի, 1918թ. Լսելով զինվորական մինիստրի զեկուցումը այն մասին, թե Հայաստանի տերիտորիայի ո՞ր մասերը պետք է համարել զինվորական և ո՞ր մասերը թիկունքային շրջաններ, քրեական հանցանքների չափը որոշելու համար, Հայաստանի Կառավարությունը որոշեց ամբողջ տերիտորիան, բացի Դիլիջանի շրջանից, համարել պատերազմական գործողությունների թատերաբեմ։ 5 սեպտեմբերի, 1918թ

Կովկասյան զորաճակատ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
«Մշակ», 24 փետրվարի, 1918թ., թիվ 41 Էրզրումից ուղղակի հեռագրաթելով հաղորդում են Խնուսի ուղղությամբ թուրքերի առաջխաղացումը կանգնեցված է։ Մերոնք առաջանում են։ Ախլաթը գտնվում է թուրքերի ձեռքին, և այն տեղեկությունը, թե մեր զորքերը վերցրել են այդ, տակավին չէ հաստատված։ Էրզրումում հանգիստ է։ Գեներալ Անդրանիկը կազմակերպում է ռազմական գործողություններ և լիակատար հավատ է հայտնում Էրզրումի ապահովության համար։ Անդրանիկը […]
Page 15 of 203« First...10«1314151617 » 203040...Last »

Categories

Archives