January 6, 2025

Category: Media

Քննարկվել է Հայաստանի գազամատակարարման հարցը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Հունվարի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սափարմուրաղ Նիյազովի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի գազամատակարարման հարցը։

Հայաստանը ճանաչում է Չեխիայի և Սլովակիայի անկախությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) ՀՀ նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ հունվարի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը ուղերձներ է հղել Չեխիայի վարչապետ, նախագահի պաշտոնակատար Վացլավ Կլաուսին եւ Սլովակիայի վարչապետ, նախագահի պաշտոնակատար Վլադիմիր Մեչիարին։ Ուղերձներում նշվում է, որ Հայաստանը ճանաչում է այս երկու պետությունների անկախությունը եւ պատրաստակամություն է հայտնում նրանց հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ […]

Շևարդնաձեն դիմում է ՄԱԿ-ին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Վրաստանի խորհրդարանի ղեկավար Էդ. Շեւարդնաձեն նամակ է հղել ՍԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին եւ խնդրել Անվտանգության խորհրդի մոտակա նիստին հարց բարձրացնել ՄԱԿ-ի խաղաղարար ուժերը Աբխազիա ուղարկելու մասին։ Շեւարդնաձեն խնդրել է նաեւ ՄԱԿ–ի անունից հայտարարությամբ դիմել Վրաստանի հարեւան պետություններին՝ Վրաստանի ներքին գործերին չմիջամտելու հորդորով։

Հարձակում Տավուշի վրա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Հունվարի 4-ին, ժամը 18-ից սկսած, թշնամին տանկերից, հետեւակի մարտական մեքենաներից, հաուբիցներից եւ «Գրադ» կայանքներից ուժգին հրետակոծել է Տավուշի շրջանի Ներքին Կարմիրաղյբյուր, Մովսես, Այգեպար, Պառավաքար գյուղերն ու Բերդ շրջկենտրոնը։ Կրակը կառճատեւ ընդհատումներով շարունակվել է նաեւ գիշերը։ Հրետակոծումն առավել սաստկացել է հունվարի 5-ի առավոտյան։ Նույն օրվա ժամը 12-ի տվյալներով, Տավուշի ինքնապաշտպանության մարտիկները […]

Լռեց Լուսինե Զաքարյանի մեր ձայնը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Ծանր գույժով մռայլվեց առանց այն էլ տոնական թրթիռներից ու խնդումից զուրկ մեր տարեմուտը, անսպասելի, անհավատալի մի կորուստ եկավ՝ ասես ամբողջացնելու անցած տարվա մեր բազում կորուստները, եկավ որպես դաժան եւ անողոք խորհրդանիշ մեր սրտին այնքան սպիներ թողած տարվան։ Մի՞թե այդպես, հենց այդ օրը պիտի հեռանար աստվածային Լուսինե Ջաքարյանը, ով անզուգական իր […]

Աբխազիայի ԳԽ նախագահի հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Հունվարի 4-ին Աբխազիայի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է, որ «նոր, 1993 թվականի սկզբին վրաց ագրեսորները հերթական բարբարոսությունն են գործել։ Հունվարի 3-ին մարտական ուղղաթիռով եւ ինքնաթիռով Օչամչիրի շրջանի Բեսլախուբա, Ակուասկա, Ռուփ, Մերկուլա գյուղերի հրթիռակոծման եւ ռմբակոծման հետեւանքով զոհվել է 9 եւ վիրավորվել 12 […]

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) ՀՀ ԱԳ նախարարությունը հունվարի 4-ին ընդունել է հայտարարություն, որով մեղադրում է Ադրբեջանի Հանրապետությանը վերջին 6 ամիսների ընթացքում ձեռնարկած մի շարք սադրիչ գործողությունների համար, որոնք նպատակ ունեն տարածաշրջանում ապակայունացնել իրավիճակը, խանգարել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը եւ հատկապես՝ Հայաստանին ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ։ «Հայաստանի ներքաշումը Ադրբեջանի հետ ուղղակի առճակատման մեջ, դարձել […]

Մայրաքաղաքի թերթի կրպակները հրո ճարակ են դառնում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Մայրաքաղաքի թերթի կրպակները մեկը մյուսի ետևից հրո ճարակ են դառնում… Մի ժամանակ, երբ հօդս էին ցնդում «սեղանիկավոր» տղերքի բուդկեքը, ամեն ինչ պարզ էր՝ տերը «նալոգը» չէր տվել… Հիմա ի՞նչ է պատահել… Այսօր ի տարբերություն դատարկ «պետական» խանութների թերթերի կրպակները լիքն են «ապրանքով», այսինքն՝ առևտուր կա, փող է «ֆռռում» ու երևի […]

Ադրբեջան. լրագրողը տագնապ է հնչեցնում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338) «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջաներեն հաղորդումների բաժինը վերջերս հաճախ է նյութեր հաղորդում այս բովանդակությամբ. նախագահ Էլչիբեյի համակարգը ենթակա է վերակառուցման, անձնակազմի առանձին ղեկավարներ իրենց տեղում չեն, պակասում է օպերատիվությունը, քաղաքական կայունացում չի նկատվում եւ այլն։ Դեկտեմբերի 22-ին Բաքվից երկու նման հաղորդումով հանդես եկավ լրագրող Լեյլա Ահմեդովան: Առաջինը նվիրված էր հանրապետությունում տիրող […]

Հուշարձան հերոսին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338) Նախնյաց արյան կանչով ռազմի դաշտ ելած Ազատամարտիկը, Ցեղամարդը, նահատակը իր ազգի հարատեւման եւ դիմադրության անհրաժեշտ նախապայմանն է։ Երբ չկա անմնացորդ նվիրումի այդ անփոխարինելի ներուժը, դադարում է Ցեղի ոգու շարժը։ Այդպիսիները ազգի ողնաշարն են։ Նրանցից մեկն էր Համլետ Մինասյանը՝ իր պապերի արիական ժառանգն ու զինակիրը։ Ազատամարտիկը մարտիրոսվեց անցած տարվա դեկտեմբերին, […]

Categories

Archives