Զանգ, 12 հոկտեմբերի, 1918թ., թիվ 61 Երևան, 12 հոկտեմբերի Թուրք կառավարությունը երեք ամիս ձգձգելուց հետո, այսօր վերջապես հայտնում է, որ Փամբակի և Լոռվա շրջաններից հանում է իր զորքերը, հետևապես առաջարկում է Հայաստանի Հանրապետությանը ուղարկել իր զորքերը, նախօրոք բռնելու այն սահմանները, որոնք պահպանում են թուրք զորքերը։ Թուրք կառավարության այդ նախազգուշացման դրդապատճառը այն ոտնձգություններն են, որ վրաց […]